Սկսենք նրանից, որ մոտիվացիան արդյունք է ։ Դա հպարտություն է այն բանի համար, ինչ դուք արդեն արել եք, և արդյունքից դրդված պատրաստ եք ավելին անել: Բոլորս գիտենք որ լինել սուպերարդյունավետ ամեն օր դժվար է, հատկապես երբ գալիս է դեպրեսիան և խնդիրները: Այդ ժամանակ միայն ուզում ես պառկել մահճակալին քնել կամ լավագույն դեպքում դիտել ֆիլմեր: Բարեբախտաբար, այն մարդկանց համար, ովքեր չունեն մոտիվացիա մենք ունենք մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն մոտիվացնել ձեզ. կյանքը փոխող ամենօրյա սովորույթներից մինչև ճիշտ սնունդ ուտելը:
Չարժե արժեզրկել առավոտյան սովորույթներից ծնվող մոտիվացայի ուժը. այն, թե ինչպես ես դու սկսում քո առավոտը, տալիս է եռանդ նոր սկսվող օրվան: Եթե դու, բացելով առավոտյան աչքերդ, միանգամից գնում ես դեպի սմարթֆոն, ապա դա միանգամայն սխալ որոշում է: Փորձի՛ր առաջին 30 րոպեն թողել հեռախոսը հանգիստ վիճակում և օգտագործել այդ ժամանակը, որպեսզի ստեղծես հաճելի սովորույթ, որը կտրամադրի քեզ դրական՝ ամբողջ օրվա համար: Օրինակ՝ կարելի է պատրաստել սմուզի, զբոսնել թարմ օդին, որպեսզի մաքրես միտքդ և պատվիրել համով առողջարար նախաճաշ Foody-ից: Այսպիսի բաները կօգնեն քեզ ավելի էներգիայով լի և արդյունավետ շարունակել օրդ: Ունենալ արդյունավետ մտածելակերպ որը կդառնա մոտիվացիայի աղբյուր:
Արդյունավետ մոտիվացված մարդկանց հիմնական նշաններն են
լավատեսություն — մոտիվացված մարդիկ նախապես վստահ են, որ իրենց ծրագիրը կկատարվի, և արդյունքը հիանալի կստացվի,
համառություն — նրանց համար խոչընդոտները անլուծելի խնդիր չեն դառնում, գործունեություն — շատ խանդավառություն, որն օգնում է կանգ չառնել նպատակին հասնելու ճանապարհին, կենտրոնացում — մարդիկ չեն շեղվում մանրուքներից ՝ շարժվելով դեպի նպատակը; վստահություն — նման մարդիկ իրենց ճանաչում են որպես ամբողջական անձնավորություն ՝ խնդիրներով և թերություններով, կարողանում են օգտագործել ուժեղ կողմերը և մշակել թույլ կողմերը:
Այսպիսով, եղեք մոտիվացված։ Սկսեք սնվել արդյունավետ, օգտագործեք առողջ սնունդ, մարզվեք, էներգիան ռացիոնալ օգտագործեք, ունեցեք նպատակներ և հասեք դրանց: