Բաղադրատոմս․ կիտրոնով թխվածք

Կիտրոնով թխվածքը՝ ամառային ու շատ թեթև, իդեալական է մեկ գավաթ սուրճի կամ հյութի հետ համադրելու համար, եթե նոր ու յուրահատուկ համերի սիրահար եք։ Այն ունի հաճելի քաղցրություն ու փափկություն, իսկ կիտրոնի թթվաշությունն այս աղանդերն էլ ավելի համեղ է դարձնում

Խմորի պատրաստման եղանակը

1․ Նախապես տաքացրեք ջեռոցը մինչև 160°։ Վերցրեք երկու 20 սմ տրամագծով կաղապար՝ շերտերը թխելու համար, ցողեք ձեթով, այնուհետև մաղեք մի փոքր ալյուր և այդպես թողեք։

2․ Վերցրեք չոր բաղադրիչները՝ 2 բ․ ալյուր, 1 ճ/գ փխրեցուցիչ, մի պտղունց աղ, ½ թ/գ սոդա և ½ բ․ շաքարավազ, խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը։

3․ Մեկ այլ տարայի մեջ խառնեք թաց բաղադրիչները՝ ½ բ․ հալեցված կարագ, ½ բաժակ կաթ՝ խառնած ½ ճ/գ քացախի հետ, ¼ բ․ ձիթայուղ, 1 թ/գ վանիլին, ½ բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ, 1 ճ/գ կիտրոնի քերուկ և 4 ձվի դեղնուցները։ Խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը։

4․ Առանձին մաքուր տարայի մեջ սկսեք հարիչով հարել 4 ձվի սպիտակուցները։ Հարեք ուժեղ հզորությամբ մոտ 1 րոպե։ Թուլացրեք հարիչի հզորությունը մինչև միջին հզորություն և ավելացրեք շաքարավազի մյուս կեսը։ Հարեք մինչև պինդ փրփուր ստանալը։ Մի կողմ դրեք ստացված զանգվածը։

5․ 2-րդ կետում ստացված ալյուրի խառնուրդին մաս-մաս ավելացրեք 3-րդ կետի բաղադրիչների խառնուրդը, խառնեք 15-20 վայրկյան։ Իջեցրեք հարիչի արագությունն ու հարեք ևս 15 վայրկյան։ Այնուհետև կես-կես ավելացրեք 4-րդ կետում ստացված սպիտակուցային խառնուրդը։ Շատ լավ հարեք և անպայման համոզվեք, որ զանգվածը համասեռ է դարձել։

6․ Ստացված զանգվածը լցրեք երկու տարբեր կաղապարների մեջ, դրեք ջեռոցում և յուրաքանչյուրը եփեք 35-40 րոպե։ Ատամի փայտիկով ստուգեք, որ խմորը եփվել է, և շերտերը հանեք ջեռոցից։

7․ Թողեք, որ շերտերը 10 րոպե սառչեն, այնուհետև հանեք դրանք կաղապարների մեջից։

8․ Լավ սառչելուց հետո փաթաթեք դրանք սննդային տոպրակի մեջ և գրեթե 4 ժամ թողեք սառնարանում։ Երբ շերտերը լավ սառած են, դրանց վրա կրեմ քսելիս խմորի մասնիկները չեն պոկվում ու խառնվում կրեմին։

Կրեմի պատրաստման եղանակը

1․ Գազօջախին դրեք ջրով լի կաթսա, տաքացրեք ջուրը մինչև եռման ջերմաստիճանի հասնելը՝ տաքացնելով կաթսան միջին ուժգնության կրակին։ 

2․ Առանձին տարայի մեջ խառնեք 4 ձվի սիպտակուցներն ու ½ բ․ շաքարավազը, դրեք խառնուրդը կրակին ու շարունակեք հարել։ Մոտ 15-20 վայրկյան հարելուց հետո հանեք տարան կրակի վրայից, շարունակեք խառնել սպիտակուցներն ու շաքարավազը՝ մինչև միջին պնդության զանգված ստանալը և տարայի՝ սենյակային ջերմաստիճանի հասնելը։

3․ Թողեք հարիչն ու շարունակեք խառնել փայտիկով կամ ոչ էլեկտրական հարիչով։

Փոքր չափաբաժիններով ավելացրեք 450 գ․ սենյակային ջերմաստիճանի կարագ։ Արեք այնպես, որ նախքան հաջորդ կտորի ավելացնելը նախորդն արդեն ամբողջովին հարված լինի։ 

4․ Ստացված զանգվածին ավելացրեք 3 ճ/գ կիտրոնի քերուկ ու մի պտղունց աղ, սկսեք հարել միջին արագությամբ։ Քանի որ զանգվածը սառն է, այն կարող է ոչ համասեռ թվալ, բայց երբ շարունակեք խառնել, այն կկարգավորվի։

5․ Կրեմը դրեք սառնարանում, թողեք այն մինչև շերտերի սառչելը, իսկ սառնարանից հանելուց հետո անմիջապես քսեք շերտերին։

Վերջ, մեր համով խմորեղենը պատրաստ է։

Բաղադրիչներ

Խմորի համար

  • 2 բաժակ ալյուր
  • 4 ձու
  • 1 ճ/գ փխրեցուցիչ
  • ¾ թ/գ աղ
  • 1 բաժակ շաքարավազ
  • ½ թ/գ սոդա
  • ½ բաժակ հալեցված կարագ
  • ¼ բաժակ ձիթայուղ
  • ½ բաժակ կաթ՝ խառնած ½ ճ/գ քացախի հետ
  • ½ բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ կիտրոնի քերուկ
  • 1 թ/գ վանիլին

Կրեմի համար

  • 4 ձվի սպիտակուց
  • ½ բաժակ շաքարավազ
  • 450 գ․ սենյակային ջերմաստիճանի կարագ
  • 3 ճ/գ կիտրոնի քերուկ
  • 1 պտղունց աղ

Մենք Ձեզ համար ընտրել ենք լավագույն բաղադրատոմսը։ Հիմնական աղբյուրը՝ այստեղ։

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Ձեր հարաբերություններն առո՞ղջ են․ եկեք պարզենք

Ինչպե՞ս տարբերել սովորական վարքն անառողջ վարքից հարաբերություններում։