Առավոտյան լավ սնվելուց է կախված ձեր ողջ օրվա տրամադրությունը։ Նախաճաշը կարող է շա՜տ հետաքրքիր լինել, բարձրացնել ձեր տրամադրությունը և դրան զուգահեռ՝ պատրաստվել շատ արագ։
Մենք ձեզ համար պատրաստել ենք հենց այդպիսի արագ ու հեշտ, բայց շատ հետաքրքիր նախաճաշի գաղափարներ։
Բաղադրությունները՝ տեսանյութի ներքևում։
1․ Շոկոլադե կիսալուսնիկներ։
Ձեզ անհրաժեշտ է սպիտակ հաց և շոկոլադ։
Տեղադրեք երկու սալիկ շոկոլադ 1 կտոր հացի վրա և կտրեք բաժակով։ Նախապես մի փոքր տաքացրած հացը ավելի լավ կկպչի։ Շոկոլադե համեղ կիսալուսինները կարող եք պատրաստել ինչպես թավայի մեջ, այնպես էլ տոստերով։
2․ Պանրով ձվածեղ։
Ձեզ անհրաժեշտ է հաց, 1 ձու և հալվող պանիր։
Մի փոքր տափակեցրեք հացի միջուկը գդալով, վրան ձու կոտրեք։ Ձվի սպիտակելուց հետո եզրերին ավելացրեք պանիրը և սպասեք մինչև այն հալվի։ Կարող եք համեմել պղպեղով։
3․ Բեկոնով ձվածեղ։
Կտրատեք մեկ բուլղարական պղպեղ, մի քանի շղարթ բեկոն և հարեք ձվի հետ։ Թավայի մեջ դրեք հացի կաղապարը և լցրեք ձուն ներսում։ Համեմեք ձեր սիրելի կանաչիներով։
4․ Պանրով և խոզապուխտով սենդվիչ։
Հացի միջուկի մեջ մեկ կտոր հալվող պանիր և խոզապուխտ դրեք։ Եզրերը ամրացնելուց հետո թաթախեք ձվի մեջ և տապակեք ձեթով կամ կարագով։ Սննդարար է և շատ համեղ։
5․ Աստղիկ ձվածեղ։
Սովորական նրբերշիկով ձվածեղին ավելի հետաքրքիր և ուրախ տեսք հաղորդելու համար նրբերշիկները կտրատեք աստղի թևերի ձևով և ամրացրեք փայտիկներով։ Թավայի մեջ դասավորեք ձեր աստղիկը, ներսում ձու կոտրեք։ Զգուշությամբ ափսեի մեջ տեղափոխելուց հետո հանեք փայտիկները, և վայելեք ձեր աստղիկը։ Բարի լույս։