Որքան էլ բազմազան լինի ձեր՝ որպես տանը սնունդ պատրաստողի ճաշացանկը, ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում նոր բաղադրիչ ներմուծել կամ փորձվածներն օգտագործել լիովին նոր ուտեստի մեջ։ Եթե ձեզ մոտ հասունացել է նոր բաղադրատոմսեր փորձարկելու պահը, առաջարկում ենք գաղափարներ վերցնել խոհարարական 5 գրքերից, որոնցում իրենց ներդրումն են ունեցել շեֆ-խոհարարներ, սննդաբաններ ու բժիշկներ։ Յուրաքանչյուր գրքից մենք կներկայացնենք […]
Category Archives: Խոհանոց
Խոհանոցը տան ամենահամեղ անկյունն է, որտեղ սիրելի մարդկանց համար սնունդ պատրաստելը վերածվում է հոբբիի և հաճելի պարտականության։ Այս սենկյանում ժամանակ անցկացնելը միայն «ճաշ եփելը» չէ, այլ նաև մաքուր, թարմ ու էսթետիկ միջավայրում գտնվելը, որը հանգստացնում է և ոգեշնչում։ Այս հոդվածում ցանկանում ենք կիսվել խոհանոցը կազմակերպելու և կառավարելու մի քանի խորհուրդներով, որոնք ակտուալ են հատկապես գարնան […]
Դժվար է գտնել մի մթերք, որն ունենա ավելի շատ տեսակներ ու ենթատեսակներ, քան պանիրը։ Աշխարհում գոյություն ունի պանրի 1.800 ճանաչված տեսակ (չհաշված ենթատեսակները)։ Համեմատության համար նշենք, որ բանջարեղենի տեսակների թիվը 1.100 է, իսկ, օրինակ, հացերի տեսակներինը` 200: Մեծ է նաև պանրի սիրահարների բանակը, և պատահական չէ, որ պանրային ափսեն այդքան պահանջված նախուտեստ է հավաքույթների ժամանակ։ […]
Ովքեր գոնե մեկ անգամ թխել են հաց, կհամաձայնեն, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Խմորի հետ աշխատելն առհասարակ որոշակի հմտություն ու փորձ է պահանջում, բայց հաց թխելն ունի նրբություններ, որոնց չենք հանդիպում, օրինակ, թեթև կարկանդակներ պատրաստելիս։ Այս հոդվածում կիսվելու ենք հաց թխելու մի քանի գաղտնիքներով, ինչպես նաև ներկայացնելու ենք եգիպտացորենի, ցորենի, վարսակի ալյուրով հաց […]
Գիտե՞ք, որ բոլոր քաղցրակերների սիրելի դարչինով ոլորը, նույնը ինքը՝ սինամոն ռոլը, սկանդինավյան երկրների ավանդական աղանդերն է, սուրճի սեղանների և ընդմիջումների անբաժան մասնիկը։ Այս թխվածքը Շվեդիայում այնքան սիրված է, որ ամեն տարի հոկտեմբերը 4-ը նշվում է որպես Դարչինով ոլորի օր։ Հայերենում այն անվանում են դարչինով կաթնահաց (կաթնահունց), ռուսերենում՝ պլյուշկա, գերմաներենում՝ խխունջ։ Այս թխվածքի թե՛ միջուկը, թե՛ […]
Տավարի միսը սննդարար, օգտակար ու սիրված մթերք է, առանց որի չենք կարող պատկերացնել մեր տոնական սեղաններից անպակաս համեղ ուտեստները։ Բայց սպառողներն ու մասնագետները չեն դադարում քննարկել տավարի միս ուտելու բացասական կողմերը՝ նշելով, որ այն բարձրացնում է բազմաթիվ հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև վնասակար է շրջակա միջավայրի համար։ Այս հոդվածում ներկայացնելու ենք տավարի մսի օգտակար հատկությունները, պատրաստման […]
Սնունդը պահածոյացնելու վերաբերյալ կարծիքները բազմաթիվ են ու տարբերվող։ Ոմանք առհասարակ խուսափում են պահածոյացված մթերքից՝ դա համարելով վիտամիններից զուրկ և վտանգավոր։ Չէ՞ որ բոլորս էլ լսել ենք բոտուլիզմի դեպքերի մասին, երբ մարդիկ թունավորվում են տնային կամ գործարանային պահածոներից։ Փոքր չէ նաև պահածոների կողմնակիցների բանակը։ Ձմռան ցրտին ո՞վ դեմ կլինի կարտոֆիլի տապակայի կամ պյուրեի հետ վարունգի և […]
Մեքսիկան հայտի է իր տակոներով ու բուրիտոներով, Իտալիան՝ պիցցայով ու պաստայով, Ճապոնիան՝ սուշիով։ Իրենց համի շնորհիվ այս ուտեստները տարածվել են աշխարհով մեկ, և հավանաբար դուք էլ ոչ միայն պատվիրում եք դրանք, այլ նաև ինքներդ պատրաստում տանը։ Այս հոդվածում ներկայացնելու ենք 9 նոր ուտեստներ, որոնց միգուցե ծանոթ չեք, բայց որոնք շատ տարածված են այս կամ այն […]
Երբևէ ցանկացե՞լ եք պատրաստել տնական պաղպաղակ, բայց միևնույն ժամանակ մտածել․ «Ինչպե՞ս, եթե քաղցրեղենն այնքան էլ լավ չի ստացվում, իսկ պաղպաղակ պատրաստող սարք առհասարակ չունեմ»։ Եթե այո, ապա այս բաղադրատոմսերը ձեզ համար են։ Իրականում պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ չէ ոչ հատուկ սարք, ոչ հրուշակագործական գիտելիքներ։ Ընթացքն այնքան պարզ ու հեշտ է, որ գլուխ կհանեն բոլորը։ Իսկ […]
Համեմունքները ոչ միայն հարստացնում են սննդի համը, հոտն ու տեսքը, այլ նաև պարունակում են հանքանյութեր, վիտամիններ, հակաօքսիդիչներ, որոնք օգտակար են օրգանիզմի առողջության համար։ Սիրիական խոհանոցն անհնար է պատկերացնել առանց բահարի, հնդկականը՝ առանց կարիի, միջերկրածովյանը՝ առանց օրեգանոյի։ Այս և այլ համեմունքները հեշտությամբ կարելի է օգտագործել նաև հայերի սիրելի ճաշատեսակները պատրաստելիս՝ դրանց հաղորդելով նոր ու յուրահատուկ համ։ […]
Դիաբետիկների սննդակարգը հիմնականում ասոցացվում է մի շարք սահմանափակումների ու անհետաքրքիր ուտեստների հետ։ Չի կարելի ուտել խանութից գնված կոնֆետներ ու թխվածքներ, գործարանային կիսաֆաբրիկատներ ու մսամթերք, վերամշակված ու արագ սնունդ, խմել զովացուցիչ ըմպելիքներ․․․ Բայց եկեք լինենք անկեղծ։ Այս մթերքի օգտագործումը պետք է խիստ նվազեցնեն կամ բացառեն ոչ միայն դիաբետիկները, այլ նաև առողջ սնվող ու իրենց օրգանիզմի մասին […]
Սուշիի մասին հիմնականում հնչում է երկու կարծիք․ կամ խելագարվում են այս ուտեստի համար ու անվերջ կարող են ուտել կամ ուղղակի տանել չեն կարողանում։ Ոմանց սուշին վանում է, քանի որ, ըստ կարծրատիպի, այն պատրաստում են հում ձկով։ Բայց այսօր լցոնի տարբերակներն այնքան բազմազան են, որ սուշի սիրում են նույնիսկ բուսակերները, իսկ համակիրների թիվը գնալով մեծանում է։ […]
Ամանորյա աղցանների հետաքրքիր ու համեղ գաղափարներ։
Այսքան տարօրինակ ուտեստներ դուք հաստատ չեք փորձել։ Գուցե արժե փորձե՞լ։
Մեծ Հայքի տարածված հին բաղադրատոմսերը բացահայտեք մեզ հետ։
Ի՞նչ նշանակություն է հնում ունեցել գաթան և ինչպե՞ս են բացատրվում գաթայի նախշերը՝ մեր հոդվածում։
Ձեր խմորեղենը միշտ հաջող կստացվի, եթե հետևեք այս խորհուրդներին։
Գրեթե մոռացված հին հայկական բաղադրատոմսեր կրկին կյանքի կոչելու համար։
Ձմեռվա համար բանջարեղեն սառեցնելու ճիշտ տեխնոլոգիաները։
Ձեր խոհանոցային առօրյան հեշտացնելու և շեֆ խոհարարի պես պատրաստելու լավագույն ճանապարհը այս խոհանոցային խորամանկություններն են։
Առանց այս մթերքների խոհանոցը դժվար է պատկերացնել։ Բացահայտե՛ք, թե որոնք են դրանք։