Պատահե՞լ է, որ որևէ բանջարեղեն գնել եք մեծ քանակությամբ և հետո չեք կողմնորոշվել՝ ինչ պատրաստել, ինչպես օգտագործել, որ չփչանա։ Կամ եթե տան բակում ունեք բանջարանոց, այս կամ այն մշակաբույսից առատ բերք է հասունացել և անհրաժեշտություն է առաջացել այն արագորեն սպառել։ Կրկին կանգնել եք «Այս բաղադրիչով ի՞նչ կարելի է պատրաստել» հարցի առաջ։
Քանի որ նման իրավիճակներ երբեմն լինում են, մեզ մոտ ծագեց այս հոդվածը ստեղծելու միտքը։ Ձեզ օգնելու ենք, որպեսզի կուտակված մեծ քանակի բանջարեղենն օգտագործեք տարբեր ուտեստներում և դեն չնետեք։
Նշված յուրաքանչյուր բաղադրիչի համար՝ դդմիկ, ծաղկակաղամբ, սմբուկ, գազար, սունկ, ներկայացնելու ենք 30+ ուտեստի գաղափարներ, որոնք հավանելու դեպքում բաղադրատոմսերը հեշտությամբ կարող եք գտնել համացանցում։
Հոդվածով նաև ցանկանում ենք նպաստել, որպեսզի ավելի շատ բանջարեղեն օգտագործեք ձեր սննդակարգում և ձեր ընտանիքի անդամներին ուրախացնեք նոր համեղ բաղադրատոմսերով։
Դդմիկ
Դդմիկը պարունակում է A, B6, C, K վիտամիններ, ֆոլաթթու, մանգան, կալիում։ Այս ամառային բանջարեղենը շատ քիչ էր պահանջված հայկական խոհանոցներում, բայց վերջերս ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում պատրաստել ու հավանել դդմիկով կոտլետները։ Իր երկարավուն տեսքի շնորհիվ դդմիկը հարմար է նաև տարբեր միջուկներով լցոնվելու համար, որոնց արդյունքում կարելի է ստանալ գեղեցիկ ու նրբահամ նախուտեստներ։
- Ռատատույ (դդմիկով, սմբուկով, լոլիկով, բուլղարական պղպեղով ջեռեփուկ)
- Բանջարեղենային վոկ (չինական ձևով)
- Դդմիկով, գազարով կոտլետներ
- Դդմիկով, կարտոֆիլով կոտլետներ
- Դդմիկով, կարտոֆիլով նրբաբլիթներ
- Դդմիկով թավաբլիթ (փանքեյք)
- Դդմիկով, գազարով, կանաչ պղպղեղով աղցան
- Դդմիկով, կաթնաշոռով աղցան
- Դդմիկով, հավի կրծքամսով, գազարով աղցան
- Դդմիկի խավիար
- Դդմիկով լազանյա
- Դդմիկով հաց
- Դդմիկով տոլմա
- Դդմիկի նագեթներ խռթխռթան պաքսիմատով (ջեռոցում)
- Դդմիկի օղակներ՝ պատված պանրա-մայոնեզային սոուսով (ջեռոցում)
- Դդմիկի խմորով պիցցա
- Դդմիկի հիմքով ռուլետ (լցոնը՝ հալած պանիր, լոլիկ, կանաչ պղպեղ, թթվասեր, սամիթ)
- Դդմիկի հիմքով ռուլետ (լցոնը՝ սունկ, գազար, սոխ)
- Դդմիկի հիմքով ռուլետ (լցոնը՝ հավի ֆարշ, քերած պանիր)
- Դդմիկով նավակներ՝ լցոնված սնկով, կանաչիով, պանրով
- Դդմիկով բրաունի
- Դդմիկով օմլետ
- Դդմիկի չիպսեր
- Դդմիկով կեսադիլյա
- Դդմիկով կիշ (թխուկ)
- Դդմիկով կրեմ-ապուր
- Դդմիկով, լոլիկով, պարմեզանով պաստա
- Դդմիկով նախուտեստային տորթ
- Տապակած դդմիկ սոուսով (թթվասեր, սխտոր, սամիթ)
- Տապակած դդմիկով և թարմ լոլիկով աղցան
- Քինոայով, դդմիկով աղցան
- Դդմիկով, բանանով սմուզի
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբը B6, C, K, վիտամինների, ֆոլաթթվի, կալիումի, մանգանի աղբյուր է։ Շատ բաղադրատոմսերում այն հանդես է գալիս կաղամբազգիների ընտանիքի մեկ այլ օգտակար մշակաբույսի՝ բրոկոլիի հետ։ Կարծում ենք, որ ձեզ կզարմացնեն ու կհետաքրքրեն առնվազն ծաղկակաղամբի սթեյքի և փլավի տարբերակները։
- Ծաղկակաղամբի թթու
- Ծաղկաղամբով կոտլետներ
- Պաքսիմատով տապակած ծաղկակաղամբ
- Ծաղկակաղամբը ջեռոցում համեմունքներով
- Ծաղկակաղամբը ջեռոցում պեստո սոուսով
- Ծաղկակաղամբը ջեռոցում պանրով
- Ծաղկակաղամբը ջեռոցում բրոկոլիով և հավի մսով
- Ծաղկակաղամբով և բրոկոլիով թավաբլիթ (փանքեյք)
- Ծաղկակաղամբով, բրոկոլիով գրատեն (ջեռեփուկ՝ պատված պանրով)
- Ծաղկակաղամբով, դդմիկով ապուր
- Ծաղկակաղամբի խմորով պիցցա
- Ծաղկաղամբով կրեմ-ապուր (կարելի է համատեղել նաև բրոկոլիի, դդումի կամ գազարի հետ)
- Ծաղկակաղամբով ձվածեղ
- Ծաղկակաղամբով, լոլիկով ձվածեղ
- Ծաղկակաղամբով, վարունգով, կանաչիներով աղցան
- Ծաղկակաղամբով, գազարով, գունավոր պղպեղներով աղցան
- Ծաղկակաղամբով գազարով, եգիպտացորենով, թթվասերով աղցան
- Ծաղկակաղամբով, բրոկոլիով, վարունգով աղցան (հումակերական)
- Ծաղկակաղամբի սթեյք
- Ծաղկակաղամբի պյուրե (մատուցվում է կարագի կտորներով և համեմունքներով)
- Ծաղկակաղամբի «թևիկներ» կծու սոուսով
- Ծաղկակաղամով, բեկոնով պաստա
- Ծաղկակաղամբով, պանրով ֆրիտերներ
- Ծաղկակաղամբով, բանջարեղենով փլավ (աղացած ծաղկակաղամբով, որը բրինձ հիշեցնում)
- Պանրով մակարոն (Mac and cheese) ծաղկակաղամբով
- Ծաղկակաղամբով հաց
- Ծաղկակաղամբով լազանյա
- Ծաղկակաղամբով նյոկի
- Ծաղկակաղամբով շիլա
- Ալու գոբի (ծաղկակաղամբով, կարտոֆիլով հնդկական ուտեստ)
Սմբուկ
Սմբուկը պարունակում է C, K վիտամիններ, մանգան, ֆոլաթթու, կալիում։ Այն իր երկարավուն տեսքի շնորհիվ նույնպես հարմար է ռուլետներ պատրաստելու համար, ինչպես նաև հիանալիորեն համադրվում է տավարի մսով ուտեստների և խոզի խորովածի հետ։
- Սմբուկով, հավի կրծքամսով, ընկույզով աղցան
- Ջեռոցում թխված սմբուկով, լոլիկով, բուլղարական պղպեղներով տաք աղցան
- Սմբուկով, գազարով, բուլղարական պղպեղներով աղցան
- Սմբուկով, թահինի սոուսով, կիտրոնի հյութով աղցան
- Սմբուկով, լոլիկով, ոլոռով աղցան
- Սմբուկով, տավարի մսով, բուլղարական պղպեղներով աղցան
- Այլազան (ամառային ճաշ)
- Սմբուկով ռուլետ (լցոնը՝ կաթնաշոռ, քերած պանիր, ընկույզ, սխտոր, համեմ)
- Սմբուկով ռուլետ (լցոնը՝ թթվասեր, ընկույզ, սխտոր, կանաչի)
- Սմբուկով նավակներ՝ լցոնված լոլիկով, սոխով և պանրով
- Չորացրած սմբուկ
- Լավաշ՝ լցոնված մսով, գազարով, սոխով, սմբուկով, կարտոֆիլով
- Սմբուկով տոլմա
- Սմբուկով կոտլետներ
- Սմբուկով նագեթներ
- Սմբուկով, լոլիկով բրուսկետա
- Սմբուկով և լոլիկով պաստա
- Սմբուկի խավիար
- Սմբուկով Կապրեզե աղցան
- Բանջարեղենային պաելյա
- Սաբիհ (սմբուկով, ձվով, աղցանով սենդվիչ)
- Մութաբալ (սմբուկի մածուկ)
- Վանգայի բաղնիք (սմբուկով և բրնձով հնդկական ուտեստ)
- Պարմիջիանա (սմբուկով, պանրով և լոլիկով ջեռեփուկ)
- Գառնի յարախ
- Իմամ բայալդի
- Մակլյուբա (մսով, բրնձով, սմբուկով ուտեստ)
- Բաբա գանուշ (սմբուկի պյուրեով ուտեստ)
- Խռթխռթան սմբուկ մեղրով (իսպանական ուտեստ)
- Մուսակա (սմբուկով, տավարի մսով, բեշամել սոուսով, լոլիկի սոուսով, կարագով ուտեստ)
Գազար
Գազարը A, B և K վիտամինների, կալիումի աղբյուր է։ Որպես հիմնական ուտեստի բաղադրիչ այն այդքան էլ հարմար չէ, բայց փոխարենը հիանալի լրացում է ապուրների, աղցանների և այլ կերակուրների մեջ։ Հետաքրքիր է, որ այս բանջարեղենը կարելի է օգտագործել նաև աղանդերներ պատրաստելիս։
- Գազարի հիմքով ռուլետ (լցոնը՝ հալած պանիր, թթվասեր, սամիթ)
- Լավաշով ռուլետ (լցոնը՝ թթվասեր, հավի կրծքամիս, գազար, սոխ, կանաչի)
- Հավի մսով, գազարով կարկանդակ
- Գազարով թխվածքաբլիթներ
- Գազարով մաֆիններ
- Գազարով, ընկույզով տորթ
- Վինեգրետ աղցան
- Օլիվյե աղցան
- Գազարով, կաղամբով, եգիպտացորենով աղցան
- Գազարով, ոլոռով աղցան
- Գազարով, բազուկով աղցան
- Գազարով, ձվով աղցան
- Գազարով, ոսպով աղցան
- Գազարով, խնձորով աղցան
- Գազարով, թթվասերով, համեմով աղցան
- Գազարով, հավի կրծքամսով, եգիպտացորենով աղցան
- Կորեական գազարով աղցան
- Գազարով պղպեղ (перец)
- Գազարով կոտլետներ
- Գազարով կրեմ-ապուր
- Գազար մեղրային սոուսով (ջեռոցում)
- Ուզբեկակակն փլավ
- Բրնձով, գազարով, եգիպտացորենով, ոլոռով փլավ
- Տապակած կաղամբ և գազար տոմատի մածուկով
- Ֆունչոզա հավի կրծքամսով և բանջարեղենով (գազար, վարունգ, գունավոր պղպեղներ)
- Սփրինգ ռոլ (բրնձի թերթիկներ՝ լցոնված գազարով, բուլղարական պղպեղներով, վարունգով, հազարով)
- Գազարի և կաղամբի թթու (Մալականի)
- Գազարի չիր
- Գազարի ջեմ
- Գազարով էներգետիկ կոնֆետներ (քերած գազար, կոկոսի քերուկ, վարսակի փաթիլներ, արմավ, ընկույզ, դարչին)
- Գազարի, բազուկի, խնձորի թարմ քամած հյութ
Սունկ
Սունկ ասելով՝ այս դեպքում նկատի ունենք շամպինյոն տեսակը։ Այն պարունակում է վիտամին D, ֆոլաթթու, սելեն, ֆոսֆոր։ Սունկը տարբեր ուտեստներում հիանալիորեն համադրվում է կարտոֆիլի, պանրի, հավի կրծքամսի հետ, ինչպես նաև յուրահատուկ համ է հաղորդում փլավներին, աղցաններին։
- Հաճարով, սնկով փլավ
- Բլղուրով, սնկով փլավ
- Հնդկաձավարով, սնկով փլավ
- Արիշտա սնկով և սպանախով
- Լավաշով ռուլետ՝ լցոնված սնկով, գազարով, սոխով
- Սնկով ռիզոտո
- Ժուլյեն
- Պիցցա խոզապուխտով, պանրով, երշիկով, սնկով
- Կիևյան կոտլետներ սնկով
- Կարտոֆիլով ու սնկով կոտլետներ
- Սունկ՝ լցոնված պանրով ու խոզապուխտով
- Սունկ՝ լցոնված սպանախով, սամիթով, անանուխով
- Կարտոֆիլ՝ լցոնված սնկով ու պանրով
- Կարտոֆիլի ու սնկի տապակա
- Քյուֆթա սնկով ու պանրով
- Սնկով կրեմ-ապուր
- Սնկով և կարմիր ոսպով ապուր
- Սնկով և բրնձով ապուր
- Սնկով ձվածեղ
- Սնկով լցոնված նրբաբլիթներ
- Սնկով, հավի մսով պաստա
- Սնկով, սերուցքով պաստա
- Հավով, սնկով կիշ (թխուկ)
- Սնկով, պանրով պիրոգ
- Սնկով կարկանդակ
- Խորոված սունկ
- Մարինացված շամպինյոն
- Քինոայով, սնկով, սպանախով, ընկույզով աղցան
- Սնկով, գազարով, եգիպտացորենով աղցան
- Սնկով, հավի կրծքամսով, ընկույզով աղցան
- Սնկով և կարմիր լոբով աղցան
- Տապակած սնկով, սմբուկով, սպանախով, ընկույզով աղցան
Եթե ձեռքի տակ ունեք այս բաղադրիչներից առնվազն մեկը, մոտակա օրերին ինչ բանջարեղենային ուտեստներ պատրաստելու հարցը լուծված է։ Իսկ մսային ուտեստների հարցում ձեզ կօգնեն Foody-ի խոհարարները՝