Category Archives: Բոլորը

Շուտով Պիցցայի միջազգային օրն է՝ փետրվարի 9-ը և Foody-ում տոն է:

Շուտով Պիցցայի միջազգային օրն է, Foody-ում տոն է: Այս պարզ, առաջին հայացքից, իտալական ազգային ուտեստը ունի իր անվանական տոնը ՝ փետրվարի 9-ը: Իտալիայում, որտեղ պիցցան համարվում է որպես ազգային ուտեստ, գործում է նաև Պիցցայի մասին օրենք, որը խստորեն կարգավորում է ինչպես իսկական իտալական պիցայի բաղադրությունը, այնպես էլ դրա պատրաստման ամբողջ գործընթացը `մինչև այնտեղ, որտեղ պետք […]

Վեգաններ և վեգետարիաններ․ Ո՞րն է տարբերությունը

Բոլորս լսել ենք «բուսակեր» բառը, և շատերը կարծում են, որ բուսակերները լինում են մեկ տեսակի․ նրանք պարզապես միս չեն ուտում։ Իրականում գոյություն ունի բուսակերության՝ վեգետարիանության, մի քանի տեսակ։ Այս հոդվածում կքննարկենք վեգետարիանության տարածված տեսակները, կպատասխանենք այս թեմայով հաճախ տրվող հարցերին և կներկայացնենք ամբողջովին բուսական 2 բաղադրատոմս։ Սկսենք տեսակներից։ #1 Վեգանություն Վեգանությունը վեգետարիանության ամենախիստ ձևն է […]

Ձաձիկի սոուս

Սառը ապուր, աղցան կամ սոուս՝ Ձաձիկին հունական խոհանոցի տարածված ուտեստներից է, հունական մեկ այլ հայտնի ուտեստի՝ գիրոսի անբաժան մասնիկը։  Անվանումը ծագում է թուրքերեն “Cacık” բառից կամ պարսկերեն “zhazh” բառից, որ նշանակում է «խոտաբույսերի խառնուրդ»: Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես պատրաստել հունական ամենասիրված սոուսը, ինչ օգտակար հատկություններ այն ունի, որոնք են նմանատիպ տարբերակներն այլ երկրներում և […]

Ի՞նչ են ուտում նախաճաշին տարբեր երկրներում

Նախաճաշն օրվա առաջին և ամենակարևոր սննդընդունումն է։ Այն համալրում է օրգանիզմում սննդարար նյութերի պաշարը գիշերային երկարատև քնից հետո, զինում էներգիայով և պատրաստում աշխատանքային օրվան։   Տարբեր երկրներում նախաճաշելու սովորույթները տարբեր են։ Նույնիսկ մեզ մոտ տարբեր շրջաններ և տարբեր ընտանիքներ նախաճաշի տարբեր նախասիրություններ ունեն։  Այս հոդվածի համար առանձնացրել ենք 10 երկիր տարբեր մայրցամաքներից և ուսումնասիրել, թե ինչ […]

Ի՞նչ պատրաստել դդմիկով, ծաղկակաղամբով, սմբուկով, գազարով, սնկով (150+ գաղափար)

Պատահե՞լ է, որ որևէ բանջարեղեն գնել եք մեծ քանակությամբ և հետո չեք կողմնորոշվել՝ ինչ պատրաստել, ինչպես օգտագործել, որ չփչանա։ Կամ եթե տան բակում ունեք բանջարանոց, այս կամ այն մշակաբույսից առատ բերք է հասունացել և անհրաժեշտություն է առաջացել այն արագորեն սպառել։ Կրկին կանգնել եք «Այս բաղադրիչով ի՞նչ կարելի է պատրաստել» հարցի առաջ։ Քանի որ նման իրավիճակներ […]

Խոհարարական 5 գրքեր, որոնք կզինեն ձեզ նոր բաղադրատոմսերով

Որքան էլ բազմազան լինի ձեր՝ որպես տանը սնունդ պատրաստողի ճաշացանկը, ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում նոր բաղադրիչ ներմուծել կամ փորձվածներն օգտագործել լիովին նոր ուտեստի մեջ։ Եթե ձեզ մոտ հասունացել է նոր բաղադրատոմսեր փորձարկելու պահը, առաջարկում ենք գաղափարներ վերցնել խոհարարական 5 գրքերից, որոնցում իրենց ներդրումն են ունեցել շեֆ-խոհարարներ, սննդաբաններ ու բժիշկներ։  Յուրաքանչյուր գրքից մենք կներկայացնենք […]

5 ամառային, անուշաբույր, թեթև բաղադրատոմս առանց գազօջախի

Ամառն իր հետ բերում է սեզոնային մշակաբույսերի մի ամբողջ փունջ, որոնցով կարելի է պատրաստել ամառային ուտեստների հսկայական ցանկ։ Բայց մյուս կողմից՝ ամռան շոգը չի տրամադրում, որպեսզի երկար ժամանակով վառ պահենք գազօջախը կամ սալօջախը։  Foody թիմը առանձնացրել է ամառային յուրահատուկ ու հագեցնող մի քանի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք պատրաստելու համար բավական է ունենալ միայն ջեռոց։ #1 Գունավոր […]

6 վարդագույն բաղադրատոմս Բարբի հավաքույթի համար

Զվարճանքի ոլորտում 2023-ի թրենդային նորություններից մեկը «Բարբի» ֆիլմի հայտնվելն էր կինոթատրոնների էկրաններին։ Դե, իսկ վարդագույնն անպակաս է այս տիկնիկի հետ ասոցացվող բոլոր առարկաներից։ Մենք պատկերացրել ենք, որ այս ֆիլմից ոգեշնչված՝ ցանկանում եք Բարբի հավաքույթ կազմակերպել և սեղանը զարդարել բացառապես վարդագույն ուտեստներով, աղանդերներով ու ըմպելիքներով։ Առաջարկում ենք խոհանոցում կիրառել մեր բաղադրատոմսերը, որոնցում միայն բնական բաղադրիչներ են […]

Ի՞նչ ուտեստներ են առաջարկում պատրաստել հայտնիները

Միգուցե մտածեք, որ հայտնի մարդիկ` այդ թվում արքայական ընտանիքների ներկայացուցիչները, սնվում են միայն շեֆ խոհարարների պատրաստած, թանկարժեք բաղադրիչներ պարունակող ուտեստներով։ Իրականում նրանց սննդակարգում էլ ներառված են բոլորիս համար պարզ ու հասանելի բաղադրիչներ։ Այս հոդվածում կկիսվենք ուտեստների 6 բաղադրատոմսով, որոնք առաջարկում են պատրաստել համաշխարհային աստղերը։  #1 Ջեսիկա Ալբա․ Հնդկահավով կոլոլակներ Ջեսիկա Ալբան այս բաղադրատոմսով կիսվել էր […]

Մսի 8 այլընտրանքներ․ Պրոտեինի լավագույն աղբյուրները վեգետարիանների համար

Դուք է՞լ եք պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ընթրիքի սեղանը չեն պատկերցնում առանց մսի։ Միսն իսկապես արժեքավոր մակրո և միկրոսնուցիչների՝ պրոտեինի (սպիտակուց), երկաթի, ցինկի, B խմբի վիտամինների աղբուր է, որոնք կենսական են մարդու օրգանիզմի համար։ Կենդանական ծագման պրոտեինը բարձրորակ և լիարժեք է այն առումով, որ օժտված է օրգանիզմի կենսագործունեության համար կենսական բոլոր 9 ամինաթթուներով։ Այդ […]

6 ամառային մթերքներ օրգանիզմը բնականորեն զովացնելու համար

Ամռան շոգից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի քանի կանոնների՝ 1․ կրել բնական կտորից կարված, բաց գույնի, ազատ հագուստ, 2․ օգտագործել արևապաշտպան միջոցներ՝ գլխարկ, հովանոց, ակնոց, արևապաշտպան քսուք, 3․ սահմանափակել տանը էլեկտրականության և գազի օգտագործումը (հնարավորության դեպքում չմիացնել լամպերը, սնունդ պատրաստել բացօթյա տարածքում), 4․ սննդակարգում ներառել թարմ միրգ, բանջարեղեն,  5․ խմել մեծ քանակի […]

Ինչպե՞ս կազմել շաբաթվա սննդի պլանը

Ուրբաթ երեկո է, ընթրիքն արդեն ավարտվել է, և դուք մեկ բաժակ տաք թեյ եք պատրաստում համեղ քաղցրավենիքով վայելելու համար։ Ձեր առջև դրեք նաև թուղթ ու գրիչ կամ տետր և սկսեք մտածել գալիք շաբաթվա սննդի պլանի շուրջ։  Այս հոդվածում ձեզ հետ կկիսվենք պլանավորումը արդյունավետ ձևով կազմակերպելու խորհուրդներով, որպեսզի ամեն օր չկանգնեք «Ի՞նչ եփել այսօր» հարցի առաջ […]

Էմոցիոնալ սննդընդունում

Դուք ավելի շա՞տ եք ուտում, երբ լարված ու անհանգիստ եք։ Սնունդ ընդունելը օգնո՞ւմ է ձեզ զգալ ավելի լավ, ավելի հանգիստ, ավելի ապահով։ Դուք օգտագործո՞ւմ եք սնունդը՝ որպես ձեզ պարգևատրելու միջոց։ Եթե վերը նշված հարցերին պատասխանեցիք «այո», ապա դուք, այսպես ասած, «էմոցիոնալ սնվող» եք։ Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչ է էմոցիոնալ սննդընդունումը, որոնք են հիմնական պատճառներտը […]

Զատկի սեղանի բաղադրատոմսեր

-«Քրիստոս հարյավ ի մեռելոց»… -«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»… Այս բառերով են քրիստոնյաները ողջունում և շնորհավորում միմյանց ամենագարնանային քրիստոնեական տոնին։ Զատիկը կամ Սբ․ Հարության տոնը ազդարարում է ոչ միայն Քրիստոսի հարությունը, այլ նաև մարդկանց ազատումը մեղքերից, գարնանամուտը և բնության զարթոնքը։  Զատկի տոնի անբաժան մասն են կազմում պատարագները և տոնական սեղանը՝ զարդարված խորհրդանշական ուտեստներով։  Այս հոդվածում կխոսենք […]

Ի՞նչ է կետո սննդակարգը․ դրական և բացասական կողմերը

Կետո սննդակարգը շատ տարածված ու նորաձև է դարձել վերջին ժամանակներում։ Այն աստիճանի, որ բժիշկ-սննդաբանները գրում են անհատական կետո ծրագրեր, իսկ մասնագիտացված ընկերությունները կազմում և առաքում են կետո բոքսեր՝ ամենօրյա կտրվածքով նիհարողների սնունդը կազմակերպելու համար։ Այո՛, այո՛, այս սննդակարգով հետաքրքրվում են հենց նիհարել ցանկացող մարդիկ։ Բայց ինչպիսի՞ն պետք է լինի նիհարելու առողջ սնդակարգը, ի՞նչ է կետոն […]

Ինչու՞ է առաջանում քնկոտություն օրվա ընթացքում։ Պատճառները և հաղթահարման տարբերակները

Քնկոտության առաջացման պատճառները բազմազան են՝ սթրեսից և դեղամիջոցների ընդունումից մինչև գիշերային աշխատանք և ջեթլագ (ժամային գոտին փոխելու հետևանքով առաջացող համախտանիշ)։ Այստեղ կարևոր է հոգնածությունը չշփոթել քնկոտության հետ։ Հոգնած մարդը կարող է պարզապես նստել կամ պառկել և հանգստանալ, իսկ քնկոտության դեպքում մարդը ցանկանում է հենց քնել և նստելով/պառկելով չի վերականգնվում։  Այս հոդվածում ներկայացնելու ենք քնկոտությանը նպաստող […]

Ինչպե՞ս գարնանային թարմություն հաղորդել խոհանոցին և ճիշտ փոփոխություններ անել

Խոհանոցը տան ամենահամեղ անկյունն է, որտեղ սիրելի մարդկանց համար սնունդ պատրաստելը վերածվում է հոբբիի և հաճելի պարտականության։ Այս սենկյանում ժամանակ անցկացնելը միայն «ճաշ եփելը» չէ, այլ նաև մաքուր, թարմ ու էսթետիկ միջավայրում գտնվելը, որը հանգստացնում է և ոգեշնչում։ Այս հոդվածում ցանկանում ենք կիսվել խոհանոցը կազմակերպելու և կառավարելու մի քանի խորհուրդներով, որոնք ակտուալ են հատկապես գարնան […]

Կանանց միամսյակ․ ինչ պատմություն ունի և ինչպես են նշում

Գարնանամուտից ընդամենը օրեր անց բոլորիս սպասում է տարվա գեղեցիկ տոներից մեկը՝ մարտի 8-ը և սկիզբ դնում կանանց միամսյակին։ Տղամարդիկ հիմնականում չեն սիրում այս օրը, քանի որ մեծացել է տոնի կոնսյումերիստական նշանակությունը, և ամեն ինչ կարծես թե պտտվում է նվերներ գնելու, կանանց ռեստորան հրավիրելու և մեծ գումարներ ծախսելու շուրջ։  Բայց մի՞թե դա է եղել օրվա գլխավոր […]

Ամենասիրված պաստաների բաղադրատոմսերը․ պատրաստում ենք լավագույն պաստաները

Սպագետի, Ֆարֆալե, Ֆետուչինի․․․ Տարբեր անվանումներով ու տեսակներով պաստաների փաթեթները ողողել են խանութների դարակները։ Ալյուրից ու ջրից պատրաստված այս պարզ, առաջին հայացքից անհետաքրքիր մակարոններին պարզապես պակասում է կախարդական սոուս, և ձեր խոհանոցը կլցվի իտալական ռեստորանի անուշ բույրով։  Պաստա պատրաստելն իրականում բազմաթիվ նրբություններ ունի։  Օրինակ՝ Սպագետի կամ Լինգվինի տեսակի պաստաներն ավելի հարմար է մատուցել սերուցքի կամ ձեթի […]

Իդեալական մակարոնների բաղադրատոմսը․ ֆրանսիական նշաբլիթներ

Մակարոնները ձեռք են բերել դժվար պատրաստվող թխվածքաբլիթների համբավ։ Եթե փոքր շեղում լինի բաղարիչների չափաբաժնի մեջ կամ ջերմաստիճանն ու խոնավությունը բարենպաստ չլինեն, ապա ողջ ջանքերը ջուրը կընկնեն։  Այս ֆրանսիական թխվածքաբլիթների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում ենք նուշի ալյուրից, որը արժեքով բավականին գերազանցում է ցորենի ալյուրին։ Այդ պատճառով մինչև պատրասմանն անցնելն առաջարկում ենք ուսումնասիրել ոչ միայն […]

Ի՞նչ պատրաստել Սիրահարների տոնին․ նախաճաշի, ընթրիքի և աղանդերի բաղադրատոմսեր

Թեև մենք ունենք Սիրահարների տոնի հայկական տարբերակը՝ Սուրբ Սարգսի օրը, շատ զույգեր նշում են Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ը։  Առաջարկում ենք հիմնական ու քաղցր ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ձեզ կօգնեն Սիրահարների տոնն անցկացնել տարբերվող, ավանդականից շեղվող սեղանի շուրջ։  Այս ամենը չի նշանակում, որ ստիպված եք լինելու ծախսել մեծ ժամանակ և մեծ գումարներ։ Բաղադրատոմսերը պարզ են, բայց […]

Ֆուրշետի սեղանի 30+ բաղադրատոմսեր ձեր ամենահամեղ առիթների համար

Հարսանեկան, նշանադրության, ծննդյան արարողություններ և մեծ ու փոքր այլ առիթներ կազմակերպելիս մենք երբեմն ցանկանում ենք շեղվել ավանդական ճոխ ու ծանր ուտեստներով հագեցած սեղաններից և մատուցել ֆուրշետի սեղան։ Այն ենթադրում է փոքր կտորներով ուտեստների տեսականի, որը կարելի է համտեսել ընդամենը մեկ-երկու պատառով։  Կանապեներն էլ ֆուրշետի ժամանակ մատուցվող ուտեստների տեսակ են, որոնց հետ մատուցվում են նաև մինի […]

Պանիրների բոլոր տեսակները և ինչպես մատուցել դրանք

Դժվար է գտնել մի մթերք, որն ունենա ավելի շատ տեսակներ ու ենթատեսակներ, քան պանիրը։ Աշխարհում գոյություն ունի պանրի 1.800 ճանաչված տեսակ (չհաշված ենթատեսակները)։  Համեմատության համար նշենք, որ բանջարեղենի տեսակների թիվը 1.100 է, իսկ, օրինակ, հացերի տեսակներինը` 200:  Մեծ է նաև պանրի սիրահարների բանակը, և պատահական չէ, որ պանրային ափսեն այդքան պահանջված նախուտեստ է հավաքույթների ժամանակ։ […]

Պատրաստում ենք սենդվիչներ և բուրգերներ like a pro

Ի՞նչ տանել աշխատանքի․․․ Ի՞նչ տանել քաղաքից դուրս․․․ Ի՞նչ պատրաստել նախաճաշին․․․ Այս բոլորը հարցերը կարծես ունեն ունիվերսալ պատասխան՝ սենդվիչ։ Այն պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, կարելի է օգտագործել տարբեր միջուկներ, կարելի է ուտել ոտքի վրա, եթե շտապում եք տնից դուրս գալ, հեշտ է տեղափոխել, եթե գնում ենք աշխատանքի կամ քաղաքից դուրս։  Բայց արի ու տես, որ […]

Ի՞նչ տանել աշխատանքի․ լանչի 12 գաղափար, երբ չգիտես, թե ինչ պատրաստել

Ճաշարանում կամ արագ սննդի կետում լանչ պատվիրելը միգուցե արագ ու հարմարավետ, բայց ոչ արդյունավետ լուծում է։ Կարճաժամկետ առումով այն մեզ ազատում է տանը սնունդ պատրաստելու հոգսից, բայց երկարաժամկետ առումով մենք բախվում ենք այլ խնդիրների՝ ճարպի ու շաքարի չարաշահում, վիտամինների ու հանքանյութերի պաշարի նվազում, աշխատունակության պակաս և քնկոտության զգացողություն։ Ինչպես նաև շատ հաճախ ձեր գրասենյակին մոտ […]

Սուրբ Ծննդի հեքիաթը, խորհուրդը և ավանդական ուտեստները

Աշխարհի 2.2 միլիարդ քրիստոնյաներ ամեն տարի նշում են Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Զարդարում են տոնածառ, փոխանակվում են նվերներով, թխում են տոնական թխվածքաբլիթներ։  Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ո՞րն է տոնի իրական խորհուրդը և ի՞նչ ուտեստներով են այս օրը նշում աշխարհի տարբեր երկրներում։ Տոնի ակունքները պետք է փնտրել, իհարկե, Աստվածաշնչում։ Մարդիկ ապրում էին մեղքերի մեջ և չէին ցանկանում […]

Ինչպե՞ս անցկացնել Ամանորը ընտանիքի հետ և ստեղծել տոնական տրամադրություն

Ամանորը եղանակ չէ, այն զգացողություն է․․․ Ամանորի իրական ոգին ձեր սրտում է․․․ Ամանորի լավագույն նվերն այն է, որ հասկանում ես, թե ինչքան շատ բան արդեն ունես․․․ Այսպիսի մտքեր ու խոսքեր են հյուսվել Ամանորի շուրջ, որպեսզի մարդիկ հասկանան ու գնահատեն այս տոնի իրական խորհուրդը։  Այս հոդվածով ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել Ամանորին ընտանիքի միասնության վրա, առաջարկել […]

Պատրաստում ենք իդեալական խոզի բուդ․ ամանորյա բաղադրատոմսեր

Խոզի բուդն անպակաս է հայկական ընտանիքների ամանորյա սեղաններից։ Այն համեղ է, անուշաբույր և հաճելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք վիճակում։ Իսկ երբ մնում են վերջին կտորները, շատերը նախընտրում են այն տապակել կարտոֆիլի հետ կամ վրան ավելացնել մայոնեզ/թթվասեր ու քերած պանիր և դնել ջեռոցը։ Իրականում խոզի բուդ պատրաստելն այնքան էլ բարդ աշխատանք չէ։ Ընտրում ենք […]

Օգտակար և վնասակար բակտերիաներ. ի՞նչ նշանակություն ունեն դրանք մեր կյանքում 

Բակտերիա ասելիս մենք հիմնականում պատկերացնում ենք վնասակար, փոքր օրգանիզմներ, որոնք մեր ձեռքերի վրա հայտնվում են հաճախակի ինչ-որ առարկաների դիպչելուց հետո։ Պատահական չէ, որ փոքր ժամանակ մեր ծնողները մեզ հորդորում էին օճառով լվացվել բակից տուն գալուց կամ պարզապես որևէ կեղտոտ իրի դիպչելուց հետո։  Այս օրինակը ճիշտ, բայց ոչ լիարժեք պատկեր է մատուցում բակտերիաների մասին։  Այս հոդվածում […]

Ինչպե՞ս պատրաստել տնական չիպսեր․ լավագույն բաղադրատոմսը

Պատրաստվում եք սպորտային խա՞ղ դիտել, Ամանորյա ֆի՞լմ կամ պարզապես վայելել երեկո՞ն մտերիմների հետ։  Անկախ առիթից՝ մենք ձեզ համար պատրաստել ենք 10 տնական միջուտեստների (սնեքերի) բաղադրատոմսեր, որոնց մեջ յուրաքանչյուրը կգտնի իր սիրելի տարբերակները։ #1 Աղի և կարամելային ադի բուդի Ադի բուդին արագ ու հեշտ պատրաստվող, ինչպես նաև մատչելի սնեք է։ Տապակի մեջ ավելացնում ենք բուսական յուղ, […]

Սննդային հավելումներ․ Ինչի՞ համար են օգտագործվում, ո՞ր մթերքում և ինչո՞վ են վտանգավոր

Նշում․ Առաջարկում ենք հոդվածը կարդալ մինչև վերջ, քանի որ հատուկ հարցազրույց է սպասվում սննդագետ Դավիթ Պիպոյանի հետ Հնագույն ժամանակներից մարդիկ փորձել են երկարացնել մթերքի պիտանիության ժամկետը և պահպանել սկզբնական որակները։ Այդ նպատակով մթերքը չորացրել են, սառեցրել, ավելի ուշ նաև պահածոյացրել, ապխտել և այլն։  Մթերքի մեջ սննդային հավելումներ ավելացնելը պահպանման ժամկետը երկարացնելու և որակները պահպանելու տարբերակ […]

9 առողջ սովորություն, որոնք կնպաստեն քաշը կորցնելուն կամ պահպանելուն

Եթե տարիներ առաջ բազմաթիվ մարդիկ կհավատային, որ հնարավոր է հրաշագործ թեյերի կամ դեղահաբերի միջոցով նիհարել, ապա այսօր այդ մարդկանց թիվը գնալով նվազում է։  Սպառողներն ավելի տեղեկացված են և գիտեն, որ առողջ ճանապարհով նիհարել ու քաշը պահպանել հնարավոր է միայն ճիշտ կազմված սննդակարգի միջոցով, որը չի ենթադրում սովամահ լինել կամ վնասել առողջությունը։  Մարդու ֆիզիկական ու առողջական […]

Ինչպես բարելավել քնի որակը և առավելագույնս հանգստանալ քնի ընթացքում 

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նշում է, թե որքան քնի կարիք մարդիկ ունեն՝ կախված տարիքից․  -նորածիններ (0-3 ամսական)՝ 14-17 ժամ,  -4-12 ամսականներ՝ 12-16 ժամ,  -1-2 տարեկաններ՝ 11-14 ժամ,  -3-5 տարեկաններ՝ 10-13 ժամ,  -6-12 տարեկաններ՝ 9-12 ժամ,  -13-18 տարեկաներ՝ 8-10 ժամ, -18-60 տարեկաններ՝ 7 կամ ավելի ժամ, -61-64 տարեկաններ՝ 7-9 ժամ, -65 և ավելի տարեկաններ՝ […]

Տնական հաց թխելու գաղտնիքներ և բաղադրատոմսեր

Ովքեր գոնե մեկ անգամ թխել են հաց, կհամաձայնեն, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Խմորի հետ աշխատելն առհասարակ որոշակի հմտություն ու փորձ է պահանջում, բայց հաց թխելն ունի նրբություններ, որոնց չենք հանդիպում, օրինակ, թեթև կարկանդակներ պատրաստելիս։ Այս հոդվածում կիսվելու ենք հաց թխելու մի քանի գաղտնիքներով, ինչպես նաև ներկայացնելու ենք եգիպտացորենի, ցորենի, վարսակի ալյուրով հաց […]

Ինչպե՞ս ճիշտ համադրել աշնանային գույները հագուստի մեջ

Եկեք խոստովանենք, որ որքան ցրտում է եղանակը, այնքան ոճային են դառնում հագուստի համադրությունները։ Ամռանը ցանկանում ենք տանից դուրս գալ թեթև զգեստով ու կոշիկներով՝ առանց զարդերի կամ մարմնին դիպչող այլ իրերի։ Իսկ ահա աշնան անձրևն ու սառնությունը մեզ «օգնում են» ավելի շատ հագուստ կրել՝ նպաստելով հետաքրքիր, բազմաշերտ, հարուստ համադրությունների ստեղծմանը։ Այս հոդվածում չենք խրախուսելու գնել ավելի […]

Բանանի օգտակար հատկությունները. ճիշտ և սխալ փաստեր

Բանանն իր մատչելի արժեքի, համի, օգտակարության, սննդարարության և տեղափոխման հարմարության շնորհիվ (աշխատանքի, քաղաքից դուրս, մարզասրահ) թերևս ամենապահանջված, ամենասիրված միրգն է։  Այն հաճելի է ուտել թե՛ որպես առանձին միջուտեստ, թե՛ օգտագործել տարբեր բաղադրատոմսերում՝ էներգետիկ հյութերից մինչև տարբեր աղանդերներ։ Ունիվերսալ լինելուց բացի՝ այս միրգը նաև բազմաթիվ քննարկումների առարկա է։ Ոմանք պնդում են, որ բանանը գիրացնում է, այնքան […]

Դարչինով ոլորների (cinnamon roll) ամենահամեղ ու նուրբ բաղադրատոմսը 

Գիտե՞ք, որ բոլոր քաղցրակերների սիրելի դարչինով ոլորը, նույնը ինքը՝ սինամոն ռոլը, սկանդինավյան երկրների ավանդական աղանդերն է, սուրճի սեղանների և ընդմիջումների անբաժան մասնիկը։ Այս թխվածքը Շվեդիայում այնքան սիրված է, որ ամեն տարի հոկտեմբերը 4-ը նշվում է որպես Դարչինով ոլորի օր։ Հայերենում այն անվանում են դարչինով կաթնահաց (կաթնահունց), ռուսերենում՝ պլյուշկա, գերմաներենում՝ խխունջ։  Այս թխվածքի թե՛ միջուկը, թե՛ […]

Ինչքա՞ն եփել տավարի միսը։ 4 իդեալական բաղադրատոմս

Տավարի միսը սննդարար, օգտակար ու սիրված մթերք է, առանց որի չենք կարող պատկերացնել մեր տոնական սեղաններից անպակաս համեղ ուտեստները։ Բայց սպառողներն ու մասնագետները չեն դադարում քննարկել տավարի միս ուտելու բացասական կողմերը՝ նշելով, որ այն բարձրացնում է բազմաթիվ հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև վնասակար է շրջակա միջավայրի համար։ Այս հոդվածում ներկայացնելու ենք տավարի մսի օգտակար հատկությունները, պատրաստման […]

Ինչպե՞ս ճիշտ կերակրել փոքրիկներին․ հավելյալ սննդի բաղադրատոմսեր

Արդյո՞ք մինչև 6 ամսական երեխային կարելի է առաջարկել հավելյալ սնունդ, արդյո՞ք պետք է նախապատվություն տալ շիլա-պյուրեներին, թե՞ երեխային սովորեցնել ուտել մատներով, որքա՞ն պետք է լինի կրծքի կաթ-հավելյալ սնունդ հարաբերակցությունը երեխայի սննդակարգում․․․  Փոքրիկների կերակրման և խնամքի շուրջ քննարկումներն անսպառ են ու երբեմն վերածվում են թեժ բանավեճերի մայրիկների միջև։  Այս հոդվածով փորձելու ենք ուղղորդել ապագա և երիտասարդ […]

Թեյերի ամենահայտնի տեսակները և դրանց օգտակար հատկությունները

Ձեր շրջապատում դժվար կլինի գտնել մարդկանց, ովքեր նախընտրում են օրը սկսել մեկ բաժակ թեյով։ Չէ՞ որ այդ պատվավոր տիտղոսը պատկանում է սուրճին, որը մեզ ամեն առավոտ արթնացնում և առույգացնում է։ Իսկ թեյ հիմնականում նախընտրում ենք խմել քնելուց առաջ՝ չիմանալով, որ սև և կանաչ թեյերը նույնպես պարունակում են կոֆեին և հարմար են ոչ թե երեկոյան, այլ […]

Պահածոների բաղադրատոմսեր տատիկից․ պատրաստվում ենք աշնանը 

Սնունդը պահածոյացնելու վերաբերյալ կարծիքները բազմաթիվ են ու տարբերվող։ Ոմանք առհասարակ խուսափում են պահածոյացված մթերքից՝ դա համարելով վիտամիններից զուրկ և վտանգավոր։ Չէ՞ որ բոլորս էլ լսել ենք բոտուլիզմի դեպքերի մասին, երբ մարդիկ թունավորվում են տնային կամ գործարանային պահածոներից։  Փոքր չէ նաև պահածոների կողմնակիցների բանակը։ Ձմռան ցրտին ո՞վ դեմ կլինի կարտոֆիլի տապակայի կամ պյուրեի հետ վարունգի և […]

Հրաժեշտ ամռանը․ ինչպես վայելել վերջին տաք օրերը և պատրաստվել ձմռանը

Միանգամից լավ լուր նրանց համար, ովքեր տխրել էին ամռան ավարտի պատճառով և հուսահատվել, որ որոշ պլաններ իրենց ուզածով չստացվեցին։ Աստղագիտական տեսանկյունից ամառն ավարտվում է ոչ թե օգոստոսի 31-ին, այլ սեպտեմբերի 21-24-ն ընկած ժամակահատվածում, երբ տեղի է ունենում գիշերահավասար։ 2022 թվականի ամռան վերջին օրը սեպտեմբերի 23-ն է։  Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել պարզ, բայց միևնույն ժամանակ […]

Մեղրի առանձնահատկությունները և օգտակար հատկանիշերը

Երևի չկա այնպիսի մարդ, ում համար դպրոցական տարիքում չեն պատրաստել մեղրաջուր և ստիպել առավոտյան խմել կամ էլ ում մեղր չեն առաջարկել ուժեղ հազի ժամանակ։ Այսօր էլ մեղրը շարունակում է մնալ բնական բուժիչ մթերք, որը որոշ հատկություններով գերազանցում է նույնիսկ դեղերին։  Առաջարկում ենք կարդալ մեր հոդվածը և իմանալ ամեն ինչ մեղրի մասին՝ ծագումը, պահպանման պայմանները, օգտակար […]

Ինչպե՞ս երեխաներին պատրաստել նոր ուսումնական տարվան

Երբ ամառը վերջանում է, և մոտենում է ուսումնական տարին, երեխաների մոտ սկսում են ի հայտ գալ հուսահատության նշանները։ Ծնողներն էլ իրենց հերթին են սկսում անհանգստանալ, թե ինչպես են երեխաներին տրամադրելու դպրոց գնալուն և առաջադրանքներ կատարելուն, ինչպես են կազմակերպելու նրանց օրը, ինչպես են հետ պահելու վատ սովորություններից և այլն։  Այս հոդվածով ծնողներին օգնելու ենք ուսումնական տարվան […]

9 բաղադրատոմս լավագույն զովացուցիչ ըմպելիքները պատրաստելու համար

Ինչո՞վ հագեցնել ծարավը ամռան տապին։  Շատ մարդիկ նախընտրում են դա անել գազավորված որևէ ըմպելիքի միջոցով, որը թվում է՝ համեղ է, հասանելի ու հագեցնող։ Բայց արի ու տես, որ դրանք ոչ թե հագեցնում, այլ ավելի են գրգռում ծարավը և միաժամանակ մեծ վնաս են հասցնում մեր օրգանիզմին։  Գազավորված ըմպելիքների մեջ առկա է չափազանց մեծ քանակի շաքարավազ, որը […]

Ի՞նչ նվիրել․ 200+ գաղափար սիրելի մարդկանց ժպիտ պարգևելու համար

Սիրելի, կարևոր մարդկանց հանդեպ մեր սերը ցույց տալու, շնորհակալություն հայտնելու, հաճելի զգացողություններ պարգևելու ձևերից մեկը նվեր մատուցելն է։ Բայց շատ հաճախ նվեր գտնելու գործընթացը վերածվում է իսկական գլխացավանքի և չենք կողմնորոշվում՝ ինչ ընտրել։  Առաջարկում ենք մինչև վերջ կարդալ մեր հոդվածը, որտեղ կգտնեք նվերի 200+ գաղափար տարբեր տարիքի ու սեռի մարդկանց համար, գնային տարբեր միջակայքերում և […]

Վարդավառի ամենահամեղ ուտեստներն ու տոնի խորհուրդը

Արդյո՞ք Վարդավառը ձեզ համար միմյանց վրա ջուր ցողելու և զովանալու տոն է, թե՞ ավելին․․․ Այս տոնն ունի շատ խորը արմատներ և նշվել է շատ մեծ շուքով՝ ունենալով իր ծիսական խոհանոցը, երգացանկը, արարողությունները։ Այսօր առաջարկում ենք ծանոթանալ ամառային ամենասիրված տոնի պատմությանը։ Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որին նախորդում է շաբաթապահք, իսկ հաջորդող […]

Որո՞նք են սուրճի տեսակները և ինչո՞վ են տարբերվում իրարից

Սուրճը աշխարհում միլիոնավոր մարդկանց #1 ըմպելիքն է, որով սկսում, շարունակում և ավարտում են օրը։ Սուրճն օգնում է առավոտյան արագ թարմանալ, առույգ մնալ աշխատանքային օրվա ընթացքում, լավացնում է հիշողությունը, ուղեղի աշխատանքն ու տրամադրությունը։  Որքան շատ են սուրճի սիրահարները, այնքան էլ շատ՝ սուրճ պատրաստելու տարբերակները։ Երբ խոսում ենք բոլորիս քաջ հայտնի արաբիկայի և ռոբուստայի մասին, պետք է […]

Ինչո՞ւ պատվիրել կիսապատրաստի ուտեստներ Foody-ից

Մեր ժողովրդի մեջ շեշտված բացասական վերաբերմունք կա խանութի կիսապատրաստի ուտեստների նկատմամբ։ Բայց պետք է ընդունել, որ այդ վերաբերմունքն արդարացված է։ Տեղական և արտասահմանյան մսամթերքի գործարանները կիսաֆաբրիկատներ պատրաստելիս օգտագործում են, մեղմ ասած, ոչ լավագույն հումքը։  Ցածր գին ապահովելու համար գործարանները հիմնականում օգտագործում են ներկրված սառեցրած միս, իսկ ցանկալի համը, տեսքը, բույրը ապահովելու և պահպանման ժամկետը երկարացնելու […]

7 տեսարժան վայր Հայաստանում, որ արժե այցելել այս ամառ

Եթե մեզ հարցնեն, թե ինչ տեսարժան վայրեր կարելի է այցելել Հայաստանում, մեր մտքում առաջինը կհայտնվեն Սևանա լիճը, Տաթևի վանքը, Գառնին ու Գեղարդը։ Բայց ի՞նչ անել, եթե և՛ դուք, և՛ ձեր օտարերկրյա հյուրերն արդեն հասցրել եք շարժվել այս ուղղություններով և ցանկանում եք թարմություն մտցնել ձեր երթուղու մեջ։ Ներկայացնում ենք 7 գեղատեսիլ վայր Հայաստանում, որոնցից մի քանիսի […]

Ընդեղենի օգտակար հատկությունները և ճիշտ չափաբաժինները

Քանի դեռ չէին հայտնվել ընդեղենով նախաճաշ պատրաստող և առողջ սնունդ քարոզող բլոգերները, ընդեղենը հայերիս մոտ ընկալվում էր բացառապես որպես ամանորյա սեղանի աղանդեր։  Սակայն այսօր այս մթերքն օգտագործում են տարվա բոլոր եղանակներին, ուտում են թե՛ որպես «չարազ», թե՛ ավելացնում աղցանների, շիլաների, տնական կոնֆետների մեջ։ Եվ ամենակարևորն այն է, որ մարդիկ ավելի շատ են տեղեկանում ընդեղենի օգտակար […]

15 աշխատող հնարք դժվարանցանելի հետքերի և տհաճ հոտերի դեմ

Արդյո՞ք տան ու հագուստի մաքրությունն ապահովելու համար անհրաժեշտ են զանազան ու թանկարժեք լվացող միջոցներ։  Իրականում բնությունն արդեն մեզ տվել է տարբեր մթերքներ, որոնք կարող ենք օգտագործել ոչ միայն սնունդ պատրաստելիս, այլ նաև մաքրություն անելիս։ Հիանալի օրինակներ են կերակրի սոդան, սպիտակ քացախը, կիտրոնը, սակայն մթերքների ցանկն այսքանով չի սահմանափակվում։ Բացի այդ՝ օգնության են գալիս նաև կենցաղային […]

Ուրախ հավիկներից մինչև սննդի ոլորտի լավագույն ստարտափը․Foody-ն 2 տարեկան է ։)

Foody-ի համահիմնադիրների՝ Արտակի, Վահեի և Գարիկի ընկերությունն ու համեղ սնվելու հանդեպ մեծ սերն արդեն այսօր ամենաստացված ստարտափերից մեկի կայացման պատճառները դարձան։ Գարիկ․ Սկզբում թռչնաբուծարան ստեղծելու գաղափար կար. նախապայմանը օրգանիկ հավերի բուծումն էր՝ խոտ ու բզեզ ուտող ուրախ հավեր էինք ուզում մտցնել շուկա (ծիծաղում է), բայց գաղափարներով փոխանակվելուց ու դաշտն ուսումնասիրելուց հետո կանգ առանք կիսապատրաստի սննդի […]

9 ուտեստներ, որոնք տարածված են հայտնի զբոսաշրջային քաղաքներում

Մեքսիկան հայտի է իր տակոներով ու բուրիտոներով, Իտալիան՝ պիցցայով ու պաստայով, Ճապոնիան՝ սուշիով։ Իրենց համի շնորհիվ այս ուտեստները տարածվել են աշխարհով մեկ, և հավանաբար դուք էլ ոչ միայն պատվիրում եք դրանք, այլ նաև ինքներդ պատրաստում տանը։  Այս հոդվածում ներկայացնելու ենք 9 նոր ուտեստներ, որոնց միգուցե ծանոթ չեք, բայց որոնք շատ տարածված են այս կամ այն […]

Պաղպաղակ տնային պայմաններում․ 5 բաղադրատոմս քաղցրասերների համար

Երբևէ ցանկացե՞լ եք պատրաստել տնական պաղպաղակ, բայց միևնույն ժամանակ մտածել․  «Ինչպե՞ս, եթե քաղցրեղենն այնքան էլ լավ չի ստացվում, իսկ պաղպաղակ պատրաստող սարք առհասարակ չունեմ»։ Եթե այո, ապա այս բաղադրատոմսերը ձեզ համար են։ Իրականում պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ չէ ոչ հատուկ սարք, ոչ հրուշակագործական գիտելիքներ։ Ընթացքն այնքան պարզ ու հեշտ է, որ գլուխ կհանեն բոլորը։ Իսկ […]

Ինչպես հաղթահարել սթրեսն ու ընկճվածությունը․ մի քանի պարզ քայլ լավ տրամադրության համար

Առօրյա կյանքում սթրեսի ենթարկվելն այնքան հեշտ է։ Սկսած լրահոսից մինչև ծանրաբեռնված աշխատանք կամ չստացված շփում սիրելի մարդու հետ, մեզ կարող են տանել դեպի բացասական էներգիայի ու մտքերի աշխարհ, որտեղ մեզ զգում ենք ընկճված ու անկարող։ Մասնագետները խորհուրդ են տալիս զբաղվել յոգայով, մեդիտացիայով, սպորտով, ընդունել առողջ սնունդ, բավարար ժամանակ հատկացնել քնին, խորը շնչել և այլն։ Բայց […]

Համեմունքների օգտակար հատկությունները․ ի՞նչ համեմունքներ է օգտագործում Foody-ն

Համեմունքները ոչ միայն հարստացնում են սննդի համը, հոտն ու տեսքը, այլ նաև պարունակում են հանքանյութեր, վիտամիններ, հակաօքսիդիչներ, որոնք օգտակար են օրգանիզմի առողջության համար։ Սիրիական խոհանոցն անհնար է պատկերացնել առանց բահարի, հնդկականը՝ առանց կարիի, միջերկրածովյանը՝ առանց օրեգանոյի։ Այս և այլ համեմունքները հեշտությամբ կարելի է օգտագործել նաև հայերի սիրելի ճաշատեսակները պատրաստելիս՝ դրանց հաղորդելով նոր ու յուրահատուկ համ։ […]

Սերմերի օգտակար հատկությունները․ ի՞նչ սերմեր ներառել սննդակարգում և ինչո՞ւ

Կտավատի, քունջութի կամ այլ սերմերին նայելիս անհավատալի է, որ այսքան փոքր հատիկներում կարող են լինել այսքան մեծ օգտակար հատկություններ։ Սերմերը դասվում են սուպերֆուդերի շարքին։ Սուպերֆուդերը հիմնականում բուսական ծագման մթերքների խումբ են, որոնք շատ սննդարար ու օգտակար են առողջության համար։ Սերմերը հարուստ են բուսական սպիտակուցներով, առողջ ճարպերով, մանրաթելերով, վիտամիններով ու հանքանյութերով, որոնք հնարավոր չէ փոխարինել վիտամինային […]

Ինչպե՞ս ճիշտ խնամել տնային բույսերը․ ամենատարածված տեսակները և դրանք խնամելու կանոնները

Ոմանց համար սենյակային բույսերը պարզապես տան զարդարանք են, իսկ դրանք խնամելը՝ կենցաղային պարտականություն։Բայց կան մարդիկ, ում համար սենյակային բույսեր աճեցնելն ու խնամելը մեծ արարողություն է, արվեստ, հոբբի։ Հենց այս մարդիկ են, որ բույսերն ասոցացնում են մեծ էներգիայի ու բարձր տրամադրության հետ՝ վերջիններիս վերաբերվելով որպես ընկերակիցների և ցուցաբերելով անսահման հոգատարություն։  Նույնիսկ եթե ծաղիկների ու թփերի մեծ […]

Ի՞նչ է մութ խոհանոց (dark kitchen) բիզնես մոդելը և ինչպե՞ս է այն աշխատում

Տարիներ առաջ մարդիկ հազիվ թե պատկերացնեին, որ մի օր կօգտվեն dark kitchen-ներից, բառացիորեն թարգմանած՝ «մութ խոհանոցներից»։ Իրականում այս հասկացության տակ ոչ մի առեղծվածային բան չկա։ Այն ռեստորան է, որտեղ կա ամենաանհրաժեշտը՝ խոհանոցը։ Եվ ոչ թե մատուցողներն են սպասարկում սեղանների շուրջ նստած այցելուներին, այլ առաքիչներն անմիջապես խոհանոցից սնունդը հասցնում են հաճախորդներին։  Պարզության համար եկեք «մութ խոհանոց»-ն […]

Ինչպիսի՞ն պետք է լինի դիաբետիկների սննդակարգը

Շաքարային դիաբետ

Դիաբետիկների սննդակարգը հիմնականում ասոցացվում է մի շարք սահմանափակումների ու անհետաքրքիր ուտեստների հետ։ Չի կարելի ուտել խանութից գնված կոնֆետներ ու թխվածքներ, գործարանային կիսաֆաբրիկատներ ու մսամթերք, վերամշակված ու արագ սնունդ, խմել զովացուցիչ ըմպելիքներ․․․  Բայց եկեք լինենք անկեղծ։  Այս մթերքի օգտագործումը պետք է խիստ նվազեցնեն կամ բացառեն ոչ միայն դիաբետիկները, այլ նաև առողջ սնվող ու իրենց օրգանիզմի մասին […]

Սուշիի բաղադրատոմսը․ ամենասիրելի տեսակները և ամենակարևոր գաղտնիքները

Sushi սուշի суши

Սուշիի մասին հիմնականում հնչում է երկու կարծիք․ կամ խելագարվում են այս ուտեստի համար ու անվերջ կարող են ուտել կամ ուղղակի տանել չեն կարողանում։  Ոմանց սուշին վանում է, քանի որ, ըստ կարծրատիպի, այն պատրաստում են հում ձկով։ Բայց այսօր լցոնի տարբերակներն այնքան բազմազան են, որ սուշի սիրում են նույնիսկ բուսակերները, իսկ համակիրների թիվը գնալով մեծանում է։  […]

Ինչպե՞ս բարձրացնել օրգանիզմի իմունիտետը և դիմադրել հիվանդություններին

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելը ուղղակիորեն տեղի չի ունենում, և ձևակերպման տակ անհրաժեշտ է հասկանալ օրինակ, մաքրել օրգանիզմը տոքսիններից, ձևավորել արյան սպիտակ գնդիկներ և T բջիջներ, որոնք պայքարում են վարակների դեմ և այլն։ 

Ի՞նչ միս ենք օգտագործում և որքա՞ն վտանգավոր է ներկրված սառեցված միսը

Եթե գնում եք թարմ միս, բայց այն չեք ցանկանում անմիջապես օգտագործել, ապա կարող եք հետևել այս պարզ կանոններին և ապահով ձևով միսը սառեցնել։

Հայկական 16 ուտելի կանաչիներից քանի՞սն եք դուք փորձել

Այս հոդվածում պատմելու ենք Հայաստանում աճող 10-ից ավելի կանաչիների մասին, խոսելու ենք դրանց տարածվածության, օգտակար հատկությունների մասին և իհարկե կիսվելու ենք բաղադրատոմսերով։

Ինչպե՞ս ճիշտ սնվել աշխատավայրում

Սնունդն ուղղակի ազդեցություն է թողնում մեր կատարողականության ու արդյունավետության վրա։ Առողջ սնվելն օգնում է ավելի կենտրոնացած աշխատել, ավելի ստեղծարար լինել և ավելի լավ հիշողություն ունենալ։ Այն նաև բարձրացնում է տրամադրությունն ու էներգիայի մակարդակը՝ նվազեցնելով անհանգստությունը։ Ավելի լայն առումով՝ ողջ օրվա ընթացքում առողջ սնվելն օգնում է ավելի լավ քնել, ունենալ ավելի բարձր դիմադրողականություն և լինել կենտրոնացած։

7 ֆիլմ և մուլտֆիլմ Ամանորի համար, որոնք արժե նայել նորից ու նորից

Եթե ուզում եք կտրվել իրականությունից ու հանգստանալ՝ վայելելով որևէ հետաքրքիր ուտեստ կամ ըմպելիք, ապա մեր ջանքերն ապարդյուն չեն անցել։ Այս բլոգով ցանկանում ենք ձեզ օգնել ոչ միայն ֆիլմերի, այլ նաև սննդի ընտրության հարցում, որպեսզի ձեր ֆիլմային երեկոները լինեն լիարժեք ու համեղ։

Ինչպե՞ս խուսափել անհամատեղելի սննդից և ծանրության զգացողությունից

Որպեսզի վայելեք սննդի ամեն մի պատառը և խուսափեք ուտելուց հետո ստամոսքի ծանրության, այրոցի, բքնածության զգացողություններից, առաջարկում ենք ծանոթանալ անհամատեղելի բաղադրիչների մեր ցանկին, հասկանալ պատճառները և հետևել մի քանի խորհուրդների, որոնք օգնում են կարգավորել մարսողական համակարգը։

Ինտուիտիվ սննդակարգ․ ի՞նչ է դա

Ինտուիտիվ սննդակարգը աշխարհում շատ սիրվեց իր հեշտության, սահմանափակումներ չհանդուրժելու ու իրական արդյունքներ ցույց տալու շնորհիվ։

Ի՞նչ է գլիկեմիկ ինդեքսը և ինչո՞ւ է այն ստուգելը կարևոր

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու և առողջ սնվելու համար պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մթերքի կալորիականությանը, այլ նաև գլիկեմիկ ինդեքսին։