Դուք սիրու՞մ եք խոհանոցը, սիրու՞մ եք պատրաստել, ցանկանու՞մ եք դառնալ լավ խոհարար, որպեսզի ձեր ուտեստները պատվիրեն մարդիկ և վայելեն. ահա 10 խորհուրդ՝ լավ խոհարար դառնալու համար: Սկսենք ամենապարզից ի՞նչ հմտություններ են պետք խոհարար դառնալու համար: Դուք ուշադիր եք ընտրում բաղադրիչները, ստեղծագործ եք, պատրաստում եք վստահորեն: Այս երեք հմտությունները կարևոր են ձեր հաջողության համար:
1. Կազմակերպչական Ջիղ Խոհանոցներում կարող է լինել քաոս, պիկ անհամաձայնություն և այլն։ Ձեր խոհարարական հմտությունները ճնշման տակ կազմակերպված պահելու ունակությունը թույլ չի տա խոհանոցը դուրս գա ռելսերից:
2. Բազմաֆունկցիոնալություն. Սա խոհարար դառնալու այն պահանջներից է, որն ավելի հեշտ է դառնում պրակտիկայի հետ: Ժամանակի ընթացքում բուռն հերթափոխով բազմաֆունկցիոնալ աշխատանքը նորմալ է թվում: Դուք կարող եք հաղթահարել ամեն ինչ առանց երար վարանելու:
3. Գեր ուշադրություն մանրուքներին. Մթերքը թարմ է և ճշգրիտ կտրված: Խոհարարությունը կատարվում է րոպեների ընթացքում, իսկ ճաշատեսակները ուղղվում են ճարտար աչքով: Մանրուքների նկատմամբ հմուտ ուշադրությունը կարևոր է պատվիրատուի գոհ լինելու համար: Լավ խոհարար դառնալու համար կարևոր մասը գալիս է ձեր լավագույն որակները ճանաչելուց: Հաջողակ խոհարարները բոլորն ունեն մի քանի առանձնահատկություններ, որոնք օգնում են խոհանոցը վերահսկողության տակ պահել:
4. ՈՒժեղ թիմային խաղացող. Որպես խոհարար դուք պետք է ուս ուսի աշխատել խոհանոցում գտնվող բոլորի հետ: Որպես թիմային խաղացող՝ դուք միշտ նպաստում եք այնտեղ դրական էներգիային, որն անհրաժեշտ է հիանալի ծառայությունն ավարտելու համար:
5. Կատարում եք մենեջերի դեր. Դուք ձեր անձնակազմը ուղու վրա եք պահում ամուր ձեռքով և մասնագիտական հարգանքով: Ձեր ղեկավարությամբ խոհանոցը հետևողականորեն գործում է առավելագույն արդյունավետությամբ: Կառավարման ամուր ոճը միշտ խոհարարի լավագույն հատկանիշներից է:
6.Բիզնես հոտառություն․ Դուք հասկանում եք մատակարարման համակարգերը, սննդի ծախսերի վերահսկումը և մենյուի կառուցվածքը: Բիզնես հոտառությունը անգնահատելի հատկություն է, որը լավ խոհարարին վերածում է հաջողակ ձեռնարկատիրոջ:
7. Նվիրվածությունը ձեր աշպատանքին․ Դուք խոհանոցում եք, քանի որ սիրում եք պատրաստել: Ուտեստներ մասին ամեն ինչ ձեզ դարձնում է ներգրավված և ոգևորված: Մասնագիտական հպարտությունը և աշխատանքին անձնական նվիրվածությունը ձեր ամենաուժեղ հատկություններից են:
Խոհարարության մեջ ստեղծարար լինելը Կրեատիվ մտքերը առաջանում է, երբ դուք նոր գաղափարներ եք կիրառում հաստատված տեխնիկայի մեջ: Ժամանակակից խոհանոցը ձեզ աշխատանքային տարածք է տալիս սովորականը յուրահատուկ բանի վերածելու համար: Ստեղծեք նոր բաները ներդրեք ձեր տաղանդը ճշտգրիտ համադրեք համերը:
8. Եղեք անվախ ռիսկով․ Մի վախեցեք ռիսկի դիմել. Ձեր երևակայությունը զարգացրեք յուրահատուկ մտքերով: Հետևեք, թե ինչ են անում ձեր մրցակիցներ և ինչ չի աշխատում: Հստակեցրեք արդյունքները: Այս ամենը հաջողության մի մասն է:
9. Մոտ եղեք արվեստին, և գիտության․ Որպես պրոֆեսիոնալ խոհարար՝ դուք գնահատում եք ամեն ինչի հիմքում ընկած գիտությունը՝ սկսած սոուսից մինչև մանրակրկիտ ապխտվող խորովածը: Մտածեք տարբեր տեխնիկաների կիրառելու մասին՝ որպեսի ձեր խոհարարական հնարավորություններ ավելի ընդարձակվի:
10. Քննադատության առավելությունները․ Քննադատությունը դարձրեք ձեզ առաջ մեղվելու պատճառ Թող քննադատությունը լինի ձեր ոգեշնչումը: Ուշադիր նայեք, թե ինչպես կարող եք կատարելագործվել: Սովորեք յուրաքանչյուր քննադատությունից: