Մեր մասին

Բարի գալուստ Foody

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Մեր պատմությունը

Foody-ն ստեղծվել է 2020 թվականին, երբ համավարակի պատճառով փակված լինելով տանը՝ մենք հասկացանք, թե իրականում ինչքան շատ ժամանակ է խլում խոհանոցը մարդու կյանքից։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ միջինում մարդը իր կյանքի 18 տարիները անցկացնում է խոհանոցում։

Գիտակցելով, որ այս 18 տարիների պատճառով տուժում են մեր կյանքի շատ կարևոր ոլորտներ, մենք առաջարկում ենք ժամանակ խնայելու խնդրի մեր լուծումը՝ որակյալ հումքից կիսապատրաստի սնունդը։ Foody-ն կարևորում է Ձեր ժամանակը և որակյալ սնունդ օգտագործելու պահանջմունքը։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է կիսել հաճախորդների խոհանոցային պարտականությունները և նրանց ժամանակ տալ ինքնազարգացման, կարիերայի, իրենց խնամքի, ընտանիքի և երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելու համար։

Մեր խոհանոցը

Մենք առաքում ենք
կիսապատրաստի սնունդ։

Սնունդը վերջնական տեսքին հասցնում եք Դուք՝ ըստ մեր կողմից մշակված ցուցումների։
Foody-ի հետ պատրաստելը մի քանի րոպե է տևում։

Մեր առավելությունները

Օգտագործում ենք որակյալ հումք

Մենք սնունդը պատրաստում ենք տեղական, բարձրորակ հումքից։

Երաշխավորում ենք որակը

Մեզ մոտ աշխատում են միայն հմուտ և փորձառու շեֆ խոհարարներ, որոնք ապահովում են բարձր ստանդարտների համապատասխան որակ և զանազան վառ համեր։

Կարևորում ենք ժամանակը

Foody-ի հետ պատրաստելը տևելու է մի քանի րոպե, իսկ նախապատրաստական աշխատանքներն արդեն արված են։

Մեր խոհարարները

Ռոստոմ Բողոսյան

Շեֆ խոհարար

Շեֆ խոհարար, խոհարարության ոլորտում ունի 18 տարվա աշխատանքային փորձ։ Ծնվել է Սիրիայում՝ խոհարարի ընտանիքում։ 13 տարեկանից ուսումնասիրել է խոհարարությունը։ Արևելյան, եվրոպական և հայկական խոհանոցների մասնագետ է։

Հովհաննես Մկրտչյան

Շեֆ խոհարար

Խոհարարի պաշտոնն առաջին անգամ ստանձնել է 23 տարեկանում՝ Ուկրաինայում։ Հայկական, եվրոպական, ռուսական խոհանոցների մասնագետ է։ Դուբայում առաջին հայկական խոհանոցի հիմնադիրն է։

Գևորգ Սանոսյան

Խոհարար

Խոհարար, ունի 12 տարվա աշխատանքային փորձ։ Շատ է սիրում խոհանոցում ստեղծագործել և ստանալ նոր, վառ համեր։ Խոհարարական դասընթացներ անցնելուց հետո աշխատել է բազմաթիվ խոհանոցներում և հմտացել խոհարարության բոլոր ոլորտներում։ Իսպանական, իտալական և հայկական խոհանոցների փորձառու մասնագետ է։

Հրաչյա Թորոսյան

Շեֆ խոհարար

Շեֆ խոհարար, 19 տարի խոհանոցում։ Մանկուց սիրել է խոհարարությունը, ինչն էլ առաջնորդել է մասնագիտության ընտրության հարցում։ Խոհարարի մասնագիտությունը սովորել է և՛ Գյումրիում, և՛ Երևանում։ Դիպլոմավորված մասնագետ է նաև Հայաստանում Յերեմյան ակադեմիայի կողմից։ Իտալական, հայկական, ռուսական խոհանոցների մասնագետ է։

Սննդի պատրաստման ընթացքը

Որակի ստանդարտները

Հումք

Մենք մեծ կարևորություն ենք տալիս մատակարարների ընտրությանը և մինչ արտադրության մեջ օգտագործելը՝ թեստավորում ենք հումքը։ Մենք օգտվում ենք միայն տեղական արտադրողներից և նրանց հետ կառուցում ենք երկարաժամկետ կայուն հարաբերություններ:

Որակի կառավարում

Մենք իրականացնում ենք որակի կառավարում արտադրության բոլոր փուլերում։ Սնունդը հաճախորդին հասցնելուց առաջ մանրակրկտորեն ստուգվում է մեր սահմանած ստանդարտներին համապատասխանությունը։

Պահպանման պայմաններ

Մեր պարտականությունն է նաև հետևել սննդի ճիշտ պահպանմանը մեր սպառողի տանը։ Քանի որ մենք վաճառում ենք սնունդ, որը պետք է պատրաստել տանը, մենք նախատեսում ենք նաև սննդի պահպանման պայմանները։ Յուրաքանչյուր ուտեստի փաթեթավորման վրա փակցված է տեղեկություն սննդի պահպանման պայմանների մասին։

Փաթեթավորում

Սննդի փաթեթավորման համար օգտագործվում են վակուումային տոպրակներ, որոնք պատրաստված են սննդի համար նախատեսված պլաստիկից և չեն պարունակում վտանգավոր տարրեր։ Արտաքին փաթեթավորման համար օգտագործում ենք թղթե վերամշակելի տոպրակներ։ Եվրասիական տնտեսական միության կողմից հայտարարագրված է նաև «Փաթեթավորման անվտանգության մասին» պահանջներին համապատասխանությունը։

Առաքում

Հետևելով պատվերների գրանցման և պատրաստման ճիշտ ժամանակացույցին՝ մեզ մոտ առաքումները տեղի են ունենում հնարավորինս արագ։ Չնայած դրան՝ մենք առանջնահերթությունը տալիս ենք որակին, և ոչ թե արագությանը։ Առաքման ընթացքում փաթեթները պահվում են հատուկ արկղերի մեջ, որոնք կասեցնում են օդի հետ շփումը և պահպանում են սննդի ճիշտ ջերմաստիճանը։

Սննդի փաստաթղթավորում

Որակը մեզ համար ամենակարևորն է։ Մեր բոլոր ուտեստները փաստաթղթավորված, լաբորատոր փորձաքննություն անցած և հայտարարագրված են Եվրասիական տնտեսական միության կողմից։

Հաճախակի տրվող հարցեր

Foody-ն առաջարկում է կիսապատրաստի և պատրաստի սնունդ։ Կիսապատրաստի չի նշանակում սառեցված, մեզ մոտ սնունդը պատրաստվում է ըստ պատվերների և առաքվում թարմ վիճակում։ Կիսապատրաստի սնունդը պետք է միայն եփել, հասցնել վերջնական տեսքին՝ ըստ հատուկ նշված ցուցումների։

Բոլոր ուտեստները կիսապատրաստի են՝ բացի ապուրներից և աղցաններից։ Ապուրները պետք է միայն տաքացնել և անհրաժեշտության դեպքում խառնել հավելումները (կանաչի, սխտոր, չորահաց և այլն)։ Աղցանները պետք է միայն տեղափոխել ափսեի մեջ և խառնել սոուսի հետ։

Այո, մեր բոլոր ուտեստները կարելի է պահել սառնարանում, դրանք նախատեսված չեն անմիջապես սպառելու համար։ Սննդի պահպանման թույլատրելի ժամկետը կախված է սննդի տեսակից։ Բոլոր ուտեստների վրա նշված են պահպանման պայմանները և ժամկետները, դրանք կարող են տատանվել 3-10 օր միջակայքում։ Անհրաժեշտ է խստորեն հետևել սննդի պահպանման նշված պայմաններին։

Յուրաքանչյուր ուտեստի վրա հակիրճ նկարագրված է տվյալ ուտեստի պատրաստման եղանակը։ Ապուրներից և աղցաններից բացի՝ մյուս ուտեստների վրա կարող եք նկատել նաև QR կոդեր։ Սքանավորելով QR կոդը՝ Դուք կտեսնեք տեսանյութ պատրաստման եղանակի մասին։ Խորհուրդ ենք տալիս պատրաստել սնունդը հենց մեր տեսանյութերին հետևելով, որպեսզի ստանաք մեր շեֆ խոհարարների կողմից հաշվարկված համն ու որակը:

Մեր բլոգը

Մեր հետաքրքիր հոդվածները

Մեր բլոգում կարող եք կարդալ բազմաթիվ օգտակար հոդվածներ խոհանոցային տարբեր թեմաներով։

Ավելին