Գարնանային սննդակարգ #Foody-ի կողմից:
Շուտով գարուն է, այսինքն՝ ժամանակն է նոր սննդակարգի:
Գարնանային սննդակարգը կազմելիս հարկավոր է անպայման շեշտը դնել կանաչ տերևավոր բանջարեղենի և բարձրորակ սննդի վրա:
Ճիշտ ու խնամքով ընտրված սնունդը կարող է վերաձևակերպել մեր առողջության ճակատագիրը, ասում է Դեյվիդ Կատսը՝ Յեյլի համալսարանի Կանխարգելիչ հետազոտությունների կենտրոնի տնօրենը: Գարնանը մեր օրգանիզմը ձմեռային «քնից» դուրս գալու կարիք ունի: Ներկայացնում ենք գարնանային անգերազանցելի սննդատեսակների շարքի առաջին մասը:

Սպանախը համեղ կանաչ բույսը երկաթի մեծ աղբյուր է, հատկապես՝ եթե միս շատ չես օգտագործում: Երկաթն արյան կարմիր գնդիկների կարևոր բաղադրիչն է, վերջիններս էլ իրենց հերթին մեր մկանները լիցքավորում են թթվածնով ու էներգիայով:

Ընկույզը հարուստ է տրիպտոֆան կոչվող ամինաթթվով, որն անհրաժեշտ է սերոտոնինի արտադրության համար: Իսկ սերոտոնինը տրամադրությունը բարձրացնող հորմոն է, որն օգնում է դիմակայել սթրեսին:

Ծնեբեկը բանջարեղենը հարուստ է վիտամին B-ով, որն օգնում է օրգանիզմին չթուլանալ: Ծնեբեկի մեջ առկա նյութերը կարևոր են դոպամինի, սերոտոնինի ու նորեպինեֆրինի սինթեզման համար, որոնք, իրենց հերթին, բարձր տրամադրության ստեղծման առաջնահերթ հորմոններից են:

Կանաչ սոխը, սպիտակի համեմատ, ավելի նուրբ համ ունի և ավելի հարմար է տարատեսակ սալաթներում օգտագործելու համար: Յուրահատուկ համն ու հոտը պայմանավորված է ալիցինով, որն օգնում է ուղեղում հագեցվածության ազդակների շուտ առաջացմանը, ինչն էլ հետ է պահում չափից շատ ուտելուց:
Եթե ցանկանում եք նիհարել՝ լոբազգիները լավ տարբերակներից են: Օրգանիզմը, մարսողության ընթացքում փորձելով հասնել լոբազգիներում առկա մանրաթելերին, մեծ աշխատանք է կատարում, այսինքն՝ կալորիաներ է ծախսում այն մարսելու համար: Բացի այդ՝ լոբազգիներում առկա պրոտեինը ևս ակտիվացնում է ուղեղում «ես կուշտ եմ» արտհայտությունը:
Այսպիսով, գարունը դիմավորեք առողջ սննդակարգով և հիշեք, որ Foody-ն հոգ է տանում ձեր մասին: Մեզ մոտ բացառապես բարձրորակ ուտեստներ են պատրաստվում՝ տեղական մթերքներից՝ բարձրակարգ խոհարարների կողմից: