Մեր հետաքրքիր հոդվածները
Մեր բլոգում կարող եք կարդալ բազմաթիվ հետաքրքիր հոդվածներ խոհանոցային տարբեր թեմաներով։
Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:
Foody-ն ստեղծվել է 2020 թվականին, երբ համավարակի պատճառով փակված լինելով տանը՝ մենք հասկացանք, թե իրականում ինչքան շատ ժամանակ է խլում խոհանոցը մարդու կյանքից։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ միջինում մարդը իր կյանքի 18 տարիները անցկացնում է խոհանոցում։
Գիտակցելով, որ այս 18 տարիների պատճառով տուժում են մեր կյանքի շատ կարևոր ոլորտներ, մենք առաջարկում ենք ժամանակ խնայելու խնդրի մեր լուծումը՝ որակյալ հումքից կիսապատրաստի սնունդը։ Foody-ն կարևորում է Ձեր ժամանակը և որակյալ սնունդ օգտագործելու պահանջմունքը։
Հիմնադիր տնօրեն
Թվային մարքեթինգի մասնագետ
Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետ
Առաքիչ
Սնունդը վերջնական տեսքին հասցնում եք Դուք՝ ըստ մեր կողմից մշակված ցուցումների։
Foody-ի հետ պատրաստելը մի քանի րոպե է տևում։
Մենք սնունդը պատրաստում ենք տեղական, բարձրորակ հումքից։
Մեզ մոտ աշխատում են միայն հմուտ և փորձառու շեֆ խոհարարներ, որոնք ապահովում են բարձր ստանդարտների համապատասխան որակ և զանազան վառ համեր։
Foody-ի հետ պատրաստելը տևելու է մի քանի րոպե, իսկ նախապատրաստական աշխատանքներն արդեն արված են։
Շեֆ խոհարար
Շեֆ խոհարար, խոհարարության ոլորտում ունի 18 տարվա աշխատանքային փորձ։ Ծնվել է Սիրիայում՝ խոհարարի ընտանիքում։ 13 տարեկանից ուսումնասիրել է խոհարարությունը։ Արևելյան, եվրոպական և հայկական խոհանոցների մասնագետ է։
Շեֆ խոհարար
Խոհարար
Խոհարար, ունի 12 տարվա աշխատանքային փորձ։ Շատ է սիրում խոհանոցում ստեղծագործել և ստանալ նոր, վառ համեր։ Խոհարարական դասընթացներ անցնելուց հետո աշխատել է բազմաթիվ խոհանոցներում և հմտացել խոհարարության բոլոր ոլորտներում։ Իսպանական, իտալական և հայկական խոհանոցների փորձառու մասնագետ է։
Շեֆ խոհարար
Շեֆ խոհարար, 19 տարի խոհանոցում։ Մանկուց սիրել է խոհարարությունը, ինչն էլ առաջնորդել է մասնագիտության ընտրության հարցում։ Խոհարարի մասնագիտությունը սովորել է և՛ Գյումրիում, և՛ Երևանում։ Դիպլոմավորված մասնագետ է նաև Հայաստանում Յերեմյան ակադեմիայի կողմից։ Իտալական, հայկական, ռուսական խոհանոցների մասնագետ է։
Foody-ն առաջարկում է կիսապատրաստի և պատրաստի սնունդ։ Կիսապատրաստի չի նշանակում սառեցված, մեզ մոտ սնունդը պատրաստվում է ըստ պատվերների և առաքվում թարմ վիճակում։ Կիսապատրաստի սնունդը պետք է միայն եփել, հասցնել վերջնական տեսքին՝ ըստ հատուկ նշված ցուցումների։
Բոլոր ուտեստները կիսապատրաստի են՝ բացի ապուրներից և աղցաններից։ Ապուրները պետք է միայն տաքացնել և անհրաժեշտության դեպքում խառնել հավելումները (կանաչի, սխտոր, չորահաց և այլն)։ Աղցանները պետք է միայն տեղափոխել ափսեի մեջ և խառնել սոուսի հետ։
Մյուս բոլոր ուտեստները պետք է պատրաստել՝ եփել, տապակել կամ դնել ջեռոցում՝ ըստ նշված ցուցումների։
Այո, մեր բոլոր ուտեստները կարելի է պահել սառնարանում, դրանք նախատեսված չեն անմիջապես սպառելու համար։ Սննդի պահպանման թույլատրելի ժամկետը կախված է սննդի տեսակից։ Բոլոր ուտեստների վրա նշված են պահպանման պայմանները և ժամկետները, դրանք կարող են տատանվել 3-10 օր միջակայքում։ Անհրաժեշտ է խստորեն հետևել սննդի պահպանման նշված պայմաններին։
Մենյուին կարող եք ծանոթանալ կայքում, մեր ֆեյսբուքյան էջի խանութ (shop) բաժնում, ինչպես նաև ֆեյսբուքի անձնական նամակների բաժնում։ Գները նշված են վերը թվարկված բոլոր երեք բաժիններում։
Պատվիրելու համար կարող եք զանգահարել 011 707 707 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։ Կարող եք նաև օնլայն պատվեր գրանցել կայքի միջոցով։
Առաքումը Երևանի տարածքում անվճար է 5000 դրամ և ավելի արժողությամբ պատվեր կատարելու դեպքում։ Երևանից դուրս առաքման արժեքը կախված է բնակավայրի հեռավորությունից։
Մեզ հետ կապվելու համար կարող եք զանգահարել 011 707 707 հեռախոսահամարով կամ դիմել մեզ անձնական նամակով Facebook-ում կամ Instagram-ում։