Ի՞նչ անել լոշիկի հետ․ 5 պարզ բաղադրատոմս

Այժմ  կյանքի ռիթմը այնքան արագ է, որ մենք երբեմն չենք հասցնում գնումներ կատարել տան համար: Ձեզ համար պատրաստել ենք սովորական լոշիկով շատ արագ պատրաստվող 5 ուտեստ։

Բաղադրատոմսերը՝ ներքևում։ 

  1. Նրբերշիկով ռոլ

Ձեզ անհրաժեշտ է նրբերշիկ, լոշիկ և ձու:

Փաթաթեք նրբերշիկը լոշիկի մեջ, վերջում եզրը ամրացնելու համար քսեք ձու: Բուսայուղով տաքացրած թավայի տապակեք ռոլը երկու կողմից։ Կարելի է մատուցել սխտորի սոուսով: Նրբերշիկով ռոլը հարմար է քաղաքից դուրս տանելու կամ դպրոցում ընդմիջում անելու համար: Նախաճաշի շատ հարմար տարբերակներ կարող եք նաև ընտրել Foody-ի կիսապատրաստի ուտեստների մենյուից և պահել ձեր սառնարանում՝ միշտ ձեռքի տակ։

  1. Լոլիկով ձվածեղ

Ձեզ անհրաժեշտ է լոշիկ, լոլիկ, ձու, կարագ և կանաչի:

Լոշիկը դրեք տաք թավայի մեջ, ավելացրեք լոլիկը, փակեք կափարիչով և թողեք 1-2 րոպե։ Այնուհետև կոտրեք 2 ձու լոշիկի վրա և փակեք կափարիչը: Բացեք կափարիչը, ավելացրեք փոքր կտոր կարագ, թողեք ևս 1 րոպե: Մատուցելիս ավելացրեք ձեր նախընտրած կանաչին: Սննդարար և համեղ նախաճաշի լավ տարբերակ է: 

  1. Սնկով և խոզապուխտով լոշիկ

Ձեզ անհրաժեշտ է 2 հատ լոշիկ, խոզապուխտ, պանիր և սունկ:

Կտրատեք սունկը և  խոզապուխտը,  քերիչով անցկացրեք պանիրը: Լոշիկը դրեք տաք թավայի մեջ, ավելացրեք պանիրը, սունկը և  խոզապուխտը: Մյուս լոշիկով ծածկեք և ձեռքով սեղմեք, որպիսի լավ կպչեն իրար: Զգուշությամբ շրջեք լոշիկը և կարմրացրեք մյուս կողմից ևս: Մատուցելիս կտրատեք պիցցայի նման: Լոշիկով այս արագ ու հեշտ ուտեստը երեկոյան աշխատանքից հետո արագ պատրաստվող ընթրիք կարող է լինել, երբ հավես չունեք երկար ու բարդ բան պատրաստելու։ Նման դեպքերի համար կարող եք նաև ձեռքի տակ ունենալ Foody-ի ամենահամեղ կիսապատրաստի պիցցաներից։

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն
  1. Չիպս

Ձեզ անհրաժեշտ է լոշիկ, բուսայուղ, աղ, կարմիր և սև պղպեղ, սխտորի փոշի:

Կտրատեք լոշիկը եռանկյունաձև, համեմեք բուսայուղով, աղով, կարմիր և սև պղպեղով,  սխտորի փոշիով, լավ խառնեք: Լցրեք չիպսերը տապակի մեջ, ուղարկեք ջեռոց 7 րոպեով: Կարող եք մատուցել սալսա կամ կոկտեյլ սուսով:

Առողջ չիպսի լավագույն տարբերակն է:

  1. Լոշիկով շտրուդել

Ձեզ անհրաժեշտ է լոշիկ, խնձոր, դարչին, շաքարի փոշի, ձու և նանա:

Միջուկը պատրաստելու համար քերիչով անցկացրեք խնձորը, ավելացրեք դարչին, մանր կտրատած նանա և շաքարի փոշի: Տեղադրեք միջուկը լոշիկի եզրին, փաթաթեք այն, եզրին քսեք ձու, որ կպչի: Տաքացրեք կարագը թավայի մեջ և շտրուդելը կարմրացրեք երկու կողմից: Մատուցելիս ավելացրեք շաքարի փոշի կամ պաղպաղակ: Եթե տանը անսպասելի հյուրեր ունեք և չգիտեք՝ ինչ քաղցրավենիք հյուրասիրել, լոշիկով շտրուդելը լավագույն տարբերակը կարող է լինել։ 

Կիսվել

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն
Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Բուսական պանիր․ ի՞նչ է դա

Բուսական պանիրներն ավելի թեթև են, ավելի օգտակար ու դիետիկ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով