Կարագի օգտակար և վնասակար հատկությունները

Բնական յուղերի, ճարպերի և խոլեստերինի մասին խոսակցությունները բավականին երկար ժամանակ է, ինչ մեծ տարածում են գտել մեր հասարակությունում: Կան մարդիկ, ովքեր այն կարծիքին են, թե դրանք պետք է ամբողջապես բացառել սննդակարգից՝ պայմանավորված այս մթերքների բացասական կողմերով: Միևնույն ժամանակ, կան այնպիսինները, որոնք համարում են՝ առանց բնական յուղերի օգտագործման ճաշատեսակներ պատրաստել հնարավոր չէ: Հարց է առաջանում՝ արդյոք ճի՞շտ է այս մթերքի բացառումը սննդակարգից, ի վերջո, արդյոք կենդական ճարպերի օգտագործումը դրական ազդեցություն ունի մեր օրգանիզմի համար, և որո՞նք են այս սննդամթերքի դրական և բացասական կողմերը։ 

Հենց այս հարցերի ճիշտ պատասխանը տալու համար էլ ձեզ օգնության ենք հասնում մենք: 

Սերուցքային կարագ. ի՞նչ է այն

Եթե խոսենք գիտության տեսանկյունից, ապա կարագը կաթ պարունակող մթերք է, որը ստացվում է այս հեղուկի սերուցքից։  Կարագը հալվում է 35 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում և կարծրանում է 20 աստիճանում: Այն ունի մի շարք բուժիչ հատկություններ, մասնավորապես լավ ազդեցություն ունի ստամոքսի և աղիների համար։ Բացի դրանից՝ այն ընդգրկված է մի շարք մաշկի խնամքի համար նախատեսված քսուքների հիմնական բաղադրության մեջ՝  շնորհիվ իր ախտահանող և փափկեցնող հատկությունների։

Կարագ. խոլեստերինի՞, թե՞ էներգիայի աղբյուր

Երբ խոսում ենք կենդանական ճարպերից, առաջին հերթին շատերի մոտ այն ընկալվում է որպես «խոլեստերինի աղբյուր» և ավելորդ քաշի հիմնական պատճառ։ Իրականում, այս պնդումներն ամբողջությամբ չէ, որ իրականություն են։ Այսպես, շատ մեծ քանակությամբ կարագ է անհրաժեշտ ուտել, որպեսզի մարդու օրգանիզմում խոլեստերինի հետ կապված խնդիրներ առաջանան։  Եթե այս առնչությամբ դուք որևէ խնդիր չունեք, ապա խրախուսելի է օրական քիչ քանակությամբ կարագի օգտագործումը, քանի որ առողջ մարմնի համար այն որևէ վտանգ չի ներկայացնում։  Բայց եթե խոլեստերինի մակարդակն օրգանիզմում արդեն իսկ  հասել է կրիտիկական մակարդակի, ապա ավելի լավ է սննդակարգից ընդհանրապես բացառել ճարպային սնունդը: 

Իսկ որքա՞ն կալորիա է պարունակում կարագը 

Հիմնական միֆերից մեկը, որը բավականին ակտիվորեն շրջանառվում է, կարագի կալորիականության մասին է։ Սա ապացուցելու համար պարզապես բավական է այն համեմատել բուսական սննդի հետ: Կոկոսի, ձիթապտղի, արևածաղկի և այլ յուղերի 100 գրամում միջինում պարունակվում է 850-900 կկալ, իսկ նույնչափ կարագում 610-750 կկալ։

Արդյո՞ք վնասակար է  կարագի օգտագործումը սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց համար

Որոշ մարդկանց խոսքով՝ կարագը, և առհասարակ կենդանական ծագման ճարպերը վնասակար են մարդու սիրտ-անոթային համակարգի համար։ Սա պարզելու համար առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե աշխարհի որ երկրներում են ապրում այն մարդիկ, որոնք ամենաքիչն են տառապում այս առողջական խնդիրներից։ Առաջին տեղում այս առումով Ֆրանսիան է, որտեղ միջին վիճակագրական մարդը 1 տարվա ընթացքում մոտ 8 կիլոգրամ կարագ է օգտագործում, բայց բնակչության մոտ 4 տոկոսի մոտ է ախտորոշվել այս հիվանդությունը։ Որպես համեմատություն բերենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակը, որտեղ 1 տարվա ընթացքում շարքային քաղաքացին օգտագործում է 2․6 կգ կարագ, սակայն երկիրը սրտանոթային հիվանդության տարածվածության վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում է։  Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ռուսները 1 տարվա ընթացքում օգտագործում են 2․5 կգ կարագ։ Այս երկրում բնակչության 29.4%-ն ունի սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ։

Ի վերջո, որո՞նք են կարագի օգտակար հատկությունները

Ճարպաթթուներ։ Կարագում պարունակվող այս թթուները հատկապես կարևոր են երեխաների ուղեղի բջիջների բնականոն զարգացման համար: Ճարպաթթուները բաժանվում են երկու տեսակի` հագեցած և չհագեցած: Հագեցածները առողջարար ճարպեր են, որոնք օրգանիզմում կարող են բարձրացնել խոլեստերինի մակարդակը, բայց օրգանիզմին դրանք շատ անհրաժեշտ են։  Բերգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ կարագը բարձրացնում է «լավ խոլեստերինի» մակարդակը, ինչը նշանակում է, որ այն օգնում է ամրապնդել սրտանոթային համակարգի առողջությունը։  Կարևոր է ուղղակի չմոռանալ օրական թույլատրելի  չափաբաժնի մասին։ 

Հարկ է նշել նաև չհագեցած ճարպերի մասին, որոնք ևս առողջարար հատկություններով են օժտված։ Տարբերությունը միայն այն է, որ վերջիններս չեն բարձրացնում խոլեստերինի մակարդակը, նույնիսկ մի փոքր իջեցնում են այն։ Այս նյութը մարդու օրգանիզմ է փոխանցվում միայն սննդի, և հատկապես՝ կարագի միջոցով։  

Հանքանյութեր։ Կարագում պարունակվող հանքանյութերը մասնակցում են օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր կենսաքիմիական գործընթացներին: Օրինակ՝ առանց այդ հանքանյութերում պարունակվող երկաթի, արյունը գազեր, այդ թվում՝ թթվածին տեղափոխել չի կարողանա: Նատրիումի պակասն օրգանիզմում հանգեցնում է նյարդային հիվանդությունների, իսկ յոդի պակասի հետևանքով խնդիրներն են առաջանում վահանաձև գեղձում։

Օգտակար վիտամիններ։ Կարագը պարունակում է մի շարք օգտակար վիտամիններ, այդ թվում՝ E, C, A, D, B, օմեգա-6 և օմեգա-3։

Օրինակ՝ կարագում առկա վիտամին E-ն համարվում է բնության ամենահզոր հակաօքսիդանտներից մեկը, որը պայքարում է օրգանիզմի ծերացման դեմ։ Վիտամին C-ն խթանում է իմունային համակարգը և մաշկը դարձնում է առաձգական։ Վիտամին D-ն, որը ևս կարագի հիմնական բաղադրիչներից է, շատ մեծ նշանակություն ունի մեր օրգանիզմի համար։ Առանց այս վիտամինի առկայության՝ կալցիումը և ֆոսֆորը, որոնք մեր ոսկորների հիմնական բաղադրիչներն են, ուղղակի չեն կարող կլանվել: Շատ ֆոսֆորի և քիչ քանակությամբ կալցիումի դեպքում մարդու ոսկորը նման կլինի կոշտ կաուչուկի: Իսկ եթե ընդհակառակն է, ապա դրանք կլինեն այնքան փխրուն, որքան ապակին: Միևնույն ժամանակ, սա վերաբերում է նաև եղունգներին և մազերին, քանի որ կարագի շարունակական օգտագործման դեպքում դրանք կարող են դառնալ ամուր և փայլուն։ Ինչ վերաբերում է վիտամին B-ին, ապա վերջինս մասնակցում է «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի սինթեզին։ Եթե մեր օրգանիզմում սերոտոնինի պակաս նկատվի, ապա կարող է առաջանալ դեպրեսիա, որն իրականում բավականին լուրջ հոգեկան խնդիր է։

Օմեգա վիտամինի դեպքում պատկերը քիչ այլ է։ Այն խթանում է ուղեղի աշխատանքին, որի արդյունքում մենք դառնում ենք ավելի ուշադիր, և վերականգնվում է հիշողությունը։ Հենց սա է պատճառը, որ շատ մասնագետներ խորհուրդ են տալիս դպրոցականների կամ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց սննդակարգի մեջ կարագ ներառել։  Բացի այդ, կարագը մեծացնում է լեղու արտազատումը և մեղմացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, որը շատ դրական ազդեցություն ունի գաստրիտով հիվանդ մարդկանց համար։

Կարագը նվազեցնում է սնկային ինֆեկցիաների հավանականությունը

Կարագը պարունակում է լաուրաթթու, որը հայտնի է իր հակասնկային և հակամանրէային հատկություններով: Եթե ​​պարբերաբար կարագ օգտագործեք, ապա կնվազեցնեք նման հիվանդություններով վարակվելու հավանականությունը։

Իսկ որո՞նք են կարագի վնասակար հատկությունները

Կարագի չափից շատ օգտագործում։ Յուրաքանչյուր սննդի դեպքում կարևոր է չափաբաժինը։ Ինչպես արդեն նշել ենք, կարագը հարուստ է շատ օգտակար նյութերով և վիտամիններով, բայց եթե օրեր շարունակ գերազանցեք թույլատրելի չափաբաժինը, ապա այն կարող է վատ հետևանքներ ունենալ՝ սովորական սրտխառնոցից մինչև սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնելով։ 

Ալերգիաներ և ալերգիկ ռեակցիներ։  Ինչպես յուրաքանչյուր սննդի, այնպես էլ կարագի դեպքում կարող են առաջանալ տարատեսակ ալերգիաներ։ Եթե ​​ալերգիայի պատճառով չեք կարող կարագ ուտել, ավելի լավ կլինի խորհրդակցել սննդաբանի հետ, ով կարող է օգնել ձեզ առանց կարագի օգտագործման օրգանիզմում օգտակար վիտամինների պաշարն ապահովելու հարցում՝ հաշվի առնելով մարմնի անհատական ​​առանձնահատկությունները:

Պզուկներ և ակնե։ Մեր մաշկի վրա սրանք հայտնվում են նյութափոխանակության խանգարումների պատճառով: Երբ մարդը մեծ քանակությամբ ճարպային սնունդ է ընդունում, օրգանիզմը չի հասցնում այն ամբողջությամբ մարսել, որի պատճառով էլ առաջանում են բշտիկներ։ Եթե մաշկային խնդիրներ ունեք, ապա փորձեք շատ քիչ քանակությամբ կարագ, բայց մեծ քանակությամբ բանջարեղեն, մրգեր և սպիտակ միս օգտագործել։

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն

Կարող եք գիրանալ: Ճարպը գործնականում մաքուր էներգիա է։ Կախված այն փաստից, թե ինչ տիպի կամ ապրանքանիշի կարագ եք օգտագործում, այդ սննամթերքում ճարպի պարունակությունը կարող է հասնել 99%-ի: Եթե ​​դուք  գերազանցում եք օրական չափաբաժինը, չեք շարժվում և ժամերով ուղղակի նստում եք համակարգչի առաջ, ապա ճարպակալումը երաշխավորված է: Ի հակադրումն սրան, եթե վարում եք ակտիվ կյանք, զբաղվում եք սպորտով կամ ուղղակի ամեն օր զբոսնում եք հարակից պուրակում, ապա կարագից լավ սնունդ դժվար է պատկերացնել՝ էներգիա, վիտամիններ, հանքանյութեր, և այս բոլորը՝ մեկ մթերքի մեջ։

Օրական որքա՞ն կարագ կարելի է ուտել 

Առողջ մարդու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական ուտել 30 գրամ կամ 2 ճաշի գդալի չափով կարագ։ Բայց ձմռանը, պայմանավորված ցուրտ եղանակով և կլիմայական գործոններով,  կարելի է կրկնապատկել այդ չափաբաժինը՝ այն հասցնելով օրական մինչև 60 գրամի կամ 4 ճաշի գդալի։ 

Ճիշտ է կարագն ուտել առավոտյա՞ն, թե՞ երեկոյան 

Սննդաբանները խորհուրդ են տալիս կարագ ուտել նախաճաշին, քանի որ նման ձևով այն ողջ օրվա ընթացքում ձեզ կապահովի էներգիայով, իսկ օրգանիզմի համար մարսելն անհամեմատաբար ավելի հեշտ կլինի։

«Հաց ու կարագ»-ի մասին

Այժմ անդրադառնանք կարագի և հայերիս համար շատ սիրելի հացի թեմային։ Գաղտնիք չէ, որ հայ ազգն առհասարակ հաց շատ է օգտագործում։ Հացի նկատմամբ սերն այնքան մեծ է, որ որոշ մարդիկ մինչ օրս էլ խանութից գնելու փոխարեն այն նախընտրում են պատրաստել տանը սեփական ձեռքերով։ Բայց, դուք գիտեի՞ք, որ իրականում հացը բավականին մեծ կալորիականություն է պարունակում։ Մասնավորապես, 1 կտոր հացի մեջ պարունակվում է մոտ 67 կալորիա, այնինչ 1 ճաշի գդալ կարագում՝ 20-25։   

Միևնույն ժամանակ, որակյալ կարագ ձեռք բերելու դեպքում դուք գնում եք մոտ 82 տոկոս քանակությամբ կենդանական ճարպ։ Ուշադրություն դարձնենք «ճարպ» բառին։ Հակառակ տարածված կարծիքին՝ կարագում մեծ քանակությամբ ճարպ է պարունակվում, այլ ոչ թե խոլեստերին։ 

Հաճախ մարդիկ կարագը չեն օգտագործում որպես առանձին մթերք։ Շատերն, օրինակ, այն նախընտրում են քսել հացին և այդպես ուտել, որը, բժիշկների խոսքով, ընդհանրապես խորհուրդ չի տրվում։ Պատճառը բավականին պարզ է՝ հացն ածխաջրային, իսկ կարագը՝ ճարպային ծագում ունեցող մթերք է, որոնց համադրությունն էլ հենց մեր օրգանիզմի համար խնդիրներ է ստեղծում։ Հետևաբար, վնասակար է ոչ թե կարագը, այլ դրա հետ մեր օրգանիզմ անցնող ածխաջուրը, որը պարունակվում է հացի մեջ։ Հարկ է նշել, որ հացն էլ ինքնին վնասակար չէ օրգանիզմի համար, այն վնասակար է դառնում միայն այն ժամանակ, երբ համադրվում է ճարպերի հետ։ Հացը ցանկալի է համադրել կանաչիների՝ հազար, սոխ, համեմ, օսլա չպարունակող բանջարեղենի հետ՝ վարունգ, կաղամբ, քաղցր պղպեղ, և քիչ ճարպեր պարունակող կաթնամթերքի հետ, օրինակ՝ մածունի և քիչ յուղայնությամբ կաթնաշոռի։ 

Կարագի, սփրեդի և մարգարինի մասին

Ընդունված է համարել, որ սփրեդը ավելի քիչ խոլեստերին է պարունակում, քան կարագը, բայց պետք է ուշադրություն դարձնել նաև այլ հատկանիշների։

Կարագը բացառապես կենդանական մթերք է, պատրաստված է կաթից և պարունակում է միայն կենդանական ճարպեր։ Սփրեդը ստեղծվել է կարագին ավելի էժան գնով փոխարինելու համար։ Այն պարունակում է կենդանական ճարպեր և բուսայուղեր։ Այսպիսի բաղադրությանը կարագի տեսք և կոնսիստենցիա հաղորդելու համար սփրեդի մեջ օգտագործվում են բազմաթիվ քիմիական նյութեր, կոնսերվանտներ, արոմատիզատորներ, այլ հավելումներ։ Իսկ մարգարինը պարունակում է միայն բուսական տարբեր ճարպեր, և ավելի մեծ քանակությամբ կոնսերվանտներ և քիմիական հավելումներ։ Մարգարինի բացասական հատկությունները ընդգծելու համար որոշ աղբյուրներ սկսել են ասոցացնել «մարգարին» բառը «թույն» բառի հետ։

Հետևաբար, թեև կարագի մեջ պարունակվում է խոլեստերին (որի քանակության և օգտագործման ճիշտ եղանակի մասին արդեն խոսվել է), այն երբեք չի կարող ձեր օրգանիզմին հասցնել ավելի շատ վնաս, քան դա կանեն սփրեդի կամ մարգարինի փոքր քանակությունները։ 

Եզրակացություն 

Այսպիսով, ցանկացած սնունդ էլ կարող է քաշի ավելացման կամ առողջական խնդիրների պատճառ դառնալ, եթե այն չափազանց շատ ուտենք։ Անկախ նրանից, թե ձեր դիետան ճարպով թե ածխաջրերով է հարուստ, եթե դուք ավելի շատ էներգիա եք ստանում, քան օգտագործում է ձեր մարմինը, ավելորդ քաշ եք ձեռք եք բերելու։ Հենց սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ չեն տալիս սննդակարգից որևէ մթերքի ի սպառ բացակայությունը, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր դերն ու նշանակությունն ունի և կարևոր է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար։

Foody-ն իր բոլոր ուտեստներում օգատագործում է բացառապես բարձրորակ և բնական կարագ։ Մեր համեղ ուտեստների մենյուին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվել

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն
Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Զարգացման և ֆիքսված մտածելակերպ․ ինչպես երեխայի մոտ խթանել զարգացման մտածելակերպը

Երեխայի ապագա հաջողություններն ու զարգացումը կախված են նրա մտածելակերպից։ Սերմանե՛ք ձեր երեխայի մոտ զարգացման մտածելակերպը հենց այսօրվանից։

One thought on “Կարագի օգտակար և վնասակար հատկությունները

  1. tigran says:

    Բարև Ձեզ, ինձ հետաքրքրեց կարագը հացով ուտելու մասը: Եթե կարագը էնքան էլ լավ չէ հացով ուտել, ապա ինչի հետ կարելի է այն համադրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով