Ինչպե՞ս խուսափել անհամատեղելի սննդից և ծանրության զգացողությունից

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են այդքան շատ գովազդում մարսողության խանգարման համար նախատեսված դեղահաբեր։ Նման միջոցների կարիքը սկսում ենք զգալ, երբ ծանրաբեռնում ենք մեր օրգանիզմը, ընդունում ենք չափից շատ սնունդ կամ էլ միաժամանակ ուտում ենք անհամատեղելի մթերքներ։ 19-րդ դարում նույնիսկ ստեղծվել է տերմին՝ տրոֆոլոգիա, որը գիտություն է տարբեր մթերքները համատեղելու մասին։

Թեև մեր օրգանիզմը շատ խելացի է և ընտելանում է մեր սննդային վարքին, ինչ-որ պահից սկսած վատ սովորույթները սկսում են կուտակվել, և գլուխ են բարձրացնում ստամոսքի խնդիրները։ Այս թեման ակտուալ է դառնում հատկապես Ամանորին և հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր այս տոնն ասոցացնում են բազմազան սնունդ ընդունելու հետ։ 

Որպեսզի վայելեք սննդի ամեն մի պատառը և խուսափեք ուտելուց հետո ստամոսքի ծանրության, այրոցի, բքնածության զգացողություններից, առաջարկում ենք ծանոթանալ անհամատեղելի բաղադրիչների մեր ցանկին, հասկանալ պատճառները և հետևել մի քանի խորհուրդների, որոնք օգնում են կարգավորել մարսողական համակարգը։

Նշում․ Ցանկացած օրգանիզմ յուրահատուկ է, և մի համադրությունը կարող է սովորական լինել մեկի համար, իսկ մյուսի մոտ առաջացնել անհարմարություն։ Լսեք ձեր օրգանիզմի ձայնը և ստորև նշված սահմանափակումները մի ընդունեք որպես դոգմա։

Մթերքներ, որոնց միասին օգտագործումը պետք է սահմանափակել

Ըստ բժշկության այլընտրանքային համակարգի՝ Այուվերդայի, անհրաժեշտ է խուսափել սննդային հետևյալ համադրություններից․

  1. Կաթն անհամատեղելի է մրգերի (հատկապես թթու մրգերի, բանանի և ձմերուկի), ինչպես նաև աղի ուտեստների հետ (ֆրի, կրեկեր, չիփս և այլն)։
  2. Հատիկավորները պետք չէ ուտել տապիոկայի և մրգերի հետ։
  3. Լոբին խորհուրդ չի տրվում օգտագործել ձվի, կաթի, ձկան, մրգերի, յոգուրտի և մսի հետ։
  4. Պետք է խուսափել յոգուրտը պանրի, տաք ըմպելիքների, թթու մրգերի, կաթի, մանգոյի, մորմազգիների, լոբու, ձվի, ձկան հետ ուտելուց։
  5. Ճարպը և պրոտեինն անհամատեղելի են, քանի որ պահանջում են մարսողական տարբեր հյութեր։
  6. Պանիրը ցանկալի չէ համադրել ձվի, մրգերի, տաք ըմպելիքների, կաթի, լոբու, յուգուրտի հետ։ 
  7. Պրոտեինը և օսլան անհամատեղելի են, քանի որ այս երկուսի միաժամանակ ընդունումը կարող է դանդաղեցնել մարսողությունը։
  8. Մորմազգիները (լոլիկ, կարտոֆիլ) համատեղելի չեն վարունգի, ձմերուկի և կաթնամթերքի հետ։
  9. Կաթը, յոգուրտը, լոլիկը և վարունգն անհամատեղելի են լիմոնի հետ։

Այս անհամատեղելիությունները շատ մարդկանց համար կարող են չափազանցված թվալ։ Չէ՞ որ մենք սովոր ենք խմել բանանով և կաթով ֆրեշ կամ պատրաստել լոլիկով ու վարունգով աղցան և ուտել կարտոֆիլի հետ։ 

Բանն այն է, որ տարիներ շարունակ այս համադրությունները պատրաստելով՝ մենք սովորեցրել ենք մեր օրգանիզմին։ Երկրորդ՝ առողջ ստամոքս ունեցող մարդիկ ավելի ազատ կարող են լինել իրենց սննդային համադրություններում, քան նրանք, ովքեր, օրինակ, տարել են ստամոքսաղիքային վիրահատություններ կամ բնականից ունեն ալերգիաներ։

Այժմ եկեք ավելի մանրամասն խոսեք որոշ անհամատեղելիությունների մասին և փորձենք հասկանալ պատճառները․

Սնունդ և ջուր/հյութ

Սննդի ընթացքում ջուր կամ հյութ խմելը թվում է սովորական, բայց այս համադրությունից անհրաժեշտ է խուսափել։ Ջուրը քայքայում է օրգանիզմի ստամոքսահյութը և ավելի քիչ արդյունավետ է դարձնում պրոտեինը, ածխաջրերն ու ճարպերը այլ նյութերի փոխակերպելու գործընթացը։ Փորձեք հեղուկ ընդունել ճաշելուց 10 րոպե առաջ։

Օսլա և պրոտեին

Մսի և կարտոֆիլի համադրությունը սիրված ու տարածված է գրեթե բոլորի շրջանում, բայց օրգանիզմի համար այն լավագույն ընտրությունը չէ։ Օսլան և պրոտեինը մարսելու համար մեր օրգանիզմից պահանջվում են մարսողական տարբեր ֆերմենտներ։ Միասին ուտելու դեպքում այս բաղադրիչները երկար ժամանակ չեն մարսվի, կպատճառեն ծանրության զգացողություն, միգուցե առաջացնեն այրոց և գազեր։

Միրգ և ճաշ (կամ անմիջապես առաջ/հետո)

Մրգերի օգտակար հատկությունների, ինչպես այս կամ այն ժամին ուտելու մասին խոսել ենք մեր նախորդ բլոգերից մեկում։ Ճաշից կամ ընթրիքից անմիջապես հետո (կամ ընթացքում) միրգ ուտելը կարող է առաջացնել խմորում, գազեր, նպաստել բակտերիաների գերաճին։ 

Պատճառն այն է, որ միրգը շատ արագ է մարսվում՝ հիմնականում ուտելուց 30 րոպե հետո, իսկ ճաշի/ընթրիքի սնունդն ավելի դանդաղ է մարսվում։ Խորհուրդ է տրվում միրգ ուտել դատարկ ստամոքսին կամ կուշտ ուտելուց 3-4 ժամ հետո։

Էներգետիկ ըմպելիքներ և ալկոհոլ

Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակի կոֆեին և շաքար, որոնք թարմացնում են մարմինը և ուղեղը։ Բայց դրանք ոչ միայն առույգացնում են, այլ նաև հանգեցնում սրտի արագ աշխատանքի, անհանգստության, արյան բարձր ճնշման։ Այս ամենի հետ մեկտեղ ալկոհոլը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, ինչը մարդկանց ստիպում է զգալ ավելի առույգ, բայց ավելի քիչ գինովցած, քան նրանք իրականում կան։ Այս իրավիճակը հանգեցնում է նրան, որ մարդիկ ավելի շատ են խմում, քան ուզում էին, իրենց ապահով են զգում և հետ չեն կանգնում, օրինակ, մեքենա վարելու մտքից։ 

Բացի այդ՝ մեծանում է ալկոհոլից թունավորման և մեծ չափաբաժին ընդունելու հավանականությունը։ Հետևանքներից հնարավորինս խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել կոկտեյլի չափին ու բաղադրությանը և անպայման սնունդ ընդունել, քանի որ սնունդը կդանդաղեցնի ալկոհոլի ներծծումը։

Այժմ կիսվենք մի քանի խորհուրդներով, որոնք կօգնեն ունենալ ավելի հանգիստ ստամոքս և մաքուր օրգանիզմ՝ միաժամանակ նպաստելով ձեր ընդհանուր առողջությանը։

11 խորհուրրդ մարսողությունը բարելավելու համար

  1. Մանրաթելերով հարուստ սնունդը՝ մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկներ, ավելի արագ են մարսվում։ Միսը՝ հատկապես կարմիր, դժվարամարս է, և պետք է ուտել չափավոր։
  2. Օգտագործեք պրոբիոտիկներ։ Պրոբիոտիկները օգտակար բակտերիաներ են, որոնք օգնում են վերականգնել օրգանիզմում բակտերիաների հավասարակշռությունը և կասեցնում են վնասակար բակտերիաների աճը։ Օրինակ՝ մածուն, բնական յոգուրտ, կեֆիր, նարինե։
  3. Կատարեք ֆիզիկական վարժություններ։ Ուտելուց հետո քայլելը կամ ֆիզիկապես ակտիվ լինելն օգնում են նվազեցնել վքնածությունը, փորկապությունը, գազերը։ 
  4. Փորձեք թխվածքաբլիթները, հացը ուտել օրվա առաջին կեսին, քանի որ այդպես դրանք բավարար ժամանակ են ունենում լավ մարսվելու համար։
  5. Նախապատվություն տվեք չվերամշակված սննդին։ Օրինակ՝ սպիտակ հացը, մակարոնը, չիփսը վերամշակված ածխաջրեր են։ Չվերամշակված սննդի օրինակներ են ամբողջահատիկ հացը, շագանակագույն բրինձը, քինոան, վարսակը։
  6. Հաճախակի օգտագործեք կանաչեղեն՝ հազար, թարխուն, սպանախ, քանի որ դրանք հակաօքսիդիչներ են, մաքրում են օրգանիզմը ազատ ռադիկալներից, կարգավորում են աղիների աշխատանքը։
  7. Շաբաթվա մեջ 1-2 անգամ պատրատեք ապուրներ՝ բանջարեղենային կամ թանապուր և այն ընդունեք որպես առաջին կերակուր։ Ջրալի ճաշերը դյուրամարս են ու նաև շատ օգտակար․ օգնում են մնալ հիդրացված, պայքարում են մրսածության դեմ։ Foody-ի կայքից նույնպես կարող եք պատվիրել տարբեր բաղադրիչներով ապուրներ՝ դդմով, կարմիր ոսպով, թարխունով և հավով։
  8. Լավ մարսողության համար անհրաժեշտ է սնունդը լավ ծամել և մեծ կտորներով կուլ չտալ։ 
  9. Օրվա ընթացում սնվեք քիչ-քիչ չափաբաժիններով, բայց հաճախակի՝ ներառելով բաղադրիչներ մթերքի բոլոր խմբերից՝ մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ, միս, կաթնամթերք։
  10. Վերջին սնունդն ընդունեք քնելուց 3-4 ժամ առաջ։ Քնելուց անմիջապես առաջ կարելի է խմել մածուն, թեյ կամ ուտել յոգուրտ։
  11. Սնվելու ընթացքում փոքր կումերով տաք ջուր խմելն օգնում է, որ մարսողությունը կարգավորվի և սնունդը ներծծվի։ Սառույցով ջուր խմել ընդհանրապես խորհուրդ չի տրվում, քանի որ այն դանդաղեցնում է մարսողությունը և ընդհանրապես շոկային ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա։

Ոչ միայն սնվելը պետք է հաճելի լինի, այլ նաև սնվելուց հետո առաջացած զգացողությունը։ Գերլցման զգացողությունից, վքնածությունից, գերգազառաջացումից խուսափելու համար հեռու մնացեք սննդային այնպիսի համադրություններից, որոնց նկատամբ ունեք անհատական անհանդուրժողականություն։ Նաև հետևեք մարսողության բարելավման խորհուրդներին, որոնք օգտակար կլինեն բոլորի համար։ 

Իսկ եթե չունեք ժամանակ օգտակար, թարմ ու համեղ սնունդ պատրաստելու համար, դիմեք Foody-ի խոհարարներին: Աղցաններից մինչև ապուրներ և մսային ուտեսներ՝ մենք կապահովնեք, որպեսզի օրվա ընթացքում ստանաք վիտամինների, սպիտակցուների և այլ նյութերի անհրաժեշտ չափաբաժինը։

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Ի՞նչ աղցան պատրաստել Ամանորին․ 7 բաղադրատոմս

Ամանորյա աղցանների հետաքրքիր ու համեղ գաղափարներ։