Այժմ կյանքի ռիթմը այնքան արագ է, որ մենք երբեմն չենք հասցնում գնումներ կատարել տան համար: Ձեզ համար պատրաստել ենք սովորական լոշիկով շատ արագ պատրաստվող 5 ուտեստ։
Բաղադրատոմսերը՝ ներքևում։
- Նրբերշիկով ռոլ
Ձեզ անհրաժեշտ է նրբերշիկ, լոշիկ և ձու:
Փաթաթեք նրբերշիկը լոշիկի մեջ, վերջում եզրը ամրացնելու համար քսեք ձու: Բուսայուղով տաքացրած թավայի տապակեք ռոլը երկու կողմից։ Կարելի է մատուցել սխտորի սոուսով: Նրբերշիկով ռոլը հարմար է քաղաքից դուրս տանելու կամ դպրոցում ընդմիջում անելու համար: Նախաճաշի շատ հարմար տարբերակներ կարող եք նաև ընտրել Foody-ի կիսապատրաստի ուտեստների մենյուից և պահել ձեր սառնարանում՝ միշտ ձեռքի տակ։
- Լոլիկով ձվածեղ
Ձեզ անհրաժեշտ է լոշիկ, լոլիկ, ձու, կարագ և կանաչի:
Լոշիկը դրեք տաք թավայի մեջ, ավելացրեք լոլիկը, փակեք կափարիչով և թողեք 1-2 րոպե։ Այնուհետև կոտրեք 2 ձու լոշիկի վրա և փակեք կափարիչը: Բացեք կափարիչը, ավելացրեք փոքր կտոր կարագ, թողեք ևս 1 րոպե: Մատուցելիս ավելացրեք ձեր նախընտրած կանաչին: Սննդարար և համեղ նախաճաշի լավ տարբերակ է:
- Սնկով և խոզապուխտով լոշիկ
Ձեզ անհրաժեշտ է 2 հատ լոշիկ, խոզապուխտ, պանիր և սունկ:
Կտրատեք սունկը և խոզապուխտը, քերիչով անցկացրեք պանիրը: Լոշիկը դրեք տաք թավայի մեջ, ավելացրեք պանիրը, սունկը և խոզապուխտը: Մյուս լոշիկով ծածկեք և ձեռքով սեղմեք, որպիսի լավ կպչեն իրար: Զգուշությամբ շրջեք լոշիկը և կարմրացրեք մյուս կողմից ևս: Մատուցելիս կտրատեք պիցցայի նման: Լոշիկով այս արագ ու հեշտ ուտեստը երեկոյան աշխատանքից հետո արագ պատրաստվող ընթրիք կարող է լինել, երբ հավես չունեք երկար ու բարդ բան պատրաստելու։ Նման դեպքերի համար կարող եք նաև ձեռքի տակ ունենալ Foody-ի ամենահամեղ կիսապատրաստի պիցցաներից։
- Չիպս
Ձեզ անհրաժեշտ է լոշիկ, բուսայուղ, աղ, կարմիր և սև պղպեղ, սխտորի փոշի:
Կտրատեք լոշիկը եռանկյունաձև, համեմեք բուսայուղով, աղով, կարմիր և սև պղպեղով, սխտորի փոշիով, լավ խառնեք: Լցրեք չիպսերը տապակի մեջ, ուղարկեք ջեռոց 7 րոպեով: Կարող եք մատուցել սալսա կամ կոկտեյլ սուսով:
Առողջ չիպսի լավագույն տարբերակն է:
- Լոշիկով շտրուդել
Ձեզ անհրաժեշտ է լոշիկ, խնձոր, դարչին, շաքարի փոշի, ձու և նանա:
Միջուկը պատրաստելու համար քերիչով անցկացրեք խնձորը, ավելացրեք դարչին, մանր կտրատած նանա և շաքարի փոշի: Տեղադրեք միջուկը լոշիկի եզրին, փաթաթեք այն, եզրին քսեք ձու, որ կպչի: Տաքացրեք կարագը թավայի մեջ և շտրուդելը կարմրացրեք երկու կողմից: Մատուցելիս ավելացրեք շաքարի փոշի կամ պաղպաղակ: Եթե տանը անսպասելի հյուրեր ունեք և չգիտեք՝ ինչ քաղցրավենիք հյուրասիրել, լոշիկով շտրուդելը լավագույն տարբերակը կարող է լինել։