Վերջին ժամանակների 7 մոտիվացնող ֆիլմերը Netflix-ի կողմից

Ֆիլմերը դիպչում են ձեր սրտի լարերին: Նրանք փոխում են աշխարհը, ձեր պատկերացումները: Նրանք լավատեսությամբ և հույսով են լցնում, փոխում են ձեր ընկալումները և ոչ միայն: Այսպիսով, մենք այստեղ ենք՝ ձեզ ներկայացնելու դրամայից մինչև վավերագրական ֆիլմեր և իրական կյանքի պատմությունների վրա հիմնված ֆիլմեր: Ահա մեր 7 ամենաոգեշնչող ֆիլմերը, որոնք կարող եք դիտել:

1.Սևամորթ բարբի. Mattel-ի նախկին աշխատակիցներ Բյուլա Մեյ Միտչելը, Քիթի Բլեք Փերկինսը և Սթեյսի ՄաքԲրայդ-Իրբին երեք ուժեղ ինքնուրույն կանայք են, ովքեր առանցքային դերերը ունեցան առաջին սև Բարբիի ստեղծման գործում՝ օրիգինալ Բարբիի դեբյուտից ավելի քան 20 տարի անց, որը թույլ տվեց փոքրիկ սևամորթ աղջիկներին վերջապես խաղալ իրենց նման տիկնիկի հետ:

2. Հայրություն. Քևին Հարթը Մեթի դերում՝ նոր այրիացած հայր, ով ինքնուրույն մեծացնում է իր նորածին դստերը: Կեղտոտ տակդիրներից մինչև վիշտի, գենդերային նորմերի անտեսման և ընտանիքի անդամների հետ վեճերից, որոնց բարեխիղճ մտահոգությունը հաճախ դրսևորվում է, որպես անզգայունություն: Այս ֆիլմը կստիպի ձեզ ապրել, զգալ Մեթի հետ, երբ կծիծաղեք և լաց կլինեք նրա հետ՝ անկախ նրանից՝ ծնող եք, թե ոչ:

3.Փոփի մեծագույն գիշերը. Մի գիշեր. Ավելի քան 40 հիթշքերթների առաջատար աստղեր: Խաղադրույքները բարձր են, և նոտաներն ավելի հնչեղ «Էմմիի» առաջադրված այս հուզիչ վավերագրական ֆիլմը այն մասին է, թե ինչպես 1985թ. հունվարի 28-ին մի գիշերում հավաքվեցին երաժշտության ամենամեծ անունների աստղաբույլը՝ ձայնագրելու «We Are the World» երգը, որի նպատակն էր: Եթովպիայի սովի մատնված ժողովրդին հանգանակություն անելու համար: Չզարմանաք, եթե ֆիլմը դիտելուց հետո կրկնեք երգի բառերը և տարվեք բարեգործությամբ:

5.Քամին զսպող տղան. Ուիլյամ Կամկվամբայի հուշերից է գալիս այս ոգեշնչող իրական պատմությունը մի տղայի մասին, ով փրկել է իր ամբողջ Մալավի գյուղը սովից: Այն բանից հետո, երբ ֆինանսական խնդիրները խանգարում են Ուիլյամին (Մաքսվել Սիմբային) պաշտոնապես հաճախել դպրոց, նա ուսուցչի օգնությամբ գաղտագողի մտնում է գրադարան և սկսում ինքնուրույն ուսումնասիրել էներգիայի արտադրությունը: Ուիլյամը միշտ լավ է վարվել իր ձեռքերով, ուստի, ի պատասխան կատաղի երաշտի, որը ոչնչացնում է իր ընտանիքի բերքը, նա որոշում է վերցնել իր նոր գտած գիտելիքները և կառուցել հողմաղաց, որպեսզի սնուցի քաղաքի կոտրված ջրի պոմպը ընդամենը 13 տարեկանում:

6.Տիկ, տիկ…բում. Յուրաքանչյուրի համար, ով երբևէ զգացել է, որ ժամանակը նրա թշնամին է, սա նրա համար է: Ռեժիսոր Լին-Մանուել Միրանդայի դեբյուտում և հիմնված այս մյուզիքլը մյուզիքլ գրելու մասին: Կիսաինքնակենսագրական պատմությունը, որը գլխավորում է Էնդրյու Գարֆիլդը, ով իր դերի համար արժանացել է Ոսկե գլոբուսի, պատմում է Լարսոնի 30-ամյակից առաջ ոլորտում հաջողության հասնելու բուռն ձգտումը: Այս հուզիչ ֆիլմը հույսի, երազանքների, առաջնահերթությունների, զոհաբերությունների և ձեր ընտրություններում բավարարվածություն գտնելու մասին է:

7. Թագ Սերիալ, հիմնված է իրական փաստերի վրա, որը պատմում է Եղիսաբեթ II թագուհու կյանքի և քաղաքական ու անձնական հանգամանքների դեպքերի մասին, որոնք ազդել են նրա թագավորության ընթաքցի վրա: Թագ ֆիլմը անտարբեր չի թողնի ոչ ոք արդեն իսկ կինոքննադատները բարձր են գնահատել շնորհելով «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով