Առողջ մարդու համար կալորիաների օգտագործման ամենօրյա միջին նորման 2000 կալորիա է: Ինչպե՞ս հասկանալ՝ դա քի՞չ է, թե՞ շատ:
Տեխնիկապես մեկ կալորիան էներգիայի քանակն է, որը անհրաժեշտ է մեկ գրամ ջրի ջեռուցման համար 1ºC — դեպքում: Մեկ կիլոկալորիայում (կկալ) կա ‘ 1 000 կալորիա:.
Կալորիաները թույլ են տալիս մեզ գոյատևել , ստեղծել նոր հյուսվածքներ և օշտում են մեզ էներգիայով: Այս անգամ FoodyBlog-ում կներկայացնենք առավելագույն և նվազագույն կալորիականություն ունեցող մթերքները:
Առավելագույն կալորիականություն ունեցող մթերքներն են՝
1. Կենդանական յուղն է-899 կկալ: Ընդհարապես յուղերն հարուստ են կալորիականությամբ ուստի սննդի մեջ նրանց կիրառելիության չափը պետք չէ խախտել:
2.Պնդուկ-704 կկալ էներգիա: Պետք է հիշել,որ այս խմբին է պատկանում նաև արևածաղիկի սերմերը,որը իր կալորիականությամբ թեև զիչում է պնդուկին սակային նույնպես հարուս է կալորիականությամբ:
3.Ձվի փոշի-524 կկալ: Պետք է հիշել, որ թարմ ձուն ավելի քիչ կալորիաներ է պարունակում քան փոշին:
4.Խոզի միս-489: Խոզի միսը մսեղեններից ամենահարուստ է կալորիականությամբ, ուստի եթե ուզում եք նիհարել խորոված ուտելուց առաջ հիշեք այս մասին:
5.Կաթի փոշի-475 կկալ: Կաթնամթերքներից ամենահարուսը կալորիականությամբ կաթի փոշին է:
6.Կարմիր լոբի-398 կկալ: Թեև լոբին հարուստ է կալորիականությամբ, բայց պետք չէ մոռանալ, որ այն շատ օգտակար սննդամթերք է ուստի ուշադրությունը հարկավոր է կենտրոնացնել նրա չափի կիրառելիության մեջ:
7.Սերուցքային սուխարիներ-397 կկալ: Սուխարիների կիրառելությունը կարելի սահմանափակել, եթե ցանկանում եք նիհարել:
8.Սոյա-395 կկալ: Սոյան այժմ լային տարածում ունի սննդի մեջ: Եթե ամբողջութամբ բացառեք սայայի ներկայությունը ձեր սննդակարգից, ապա համոզված եղեք, որ ձեր առողջությունը դրանից չի տուժի:
9.Բալի չիր-292 կկալ: Չրեղենից ամենահարուստն է կալորիականությամբ: Չրեղենի կիրառելությունը սննդակարգի մեջ ցանկալի է:
10. Ձկնկիթներ -100-250 կկալ կախված տեսակից: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են քաշ ավելացնել մեծ հաճույքով կերեք ձկնկիթ:
Նվազագույն կալորիականություն պաուրնակող մթերքներ են`
1.Նարինջ: Նարնջի օգուտն օրգանիզմին անհավանական շատ է: Այն շատ վիտամին С և նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմից հեռացնում են տոքսիններն ու շլակները: 100 գրամ նարինջը պարունակում է 47 կալորիա:
2.Վարունգ: Այն գրեթե ամբողջությամբ բաղկացած է ջրից: 100 գրամ վարունգն ընդամենը 16 կալորիա է պարունակում:
3.Կաղամբ: Այն ևս կօգնի ազատվել ավելորդ քաշից: 100 գրամ կաղամբը 25 կալորիա է պարունակում:
4.Ծաղկակաղամբ: Այն հակաբորբոքային հատկություն ունի, լավացնում է նյութափոխանությունը: 100 գրամ ծաղկակաղամբն ընդամենը 25 կալորիա է պարունակում:
5.Գազար: 100 գրամ գազարն ընդամենը 41 կալորիա է պարունակում: Բացի այդ` գազարը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
6.Դդմիկ: 100 գրամում ընդամենը 17 կալորիա է պարունակվում:
7.Խնձոր: Ներկայացված ցանկում խնձորն ամենաշատ կալորիաներն է պարունակում: 100 գրամ խնձորը 52 կալորիա է պարունակում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում:
8.Բրոկոլի: Այն բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք օգնում են նյութափոխանակության համակարգին, օրգանիզմից դուրս բերում տոքսիններն ու շլակները: 100 գրամ բրոկոլին պարունակում է 34 կալորիա:
9.Ծնեբեկ: 100 գրամում պարունակվում է ընդամենը 20 կալորիա:
10. Ձմերուկ: Շատերի սիրելի այս մթերքը մեծ մասամբ ջրից է բաղկացած: 100 գրամը պարունակում է ընդամենը 30 կալորիա, հակաօքսիդանտներ և մի շարք այլ օգտակար նյութեր:
Այնունամենայնիվ, սնվե՛ք ռացիոնալ: Կալորիաների և՛ չարաշահումը, և՛ պակասեցումը վնաս են օրգանիզմին: Սնվեք ճիշտ, եղեք առողջ: