Բազմաթիվ խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համային երանգներով: Հայկական խոհանոցը հին է, ինչպես մեր պատմությունը: Հայկական խոհարարական ավանդույթները ավելի քան 2000 տարեկան են: Ավանդական, ուտեստները հնում և նաև ներկա պատրաստվում են կրակի վրա: Մեզ մոտ շատ տարածված էր թոնիրը: Թոնիրում այժմ էլ պատրաստում են հաց, սունկ, ձուկ, մսամթերք և բանջարեղեն: Հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություններից է համեմունքների և կանաչիների օգտագործումը: Անուշահոտ համեմունքները շատ սիրված են ժողվրդի կոզմից, իսկ հայ խոհարարներն օգտագործում են մոտ 300 տեսակ վայրի ծաղիկների և կանաչիների համեմունքներ: Բոլոր այս յուրահատկություններն հայկական խոհանոցը դարձնում են եզակի, անսովոր, համեղ և բուրավետ: Առավել հայտնի հայկական ուտեստներին և խմիչքներին կծանոթանաք ստորև՝
Ապուրներ Ապուրները հայկական խոհանոցում շատ են: Ամենահայտնի հայկական ապուրներն են խաշը, սպասը կարմիր ոսպով ապուրը և այլն:
Մսային ուտեստներ Հայկական խոհանոցում մսային ուտեստներին մարդիկ առանձնահատուկ են վերաբերում: Ամենապարզ և ամենահին ուտեստներից են հայտնի խորովածը, քաբաբը, կուրկուտը, քյուֆթան, տժվժիկը, դոլման և այլն: Այս ուտեստներն այսօր էլ պատրաստվում են այնպես, ինչպես 1500 տարի առաջ:
Հաց և կաթնամթերք Ավանդական հայկական հացը՝ լավաշը, հայտնի է ամբողջ աշխարհում: Հայկական խոհանոցն առանց լավաշի գոյություն ունենալ չի կարող, իսկ հայկական կաթնամթերքը սիրված է ոչ միայն բնակիչների, այլև զբոսաշրջիկների շրջանում: Այս մթերքները սպառվում են հացի նման և օգտագործվում ինչպես առանձին, այնպես էլ այլ սննդատեսակների հետ: Հայկական ամենահայտնի պանիրը դա չեչիլ պանիրն է, իսկ ամենահայտնի կաթնամթերքը՝ մածունը:
Հայկական Խոհանոցը միայն սնունդ չէ, այն ազգային մտածողության և մշակույթի մի մասն է կազմում, որի միջոցով ճանաչում են երկրին և ժողովրդին: Հայերենում հենց այնպես չէ ընտրված խոհանոց բառը, այսինքն մի վայր որտեղ միավորվում են: Իսկ խոհարարը հենց միտք ստեղծողն է:
Հայկական Խոհանոցը միայն սնունդ չէ, այն ազգային մտածողության և մշակույթի մի մասն է կազմում, որի միջոցով ճանաչում են երկրին և ժողովրդին: Հայերենում հենց այնպես չէ ընտրված խոհանոց բառը, այսինքն մի վայր որտեղ միավորվում են: Իսկ խոհարարը հենց միտք ստեղծողն է: