Ի՞նչ էին սիրում ուտել նշանավոր հայերը․ Թումանյան, Իսահակյան, Չարենց և այլք

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ համային նախասիրություններ ունեին նշանավոր հայերը։ 

Այս անգամ մենք անդրադարձել ենք հինգ տաղանդաշատ հայ մտավորականների և արվեստագետների՝ Թումանյանի, Իսահակյանի, Սարյանի, Չարենցի ու Սահյանի սիրելի ուտեստներին՝ մեջբերելով ջերմ ու հուզիչ պատմություններ նրանց կյանքից։

1․ Հովհաննես Թումանյան

Ամենայն հայոց բանաստեղծը ոչ միայն համեղ ուտել էր սիրում, այլ ինքն էլ հաճույքով պատրաստում էր։ Նրա ամենասիրելի ուտեստներից էր խորոված ձուկը, որի թումանյանական բաղադրատոմսը շատ պարզ էր։ 

Մեծ բանաստեղծի սիրելի ուտեստների, դրանց բաղադրատոմսերի և հուշերի մասին ավելին կարող եք ընթերցել այստեղ։

2․ Ավետիք Իսահակյան

Առավոտյան կաթով սուրճ կամ էլ անուշահոտ խոտաբույսերից պատրաստված թեյ․ վարպետի օրը հիմնականում այսպիսի նախաճաշով էր սկսվում։ 

Ավիկ Իսահակյանը՝ բանաստեղծի թոռը, պատմում է, որ պապիկը շատ էր սիրում հավով և բրնձով փլավ, իսկ տան սեղանից անպակաս էին կոնյակն ու գաթան։

Վարպետի սիրելի ուտեստների մասին ամբողջական հոդվածը՝ այստեղ։

3․ Մարտիրոս Սարյան 

«Ի՜նչ հրաշալի են մրգերը։ Մրգերը միշտ գեղեցիկ են»,- մի անգամ այսպես է ասել Մարտիրոս Սարյանը։ 

Մեծ վարպետը, սակայն, ոչ միայն սիրում էր վրձնել տարատեսակ պտուղներ, այլ նաև հաճույքով ճաշակում էր դրանք։  Սարյանը հիմնականում բուսակեր էր, ուստի մրգերն ու բանջարեղենը յուրահատուկ տեղ ունեին նրա սննդացանկում։ Հաճույքով էր ուտում խորոված սմբուկ, կարմիր լոբու պաշտետ։ Մեծ նկարչի սիրելի ուտեստների ամբողջական ցանկն իմանալու, ինչպես նաև բաղադրատոմսերին ծանոթանալու համար ընթերցեք ամբողջական հոդվածն այստեղ։

Նկարչի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, պատմում է, որ պապն ազդարարում էր ճաշի ժամը իր փոքր զանգակով զանգահարելով, իսկ եթե այն այդ պահին իր մոտ չէր լինում, ապա երեք անգամ բարձր ծափահարում էր։

Ի դեպ, յուրաքանչյուրն ուներ սեղանի մոտ նստելու իր տեղը և ոչ ոք չպետք է ուշանար։ 

3․ Եղիշե Չարենց

Չարենցը քչակեր էր։ Քաղցրավենիք առանձնապես չէր սիրում, միայն երբեմն թեյի հետ կարող էր որևէ թխվածք ճաշակել։ 

Ուտեստներից նախընտրում էր իշխան ձուկ և բորշչ։ Չարենցը նաև թթու ու սուր համերի սիրահար էր։ 

Չարենցի սիրելի ուտեստների մասին արժեքավոր հուշեր է թողել Ռեգինա Ղազարյանը, ընթերցե՛ք ամբողջական հոդվածն այստեղ։

4․ Համո Սահյան 

Վայելում էր տաք թանապուր, 
Լավաշ ու սամիթ 
Աշխարավոր մի գերդաստան՝ 
Պարզ ու միամիտ…

«Օրը մթնեց» բանաստեղծության մեջ նկարագրվող ընտանեկան ընթրիքի այս տեսարանը շատ իրական է եղել։ 

Իր հարցազրույցներից մեկում Սահյանն ասել է․ «Հիշում եմ՝ ես մեր գերդաստանում 31-րդն էի: Հացի էինք նստում բոլորս միասին: Սպասում էինք, մինչև պապս ձեռքի գործը վերջացնում էր, լվացվում, նստում սեղանի գլխավերևում, և նոր միայն ձեռքներս մեկնում էինք հացին»։

Այնուհետ Սահյանի տատն իր հին շերեփով ափսեների մեջ էր լցնում տաք թանապուրն ու տնով մեկ տարածվում էր դաղձի անուշաբույրը։ 

Ինչպես տեղեկանում ենք Սահյանի հուշագիրներից, բանաստեղծը յուրահատուկ ձևով էր սիրում թանապուրը, իսկ այն ուտելուց առաջ հիացմունքով բացականչում էր՝ փա՜հ։ 

Սահյանի համային նախընտրությունների մեջ առանձնահատուկ տեղ ուներ նաև հայրենի գյուղի սարերում ու ձորերում աճող տարատեսակ կանաչեղենը։ Մանկության տարիներին գյուղի երեխաներով հաճախ էին  գնում  խնջլոզ, սիբեխ, շուշան, բանջար ու այլ կանաչիներ քաղելու։ Այդպիսի մի դեպքի մասին շատ հուզիչ պատմության ենք հանդիպում բանաստեղծի քրոջ՝ Հասմիկ Գրիգորյանի հուշերում։ 

Տանը մենակ մնալով՝ երեխաները որոշում են դաշտ գնալ սինձ ուտելու։ Քայլում են և ճանապարհին զգում նոր թխված լավաշի ախորժելի բույրը։

Հանկարծ պառավ հացթուխը դուրս է գալիս թոնրատնից և, փոքրիկներին նկատելով, երկու լավաշ է տալիս։ Համոն չի թողնում, որ ուտեն, ասում է՝ սա պահենք մեր ծնողների համար, մենք սինձ կուտենք։ 

Երբ ծնողներին են տալիս այդ երկու լավաշը, նրանք հարցնում են երեխաներին՝ դուք կերե՞լ եք, պատասխանում են՝ ոչ։ Հայրն ու մայրը սկսում են լաց լինել։ Սահյանն էլ այս պատմությունը պատմելիս ամեն անգամ լաց էր լինում։

Իսկ երբ արդեն 70 տարեկան էր, ասում է քրոջը՝ Հասմի՛կ, էդ երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա։

Նշանավոր հայերի սիրված ուտեստներից շատերը ներառված են նաև մեր համեղ մենյուում, և եթե հոդվածը կարդալը ոչ միայն հետաքրքիր ինֆորմացիա տվեց ձեզ, այլ նաև ախորժակ բացեց, մենք այստեղ ենք ձեզ օգնելու համար։

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Թեստ․ որքանո՞վ ես ծանոթ հին հայկական խոհանոցին

Ամենահետաքրքիր փաստերը հին հայկական ուտեստների մասին, որոնք մեր օրերում գուցե մոռացության եզրին են։