Հարիսա. Այս ուտեստը ցուրտ եղանակին հայկական սեղանին մատուցվող ավանդական կերակուր է: Այն սովորաբար պատրաստվում է տնական հավի մսով և ցորենով: Միսը պետք է եփվի այնքան, որ հեշտությամբ բաժանվի առանձին մանրաթելերի:
Հարիսան, այնքան «ներկայացուցչական» տեսք չունի, սակայն այն շատ համեղ է, որը հաճույքով ենք համտեսում ձմեռային սառը օրերին։ Հարիսա պատրաստելիս եւ համտեսելիս անպայման հրավիրում են հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին։Հարիսա. Անհրաժեշտ բաղադրիչներ _բլղուր կամ ձավար — 200 գ _ հավի միս — 300 գ _կարագ — 100 գ _աղ` ըստ ճաշակի
Հարիսա. Պատրաստման եղանակը Մանրացնել հավի միսը, լցնել մեծ կաթսայի մեջ և ավելացնել մեծ քանակությամբ սառը ջուր: Միսը պետք է արագ եփվի: Մաքրել ձավարը և լվանալ: Գրեթե պատրաստի միսը պետք է հանել արգանակից և կտրել խորանարդներով: Ձավարը լցնել հաստ հատակով կաթսայի մեջ և վրան լցնել հավի մսի արգանակը: _Ավելացնել կտրատած միսը: Եփել շատ թույլ կրակի վրա առնվազն 2 ժամ: Կերակուրի համաչափ եփվելու և տակը չկպչելու համար պետք է պարբերաբար խառնել այն՝ կաթսայի կողքերի ու տակի մասում կպչող զանգվածը:
Եթե շիլան արդեն թանձրանում է, բայց ձավարն ու միսը դեռ բավականաչափ եփված չեն, պետք է տաք ջուր ավելացնել: Երբ ձավարն արդեն դառնա շիլայի նման, պետք է այն հեռացնել կրակից, աղ անել և ավելացնել կարագի կեսը: Ապա կրկին եփել քառորդ ժամ: Հարիսան պատրաստ է: Մատուցելիս կարագի կտոր դնել ափսեի մեջ լցված կերակուրի վրա: