10 խոհանոցային խորամանկություններ

Օրվա մեջ մի քանի ժամ շարունակ խոհանոցում անցկացնելիս ամենամեծ ցանկությունն ինքնաբերաբար դառնում է ուղղակի հյուրասենյակում կամ ննջասենյակում ֆիլմ դիտելը կամ ընթերցելը: Իհարկե, խոհանոցը յուրաքանչյուրիցս միջին հաշվարկով օրական նվազագույնը մոտ կես ժամ է խլում, բայց ի՞նչ կասեիք այն խոհանոցային խորամանկությունների մասին, որոնք նախատեսված են հենց Ձեր առօրյան ավելի հեշտ ու արդյունավետ դարձնելու համար: Մենք առանձնացրել ենք 10 խոհանոցային խորամանկություններ, որպեսզի Ձեր՝ խոհանոցում անցկացրած ժամանակը լինի ոչ միայն ավելի հեշտ, այլև հաճելի:

  1. Հաջորդ անգամ ձկնեղեն պատրաստելիս փորձե՛ք այն տապակել կիտրոնի կտորների վրա. այսպես այն չի կպչում և չի փշրվում։

Կիտրոնի և ձկնամթերքի հիանալի համային համադրության մասին չխոսելն անհնար է, սակայն այնքան էլ տարածված չէ այն փաստը, որ ձուկը կիտրոնի կտորների վրա տապակելու կամ խորովելու շնորհիվ այն չի կպչում և չի փշրվում: Բացի դրանից՝ ձկան՝ նման ձևով պատրաստումը ուտեստին յուրօրինակ համ է տալիս: Դե, իսկ պատրաստման գործընթացը բավականին հեշտ է. առաջին հերթին կտրեք կիտրոնը կտորներով ու տեղադրեք դրանք այն տապակի մեջ, որտեղ պատրաստվելու է ձուկը: Եթե խորովում եք, ապա ամրացրեք դրանք հատուկ գրիլի համար նախատեսված ձողերի վրա: Եթե թխում կամ տապակում եք, դրանք դրեք յուղաթղթի կամ ձեթի/յուղի վրա: Մի կարևոր նկատառում միայն. կիտրոնի կտորները միմյանց մոտ է պետք շարել, որպեսզի կերակուրը հավասարաչափ եփվի:

  1. Արդեն իսկ կտրատված մրգերը ցողեք կիտրոնահյութով կամ մեղրաջրով. այսպես դրանք երկար ժամանակ չեն չորանա և գեղեցիկ տեսք կունենան։

Անկեղծ լինենք. քանի՞ անգամ է եղել, երբ կտրատել ենք միրգը ընտանիքի անդամների կամ ինքներս մեզ համար, բայց մեկ-երկու կտոր ուտելուց հետո այն մոռացվել է: Իսկ որոշ ժամանակ հետո էլ ականատես ենք եղել մրգի, մեղմ ասած, ոչ ախորժելի տեսքին ու շնչել ենք դրա արդեն տհաճ բույրը:

Հենց այս խնդիրը վերջնականապես լուծելու համար Ձեզ դարձյալ օգնության կհասնի կիտրոնահյութը, կամ էլ եթե կիտրոն չեք սիրում, մեղրաջուրը: Բանն այն է, որ կիտրոնահյութը և մեղրաջուրը խանգարում են պտղի օքսիդացման գործընթացին, ինչն էլ իր հերթին կանխում է կարմրացումը և փխրունության կորուստը: Այս մեթոդի կիրառումը բավականին հեշտ է: Եթե նախընտրում եք կիտրոն օգտագործել, ապա նախևառաջ բաժանեք պտուղը երկու մասի, ապա օգտագործեք մասերից մեկի հյութը՝ քամելով այն մրգեղենի վրա: Ինչ վերաբերում է մեղրաջրին, ապա այստեղ ևս գրեթե նույն սկզբունքն է գործում: Կախված մրգի քանակից՝ օգտագործեք 1-2 թեյի գդալ մեղր ու ավելացրեք նույն քանակության ջուր: Այնուհետև, բարակ շերտով այն ավելացրեք մրգի վրա, ու պատրաստ է: Ե՛վ Ձեր մրգերը գոհ կմնան, և՛ Դուք. չէ՞ որ այսպես միրգը երկար ժամանակ կպահպանի իր ախորժելի տեսքն ու համը՝ աղբամանը նետվելու փոխարեն:

  1. Նեխած կարտոֆիլ սառնարանո՞ւմ. Ձեզ կօգնի խնձորը։

Խոհանոցում տարածված տհաճ բույրի պատճառը շատ դեպքերում նեխած կարտոֆիլն է: Այս խնդրից խուսափելու համար շատերս ենք այն սառնարանում պահում՝ հույս ունենալով, որ նման կերպ այն մի փոքր ավելի երկար կպահպանվի: Բայց, արի ու տես, որ որոշ դեպքերում մեր հույսերն ի կատար չեն ածվում, ու դարձյալ հայտնվում ենք «կոտրած տաշտակի առջև», այն է՝ նեխած կարտոֆիլ ու մի ամբողջ խոհանոց մաքրելու ու տհաճ հոտը չեզոքացնելու համար: Իսկ գիտեի՞ք, որ այս խնդիրը ևս շատ հեշտ, արագ ու պարզ լուծում ունի. ուղղակի հաջորդ անգամ սառնարանում կարտոֆիլների կողքին խնձորներ դրեք: Սա կօգնի, որ կարտոֆիլները երկար պահպանվեն սառնարանում ու թարմ մնան:

  1. Եթե ուզում եք՝ սխտորը երկար պահպանի իր տեսքն ու թարմությունը, ապա այն սառնարանում ապակե տարայի մեջ պահեք։

Առհասարակ, սխտորը պատկանում է շուտ փչացող մթերքների թվին, սակայն ժամանակի ընթացքում հմուտներն ու հնարամիտները մի քանի մեթոդներ են մշակել, որոնք հեշտացնում են նրանց առօրյան ու չեն թողնում, որ մթերքը ժամանակից շուտ փչանա: Նմանատիպ տարբերակներից մեկն էլ սխտորի՝ սառնարանում ապակե տարայի մեջ պահելն է: Այստեղ իրականում ամեն ինչ բավականին պարզ է. սխտորի՝ ապակե տարայի մեջ գտնվելն այն պահում է ստերիլ վիճակում, ինչն էլ այս պարագայում թարմ մթերքի գրավականն է: Ցանկության դեպքում կարող եք տարայում արդեն կլպած սխտորի պճեղների վրա ավելացնել գինի կամ քացախ, իսկ հաճելի համ ստանալու համար նաև աղ և համեմունքներ: Այս ձևով սխտորի պահածոյացումը պահպանում է մթերքի թարմությունն ավելի քան մեկ տարի:

  1. Կանաչեղենը պահե՛ք ջրի մեջ։

Սուտ չի լինի ասելը, որ կանաչեղենը ամենասիրված, ու հետևաբար, ամենասպառվող մթերքներից մեկն է: Այն հարուստ է մի շարք վիտամիններով, որոնք պարտադիր են օրգանիզմի բնականոն գործունեության համար: Տարատեսակ կանաչիները՝ ռեհանը, համեմը, մաղադանոսը, նեխուրը, կանաչ սոխը, սպանախը, ռուկոլան և ուրցը պարունակում են A և C վիտամիններ: Մասնավորապես, վիտամին C-ն օրգանիզմում հակաօքսիդիչի գործառույթ է կատարում՝ օգնելով պաշտպանել բջիջները ազատ ռադիկալների պատճառած վնասներից: Ինչ վերաբերում է վիտամին A-ին, ապա այն օգտակար է տեսողության, մաշկի, ոսկորների և այլ հյուսվածքների առողջության համար: Լա՜վ, իսկ այսքանից հետո ինչպե՞ս անել, որ կանաչին Ձեր տանը չթառամի ու չկորցնի իր իրական տեսքն ու համը: Իրականում, շատ պարզ լուծում գոյություն ունի. հաջորդ անգամ այն պահեստավորելիս ոչ թե պլաստիկ տոպրակի կամ սրբիչի մեջ փաթաթեք, այլ ուղղակի մի բաժակ ջրի մեջ դրեք: Նման ձևով ցողունները սնուցում են ստանում՝ հարստանալով թթվածնով և ջրածնով, ինչն էլ մթերքին ավելի երկար է թարմ պահում: Բացի այդ՝ կանաչեղենը, ինչպես յուրաքանչյուր բուսական ծագման մթերք, ջրի մեջ անընդհատ աճում է, ինչն էլ հնարավորություն է տալիս Ձեզ տանն անընդհատ թարմ կանաչի ունենալ: Բացի այդ՝ նման եղանակը շատ հարմար է գումար տնտեսելիս, և օգնում է այն ժամանակ, երբ խանութում հաճախ հնարավոր չի լինում գտնել ինչ-որ տեսակի կանաչի: Օրինակ՝ շատերիս սիրելի ռոզմարինը կարելի է այսկերպ աճեցնել:

  1. Վակուումային եղանակով փակված ուտելիքի փաթեթավորումը նախապես բացել չի կարելի։
Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն

Եթե սննդի ոլորտում աշխատող որևէ մեկը կամ սննդաբանը տեսներ, թե ինչպես եք նախապես հեռացնում վակուումային մթերքի փաթեթավորումը, ապա հաստատ դիտողություն կաներ: Պատճառն այն է, որ վակուումային փաթեթավորման ժամանակ նախապես նվազեցվում ու գրեթե բացառվում է մթնոլորտային թթվածնի պարունակությունը փաթեթավորման ներսում. նման ձևով սահմանափակվում են աէրոբ մանրէների կամ սնկերի աճը և կանխվում է ցնդող բաղադրիչների գոլորշիացումը: Հենց այս պատճառով էլ արգելվում է նման մթերքը նախապես բացել, քանի որ այդպիսով այն մի շարք բակտերիաների ու մանրէների համար նպաստավոր «կեցավայր» է ստեղծվում։

  1. Մի՞թե չեք ցանկացել երբևէ «ռեստորոնային ֆրի» պատրաստել տանը, բայց ձախողել եք։

Շատերս ենք ռեստորաններում կամ սրճարաններում մատուցվող կարտոֆիլի ֆրիի երկրպագու, ուստի առաջին հայացքից հեշտ պատրաստվող այս կերակուրը տնային պայմաններում պատրաստելը շատերիս համար նպատակ է դարձել: Դե ինչ, Ձեզ ենք ներկայացնում կարտոֆիլը ֆրիի ձևով պատրաստելու յուրօրինակ գաղտնիքը. նախքան եփման գործընթացն սկսելը կեղևահանեք կարտոֆիլը, կտրատեք ու պահեք ջրի մեջ առնվազն 1 ժամ (ցանկալի է՝ մի քանի ժամ), որպեսզի կարտոֆիլը կլանի ջրից ստացված թթվածինը: Այսպես անելուց հետո կնկատեք, թե ինչպես է փոխվում արդեն եփված կարտոֆիլի բաղադրությունը՝ այն ավելի խռթխռթան է դառնում: Բացի դրանից՝ տապակելուց հետո խորհուրդ է տրվում չորացնել արդեն պատրաստ կարտոֆիլները թղթե անձեռոցիկով՝ այդպիսով հեռացնելով ավելորդ ձեթը:

  1. Ամբողջովին կարմիր վինեգրետից ազատվելու գաղտնիքը։

Վինեգրետ բոլորս ենք սիրում ուտել, բայց հաճախ այն այդքան էլ գեղեցիկ չենք ստանում։ Բայց չէ՞ որ տեսքը ևս մեծ նշանակություն ունի. քանի որ վինեգրետում մեծ քանակությամբ բազուկ է պարունակվում, շատ բարդ է աղցանում խուսափել ամբողջական կարմիր գույնից։ Դա էլ ունի իր լուծումը․ ուղղակի մինչ մնացյալ բաղադրիչները ավելացնելը բազուկը խառնեք ձեթով, քանի որ ձեթը չի թողնում, որ բազուկի գույնը տարածվի այլ բաղադրիչների վրա:

  1. Բանաններին ավելի երկար կյանք պարգևե՛ք։

Հաջորդ անգամ բանանները սառնարանում դնելիս կոթերը փաթաթեք պլաստիկ կամ ալյումինե թիթեղով: Երկու տարբերակն էլ արգելափակում են էթիլենային գազերի արտանետումը ցողունից՝ դրանով իսկ երկար կյանք պարգևելով պտուղին:

  1. Դժվարանո՞ւմ եք կողմնորոշվել՝ արդյոք ձվերը ժամկետի մեջ են։

Ձեր քիթը միշտ չէ, որ Ձեզ կհուշի՝ արդյոք ձվերի ժամկետն անցել է, թե ոչ: Պարզելու համար չմշակված ձվերը նրբորեն դրեք սառը ջրով լի ամանի մեջ: Եթե ձուն ընկղմվում է ջրի մեջ՝ դեպի հատակը, դա լավ է: Եթե այն լողում է, ապա ձվի «լավ օրերն» արդեն անցյալում են: Բացի դրանից՝ ժամանակի ընթացքում ձվերի ներսում եղած հեղուկը գոլորշիանում է ծակոտկեն թաղանթի միջով՝ ներսում թողնելով գազի պղպջակ: Որքան այն լողուն է, այնքան հին է:

11․ Իսկ վերջին խորամանկությունը՝ խմբագրության կողմից։

Մի ծախսե՛ք Ձեր ժամանակը խանութներում հերթ կանգնելու, խոհանոցում երկար սնունդ պատրաստելու վրա։ Foody-ն այստեղ է, որպեսզի խնայի Ձեր ժամանակը, և տրամադրի Ձեզ օրական 2 ժամ ազատ ժամանակ, որը կարող եք ծախսել Ձեր ընտանիքի, երեխաների, հոբբիների, հանգստի և ինքնակրթությամբ զբաղվելու վրա։ Մեր կիսապատրաստուկները պատրաստե՛ք 15 րոպեում, սնվե՛ք բարձրորակ և տնական ուտեստներով, խնայե՛ք Ձեր ժամանակն ու առողջությունը։ Իսկ մեր ամենահամեղ կիսապատրաստուկների ողջ մենյուն կարող եք տեսնել այստեղ։

Կիսվել

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն
Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

10 սննդամթերք, որոնք պետք է ունենալ սառնարանում

Առանց այս մթերքների խոհանոցը դժվար է պատկերացնել։ Բացահայտե՛ք, թե որոնք են դրանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով