Խաշիլ սյունիքի բաղադրատոմսով կիսապատրաստի

1,500 ֏

  • Փոխինձ
  • Կարագ
  • Սոխ
  • Պսկաթան

Պատրաստման եղանակը․

  1. Փոխինձը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 800 մլ ջուր և 18-20 րոպե եփել միջին կրակի վրա՝ ավելացնելով 2 պտղունց աղ։
  2. Երբ փոխինձը սկսի եռալ, իջեցնել կրակը, պարբերաբար խառնել։
  3. Բացել պսկաթանը 200 մլ ջրով։
  4. Եթե եփելու ընթացքում փոխինձը շատ խտանա, ավելացնել ևս 100 մլ ջուր։
  5. Միջին կրակի վրա հալեցնել կարագը։
  6. Ավելացնել ձեթ և սոխը։
  7. Խառնել այնքան, մինչև սոխը ոսկեզօծվի։
  8. Մատուցելիս փոխինձի կենտրոնում լցրեք սոխառածը, իսկ շուրջը՝ պսկաթանը։
  9. Սոխառածը և պսկաթանը մատուցեք նաև առանձին՝ ուտելու ընթացքում ավելացնելու համար։

Պահել սառնարանում 0° C-ից մինչև +4° C ջերմաստիճանում, 1 շաբաթ։

1,500 ֏