Ուրբաթ երեկո է, ընթրիքն արդեն ավարտվել է, և դուք մեկ բաժակ տաք թեյ եք պատրաստում համեղ քաղցրավենիքով վայելելու համար։ Ձեր առջև դրեք նաև թուղթ ու գրիչ կամ տետր և սկսեք մտածել գալիք շաբաթվա սննդի պլանի շուրջ։ Այս հոդվածում ձեզ հետ կկիսվենք պլանավորումը արդյունավետ ձևով կազմակերպելու խորհուրդներով, որպեսզի ամեն օր չկանգնեք «Ի՞նչ եփել այսօր» հարցի առաջ […]
Author Archives: Artak Avetisyan
Դուք ավելի շա՞տ եք ուտում, երբ լարված ու անհանգիստ եք։ Սնունդ ընդունելը օգնո՞ւմ է ձեզ զգալ ավելի լավ, ավելի հանգիստ, ավելի ապահով։ Դուք օգտագործո՞ւմ եք սնունդը՝ որպես ձեզ պարգևատրելու միջոց։ Եթե վերը նշված հարցերին պատասխանեցիք «այո», ապա դուք, այսպես ասած, «էմոցիոնալ սնվող» եք։ Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչ է էմոցիոնալ սննդընդունումը, որոնք են հիմնական պատճառներտը […]
-«Քրիստոս հարյավ ի մեռելոց»… -«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»… Այս բառերով են քրիստոնյաները ողջունում և շնորհավորում միմյանց ամենագարնանային քրիստոնեական տոնին։ Զատիկը կամ Սբ․ Հարության տոնը ազդարարում է ոչ միայն Քրիստոսի հարությունը, այլ նաև մարդկանց ազատումը մեղքերից, գարնանամուտը և բնության զարթոնքը։ Զատկի տոնի անբաժան մասն են կազմում պատարագները և տոնական սեղանը՝ զարդարված խորհրդանշական ուտեստներով։ Այս հոդվածում կխոսենք […]
Կետո սննդակարգը շատ տարածված ու նորաձև է դարձել վերջին ժամանակներում։ Այն աստիճանի, որ բժիշկ-սննդաբանները գրում են անհատական կետո ծրագրեր, իսկ մասնագիտացված ընկերությունները կազմում և առաքում են կետո բոքսեր՝ ամենօրյա կտրվածքով նիհարողների սնունդը կազմակերպելու համար։ Այո՛, այո՛, այս սննդակարգով հետաքրքրվում են հենց նիհարել ցանկացող մարդիկ։ Բայց ինչպիսի՞ն պետք է լինի նիհարելու առողջ սնդակարգը, ի՞նչ է կետոն […]
Քնկոտության առաջացման պատճառները բազմազան են՝ սթրեսից և դեղամիջոցների ընդունումից մինչև գիշերային աշխատանք և ջեթլագ (ժամային գոտին փոխելու հետևանքով առաջացող համախտանիշ)։ Այստեղ կարևոր է հոգնածությունը չշփոթել քնկոտության հետ։ Հոգնած մարդը կարող է պարզապես նստել կամ պառկել և հանգստանալ, իսկ քնկոտության դեպքում մարդը ցանկանում է հենց քնել և նստելով/պառկելով չի վերականգնվում։ Այս հոդվածում ներկայացնելու ենք քնկոտությանը նպաստող […]
Խոհանոցը տան ամենահամեղ անկյունն է, որտեղ սիրելի մարդկանց համար սնունդ պատրաստելը վերածվում է հոբբիի և հաճելի պարտականության։ Այս սենկյանում ժամանակ անցկացնելը միայն «ճաշ եփելը» չէ, այլ նաև մաքուր, թարմ ու էսթետիկ միջավայրում գտնվելը, որը հանգստացնում է և ոգեշնչում։ Այս հոդվածում ցանկանում ենք կիսվել խոհանոցը կազմակերպելու և կառավարելու մի քանի խորհուրդներով, որոնք ակտուալ են հատկապես գարնան […]
Գարնանամուտից ընդամենը օրեր անց բոլորիս սպասում է տարվա գեղեցիկ տոներից մեկը՝ մարտի 8-ը և սկիզբ դնում կանանց միամսյակին։ Տղամարդիկ հիմնականում չեն սիրում այս օրը, քանի որ մեծացել է տոնի կոնսյումերիստական նշանակությունը, և ամեն ինչ կարծես թե պտտվում է նվերներ գնելու, կանանց ռեստորան հրավիրելու և մեծ գումարներ ծախսելու շուրջ։ Բայց մի՞թե դա է եղել օրվա գլխավոր […]
Որովայնի փքվածությունը աղիներում կամ ստամոքսում ավելորդ գազի կուտակումն է, որն ուղեկցվում է որովայնի չափերի մեծացմամբ, ձայների առկայությամբ, ծանրության և գերլցման զգացողություներով։ Առաջանում է սննդի ընդունումից հետո՝ անմիջապես կամ մի քանի ժամվա ընթացքում։ Գազերը աղիներում հայտնվում են տարբեր ուղիներով։ Մի մասը արտադրում է աղիների միկրոֆլորան, մի մասը ներթափանցում է սննդի միջոցով, երբ մարդը սնվելիս խոսում է։ […]
Սպագետի, Ֆարֆալե, Ֆետուչինի․․․ Տարբեր անվանումներով ու տեսակներով պաստաների փաթեթները ողողել են խանութների դարակները։ Ալյուրից ու ջրից պատրաստված այս պարզ, առաջին հայացքից անհետաքրքիր մակարոններին պարզապես պակասում է կախարդական սոուս, և ձեր խոհանոցը կլցվի իտալական ռեստորանի անուշ բույրով։ Պաստա պատրաստելն իրականում բազմաթիվ նրբություններ ունի։ Օրինակ՝ Սպագետի կամ Լինգվինի տեսակի պաստաներն ավելի հարմար է մատուցել սերուցքի կամ ձեթի […]
Մակարոնները ձեռք են բերել դժվար պատրաստվող թխվածքաբլիթների համբավ։ Եթե փոքր շեղում լինի բաղարիչների չափաբաժնի մեջ կամ ջերմաստիճանն ու խոնավությունը բարենպաստ չլինեն, ապա ողջ ջանքերը ջուրը կընկնեն։ Այս ֆրանսիական թխվածքաբլիթների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում ենք նուշի ալյուրից, որը արժեքով բավականին գերազանցում է ցորենի ալյուրին։ Այդ պատճառով մինչև պատրասմանն անցնելն առաջարկում ենք ուսումնասիրել ոչ միայն […]
Թեև մենք ունենք Սիրահարների տոնի հայկական տարբերակը՝ Սուրբ Սարգսի օրը, շատ զույգեր նշում են Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ը։ Առաջարկում ենք հիմնական ու քաղցր ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ձեզ կօգնեն Սիրահարների տոնն անցկացնել տարբերվող, ավանդականից շեղվող սեղանի շուրջ։ Այս ամենը չի նշանակում, որ ստիպված եք լինելու ծախսել մեծ ժամանակ և մեծ գումարներ։ Բաղադրատոմսերը պարզ են, բայց […]
Հարսանեկան, նշանադրության, ծննդյան արարողություններ և մեծ ու փոքր այլ առիթներ կազմակերպելիս մենք երբեմն ցանկանում ենք շեղվել ավանդական ճոխ ու ծանր ուտեստներով հագեցած սեղաններից և մատուցել ֆուրշետի սեղան։ Այն ենթադրում է փոքր կտորներով ուտեստների տեսականի, որը կարելի է համտեսել ընդամենը մեկ-երկու պատառով։ Կանապեներն էլ ֆուրշետի ժամանակ մատուցվող ուտեստների տեսակ են, որոնց հետ մատուցվում են նաև մինի […]
Դժվար է գտնել մի մթերք, որն ունենա ավելի շատ տեսակներ ու ենթատեսակներ, քան պանիրը։ Աշխարհում գոյություն ունի պանրի 1.800 ճանաչված տեսակ (չհաշված ենթատեսակները)։ Համեմատության համար նշենք, որ բանջարեղենի տեսակների թիվը 1.100 է, իսկ, օրինակ, հացերի տեսակներինը` 200: Մեծ է նաև պանրի սիրահարների բանակը, և պատահական չէ, որ պանրային ափսեն այդքան պահանջված նախուտեստ է հավաքույթների ժամանակ։ […]
Ի՞նչ տանել աշխատանքի․․․ Ի՞նչ տանել քաղաքից դուրս․․․ Ի՞նչ պատրաստել նախաճաշին․․․ Այս բոլորը հարցերը կարծես ունեն ունիվերսալ պատասխան՝ սենդվիչ։ Այն պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, կարելի է օգտագործել տարբեր միջուկներ, կարելի է ուտել ոտքի վրա, եթե շտապում եք տնից դուրս գալ, հեշտ է տեղափոխել, եթե գնում ենք աշխատանքի կամ քաղաքից դուրս։ Բայց արի ու տես, որ […]
Ճաշարանում կամ արագ սննդի կետում լանչ պատվիրելը միգուցե արագ ու հարմարավետ, բայց ոչ արդյունավետ լուծում է։ Կարճաժամկետ առումով այն մեզ ազատում է տանը սնունդ պատրաստելու հոգսից, բայց երկարաժամկետ առումով մենք բախվում ենք այլ խնդիրների՝ ճարպի ու շաքարի չարաշահում, վիտամինների ու հանքանյութերի պաշարի նվազում, աշխատունակության պակաս և քնկոտության զգացողություն։ Ինչպես նաև շատ հաճախ ձեր գրասենյակին մոտ […]
Աշխարհի 2.2 միլիարդ քրիստոնյաներ ամեն տարի նշում են Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Զարդարում են տոնածառ, փոխանակվում են նվերներով, թխում են տոնական թխվածքաբլիթներ։ Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ո՞րն է տոնի իրական խորհուրդը և ի՞նչ ուտեստներով են այս օրը նշում աշխարհի տարբեր երկրներում։ Տոնի ակունքները պետք է փնտրել, իհարկե, Աստվածաշնչում։ Մարդիկ ապրում էին մեղքերի մեջ և չէին ցանկանում […]
Ամանորը եղանակ չէ, այն զգացողություն է․․․ Ամանորի իրական ոգին ձեր սրտում է․․․ Ամանորի լավագույն նվերն այն է, որ հասկանում ես, թե ինչքան շատ բան արդեն ունես․․․ Այսպիսի մտքեր ու խոսքեր են հյուսվել Ամանորի շուրջ, որպեսզի մարդիկ հասկանան ու գնահատեն այս տոնի իրական խորհուրդը։ Այս հոդվածով ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել Ամանորին ընտանիքի միասնության վրա, առաջարկել […]
Խոզի բուդն անպակաս է հայկական ընտանիքների ամանորյա սեղաններից։ Այն համեղ է, անուշաբույր և հաճելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք վիճակում։ Իսկ երբ մնում են վերջին կտորները, շատերը նախընտրում են այն տապակել կարտոֆիլի հետ կամ վրան ավելացնել մայոնեզ/թթվասեր ու քերած պանիր և դնել ջեռոցը։ Իրականում խոզի բուդ պատրաստելն այնքան էլ բարդ աշխատանք չէ։ Ընտրում ենք […]
Բակտերիա ասելիս մենք հիմնականում պատկերացնում ենք վնասակար, փոքր օրգանիզմներ, որոնք մեր ձեռքերի վրա հայտնվում են հաճախակի ինչ-որ առարկաների դիպչելուց հետո։ Պատահական չէ, որ փոքր ժամանակ մեր ծնողները մեզ հորդորում էին օճառով լվացվել բակից տուն գալուց կամ պարզապես որևէ կեղտոտ իրի դիպչելուց հետո։ Այս օրինակը ճիշտ, բայց ոչ լիարժեք պատկեր է մատուցում բակտերիաների մասին։ Այս հոդվածում […]
Պատրաստվում եք սպորտային խա՞ղ դիտել, Ամանորյա ֆի՞լմ կամ պարզապես վայելել երեկո՞ն մտերիմների հետ։ Անկախ առիթից՝ մենք ձեզ համար պատրաստել ենք 10 տնական միջուտեստների (սնեքերի) բաղադրատոմսեր, որոնց մեջ յուրաքանչյուրը կգտնի իր սիրելի տարբերակները։ #1 Աղի և կարամելային ադի բուդի Ադի բուդին արագ ու հեշտ պատրաստվող, ինչպես նաև մատչելի սնեք է։ Տապակի մեջ ավելացնում ենք բուսական յուղ, […]