Օնլայն աշխարհում․ ինչպե՞ս ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան

Covid-19-ի համավարակն ստեղծեց այնպիսի պայմաններ, որ բոլորիս կյանքը տեղափոխվեց օնլայն իրականություն։ Օնլայն են աշխատանքը, դասընթացները, ժամանցը, երեխաների դասերը։

Այս համատարած «օնլայնությունը» կարող է վատ ազդեցություն ունենալ առողջության վրա, հատկապես՝ երեխաների դեպքում։ Մենք առանձնացրել ենք այն հիմնական կետերը, որտեղ օնլայնը կարող է վտանգներ պարունակել, և առաջարկում ենք երեխայի առօրյայի կազմակերպման խորհուրդներ՝ հաշվի առնելով համավարակի վտանգը։

Ի՞նչ վտանգներ ունի օնլայնը

Բոլորիս հայտնի են օնլայն կրթության առավելություններն ու լայն հնարավորությունները՝ ճկունություն, ներառականություն (դասերին կարողանում են մասնակցել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներ, որոնք մինչ այդ ներկայանալու հետ կապված սահմանափակումներ են ունեցել), մոբիլություն (դասերին կարելի է միանալ ցանկացած վայրից, ինչը թույլ է տալիս ունենալ մասնակցության լայն աշխարհագրություն), սակայն այս ամենին զուգահեռ՝ շատ են երիտասարդ օրգանիզմին հասցվող վնասները։

Առողջություն․ երեխաները շարժուն են, չեն սիրում տեղում ուղիղ նստել, և եթե այդ հարցը դպրոցում վերահսկում էին ուսուցիչները, ապա հիմա երեխաները նստում են այնպես, ինչպես ցանկանում են՝ խախտելով համակարգչից ու սմարթֆոններից օգտվելու հիգիենան։

Ինչպես գիտենք, էկրանի կապույտ լույսը խախտում է օրգանիզմի աշխատանքը, մասնավորապես՝ մելատոնին հորմոնի արտադրությունը, որը կարգավորում է քունը։ Եթե ուշադիր լինենք մեզ շրջապատող աշխարհին, ապա կնկատենք, որ ցերեկային վառ լույսերը ակտիվության պահպանման համար են, իսկ մայրամուտից հետո քիչ-քիչ մգացող գույները օգնում են օրգանիզմին տրամադրվել քնի։ Երբ մենք խախտում ենք այս բնական դասավորվածությունը էկրանի լույսով, մենք մեծ վնաս ենք հասցնում մեր օրգանիզմին։

Հիշեցնենք, որ երկար ժամեր էկրանի մոտ անցկացնելու պատճառով ոչ միայն վատանում է տեսողությունը, այլ նաև կարող են առաջանալ հաղորդակցության խնդիրներ։ Որքան քիչ է երեխան կենդանի շփվում հասակակիցների կամ շրջապատի այլ մարդկանց հետ, այնքան բարդանում է հետագա շփումը, ինչը կարող է լուրջ խանգարող հանգամանք լինել մեծ տարիքում։ Նախադպրոցական և ցածր դասարանների երեխաների համար կարևոր է կենդանի հաղորդակցությունը նաև խոսքի ձևավորման տեսանկյունից։

Ի՞նչ անել․ սովորեցրեք երեխային դասերին մասնակցել՝ սեղանի մոտ նստած, մեջքն անպայման ուղիղ և պահելով էկրանից նվազագույնը 60 սմ հեռավորություն։ Սենյակը պետք է լինի լավ լուսավորված, օդափոխվող, երեխային շեղող հանգամանքները պետք է փորձել հնարավորինս չեզոքացնել։ Սրանք համակարգչից օգտվելու հիգիենայի ամենապարզ կանոններն են, որոնք կօգնեն խուսափել տեսողության, ողնաշարի խնդիրներից և զերծ կպահեն երեխային մեջքի ցավերից, աչքերի կարմրությունից, գերհոգնածությունից։

Մեդիագրագիտություն․ օնլայն դասերի պատճառով մեծացել է երեխաների ներկայությունը համացանցում, իսկ դա շատ գայթակղիչ է ոչ բարեխիղճ մարդկանց համար։ Երեխաները հեշտությամբ դառնում են տարատեսակ խարդախությունների զոհ, այնպես որ անպայման ժամանակ հատկացրեք և խոսեք նրանց հետ մեդիագրագիտության և համացանցից անվտանգ օգտվելու կանոնների մասին։ Չի խանգարի նաև ծնողական ֆիլտրերի միացումը, որը կպաշտպանի երեխային ոչ պատշաճ բովանդակության նյութեր տեսնելու վտանգից։ Ծնողական ֆիլտրերը թույլ են տալիս արգելափակել մեծահասակների համար նախատեսված կամ այլ կայքերը, որոնցից ցանկանում եք զերծ պահել ձեր երեխային։ Ֆիլտրեր ունեն բոլոր կապի օպերատորները, որոնողական համակարգերը, օրինակ՝ Google-ը։

Ի՞նչ անել․ ճիշտ կլինի երեխային մանրամասն ու հանգամանորեն բացատրել, որ չի կարելի պատասխանել անծանոթ զանգերին ու նամակներին (ընկերների և հարազատների հեռախոսահամարները նախապես գրանցեք հեռախոսագրքում)։ Հղումներով անցնելիս պետք է զգույշ լինել․ եթե երեխային նախապես չեն զգուշացրել, որ պետք է որևէ բան ուղարկեն, նշանակում է՝ հանպատրաստից հայտնված հղումը կարող է վտանգավոր լինել, ուստի պետք չէ այն բացել։ Նույնը վերաբերում է որոշ կայքերի շատ ակտիվ գովազդներին․ օգնեք և ցույց տվեք երեխային՝ ինչպես է պետք փակել գովազդը։ Եվ, ամենակարևորը, անծանոթ մարդկանց կամ անծանոթ իրավիճակներում ոչ մի դեպքում չուղարկել նկարներ, համարներ, չպատմել բնակության վայրի ու հասցեի մասին, չասել, որ տանն այլ մարդ չկա։ Փորձեք այս ամբողջ տեղեկատվությունը հնարավորինս պարզ ու պատճառաբանված ներկայացնել երեխային, հակառակ դեպքում ուղղակի արգելքը կարող է դառնալ ասածն անպայման փորձելու մոտիվացիա։

Ժամանց․ մենք ապրում ենք նոր իրականությունում, որտեղ երեխաները նախընտրում են վիդեոխաղերը բակային ֆուտբոլից։ Շատ ծնողներ փորձում են խիստ արգելքներով սահմանափակել սմարթֆոնի օգտագործումը, սակայն պետք է հիշել երկու կարևոր բանի մասին՝ նոր իրողություն, որտեղ սմարթֆոնը կյանքի անբաժան մասն է, և սեփական օրինակ․ եթե երեխան տեսնում է՝ ծնողն անընդհատ սմարթֆոնով է զբաղված, ինքն էլ է սկսում այդպես վարվել։

Ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ հիմա չհիմնավորված արգելքները չեն օգնի, այլ միայն կվատացնեն վիճակը։ Խորհուրդ ենք տալիս հստակ բացատրել, թե ինչու չի կարելի երկար ժամանակ լինել էկրանի մոտ, ինչով է այն վնասակար։ Կախված երեխայի տարիքից՝ կարող եք գտնել նրան հասկանալի ձևով մատուցված վիճակագրություն, տվյալներ, պատճառներ, որոնք ավելի ընկալելի կդարձնեն ձեր խոսքը։

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն

Իսկ ինչպե՞ս կազմակերպել ժամանցը

Առկա կրթության պայմաններում երեխան երկար ժամեր էր անցկացնում  դպրոցում, այնուհետև հաճախում էր որևէ խմբակ կամ պարապմունքի, և կարճատև վիդեոխաղերը չէին վնասում նրան։ Իսկ հիմա նա անընդհատ էկրանի մոտ է, ինչը չի կարող չանհագստացնել։

Նոր և փոփոխված պայմաններում, երբ երեխային հասանելի ժամանցի հիմնական ձևերը՝ սպորտի կամ պարի խմբակները, մաթեմատիկայի կամ անգլերենի պարապմունքները վտանգավոր են, ժամանցի կազմակերպման հարցն ամբողջությամբ ծնողների ուսերին է։

Մենք փորձում ենք օգտակար լինել ծնողներին և առաջարկում ենք ժամանցի մի քանի հետաքրքիր տարբերակ։

  • Ընթերցանություն․ գիտենք, այս խորհուրդն ամենահաճախ հանդիպողն է, բայց այն իսկապես լավագույն տարբերակն է երեխային զբաղեցնելու համար։ Այսօր կա գրքերի շատ մեծ ընտրանի, պարզապես թողեք ընտրությունը երեխայի ճաշակին։ Ընթերցանության մեջ ներառում ենք նաև կոմիքսները։
  • Խոհարարություն․ այստեղ ժամանցի սցենարը կարող է երկու ձևով լինել՝ երեխաները խաղում են անվտանգ բաղադրիչների հետ և ուտեստներ հորինում կամ ներգրավվում են ուտելիք պատրաստելու ընթացքին։ Վստահ ենք՝ երեխաները մեծ սիրով կմասնակցեն պիցցա կամ բուրգերներ պատրաստելու ընտանեկան գործին։ Երեխաների համար շատ հեշտ և հետաքրքիր կլինի պատրաստել Foody-ի կիսապատրաստի և արագ պատրաստվող ուտեստները։
  • Ռուբիկի կուբիկը․ բարեբախտաբար, խանութներում կան այս խաղալիքի ժամանակակից տարբերակները, որոնք կօգնեն երեխային վարժել միտքը և հիմք կդառնան պարզ ալգորիթմները և դրանց սկզբունքները յուրացնելու համար։
  • Սեփական ձեռքերով․ շատ երեխաներ հետաքրքրվում են նկարչությամբ, կավագործությամբ, հուլունքագործությամբ, ապլիկացիաներով, կարուձևով․․․ Հիշեցրեք նրան այսպիսի զբաղմունքների մասին․ մեծ է հավանականությունը, որ երեխան էլ է հոգնել համացանցից և կուզենա ձեռքը վրձին վերցնել և փոխել զբաղվածության տեսակը։
  • Մրցույթներ․ հիշո՞ւմ եք այն ժամանակները, երբ հանգիստ գնում էիք բոուլինգ խաղալու։ Հիմա կարող եք ծանոթ խաղերը, որոնք ունեն մրցելու բաղադրիչ, ադապտացնել տան պայմաններին։ Կպչուն ժապավենով գծեք սահմանները, իսկ փոքրիկ ու չկոտրվող իրերը թող դառնան թիրախներ։ Ազարտի մեջ ընկնելիս հիշեք ոչինչ չվնասելու մասին։
  • Թվիսթեր․ հին ու բարի թվիսթերը շատերն անտեսում են՝ կարծելով, որ չունեն բավականաչափ մարզական հմտություններ, սակայն խաղի ողջ իմաստը զվարճանքի մեջ է։ Մի վախեցեք անփույթ և ծիծաղելի լինելուց։
  • Մտավարժանք․ ծանոթ ֆիլմերն ու գրքերը փորձեք վերափոխել միասին, օրինակ՝ Հարի Փոթերին տեղափոխել Սլիզերին կամ Գրավիթի Ֆոլզ քաղաք։ Սա կօգնի զարգացնել երևակայությունը և տրամաբանությունը։
  • Խաչբառեր․ դժվար թե երեխային հետաքրքիր լինի խաչբառ լուծելը, իսկ ի՞նչ կասեք խաչբառ կազմելու մասին։ Սա բավականին դժվար, բայց շատ հետաքրքիր զբաղմունք է, իսկ եթե դուք էլ ներգրավված լինեք, երեխան հաճույքով կմասնակցի դրան։
  • Սեղանի խաղեր․ այստեղ ընտրությունն անսահմանափակ է՝ շախմատից ու փազլներից մինչև ջենգա ու ալիաս։ Պարզապես կարևոր է, որ ընտանիքի անդամներից ևս մասնակցեն այս խաղին։ Խաղերը մտերմացնելու հատկություն ունեն։
  • Սպորտ և մարմնամարզություն․ խմբակները հիմա վտանգավոր են, այնպես որ մնում է վարժությունները վերհիշել մտովի կամ նայել դրանք համացանցում։ Ուղղակի հետևեք, որ վարժություն դառնալու պատրվակով երեխան չսկսի մուլտֆիլմներ նայել այն պահին, երբ դուք շեղվել եք։ Ի դեպ, կարող եք միանալ երեխային՝ մարզանքները միասին ավելի հետաքրքիր են։ Կարող եք մարմնամարզությունը տեղափոխել մոտակա այգի։
  • Ակտիվ ժամանց․ խոսքը հեծանիվների, սքեյթների, ռոլիկների և այլնի մասին է։ Հիմա, երբ բոլորը հակված են այգիներում ժամանակ անցկացնել, դժվար, բայց հնարավոր է գտնել քիչ մարդաշատ տեղեր։ Դուք մաքուր օդին կլինեք, իսկ երեխան վերջապես կսովորի հեծանիվ քշել։
  • Զբոսանքներ․ ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան երկար ու հանգստացնող զբոսանքը։ Դուք կարող եք միմյանց հետաքրքիր բաներ պատմել, իսկ մտերմիկ մթնոլորտը կօգնի երեխային անկեղծանալ և, գուցե, պատմել իրեն հուզող տարբեր հարցերի մասին։ Իսկ դա շատ արժեքավոր է։
  • Քաղաքից դուրս․ սա, իհարկե, ամենօրյա զբաղմունք չէ, բայց շաբաթական գոնե մեկ անգամ քաղաքից դուրս գալու հնարավորությունից պետք է անպայման օգտվել։ Նոր տեսարանները դրական են ազդում երեխայի ներաշխարհի վրա։ Պարզապես ընտրեք ոչ տարածված ուղղությունները, և չեք հայտնվի մարդաշատ ու վտանգավոր վայրում։

Մենք գիտենք, որ երեխաների առօրյան կազմակերպելը բավականին բարդ ու պատասխանատու գործ է, մանավանդ, երբ երկու ծնողն էլ աշխատում են։ Հույս ունենք, որ մեր առաջարկած տարբերակներն օգտակար եղան ձեզ։

Կիսվել

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն
Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Ի՞նչ է գլիկեմիկ ինդեքսը և ինչո՞ւ է այն ստուգելը կարևոր

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու և առողջ սնվելու համար պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մթերքի կալորիականությանը, այլ նաև գլիկեմիկ ինդեքսին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով