Եթե դուք ֆուտբոլի սիրահար եք և անհամբեր սպասում եք սիրելի թիմի հաջորդ խաղերին, ապա կհամաձայնեք, որ խաղն առանց թեթև ուտեստի մի տեսակ անլիարժեք է, հատկապես՝ երբ խոսքը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասին է, որն առանց այդ էլ անցկացնում են չորս տարին մեկ անգամ, իսկ համավարակի պատճառով ֆուտբոլասերները ստիպված եղան սպասել ևս մեկ տարի։
Խաղերից առավելագույն հաճույք ստանալու համար առաջարկում ենք ֆուտբոլային երեկոն զարդարել համեղ ուտեստներով։ Հավանաբար կմտածեք, որ սնունդ պատրաստելը ժամանակատար է, և ձեզ թույլ չի տա հանգստանալ ու վայելել հանդիպումները։ Բայց վստահեցնում ենք, որ մեր տարբերակները ոչ թե կխլեն, այլ կխնայեն ժամանակ ու գումար, կօգնեն հնարավորինս ազատվել անառողջ սննդի տարբերակներից և երեկոն կվերածեն իսկական ընկերական խնջույքի։
8 թեթև ուտեստի տարբերակ, որոնք կարող եք վայելել ֆուտբոլի ընթացքում
#1 Սենդվիչ
Սենդվիչի բաղադրատոմսը չափազանց հեշտ է և չի պահանջում նույնիսկ ջեռոցից կամ գազօջախից օգտվել։ Ձեզ անհրաժեշտ կլինի ձեռք բերել․
- տոստի հաց,
- խոզապուխտ,
- պանիր (օրինակ՝ չեդեր),
- լոլիկ,
- հազարի տերևներ,
- կետչուպ, մայոնեզ
Բաղադրիչները դասավորելուց հետո կարող եք հացն այնպես կտրել, որ այն բաժանվի երկու եռանկյունների ու ստանա ակումբային սենդվիչի տեսք։ Իսկ եթե այս բաղադրատոմով արդեն պատրաստել եք և ուզում եք նորություն փորձել, կարող եք պատվիրել մեր Ֆիլադելֆիա և Ֆահիտա սենդվիչները՝ պատրաստված հորթի կամ հավի մսով, պղպեղներով և այլ բաղադիչներով։
Սենդվիչները նաև չեն պահանջում հատուկ սպասք ու հարմար են ցանկացած միջավայրում պատվիրելու և ուտելու համար՝ տանը, բացօթյա տաղավարում կամ այլ վայրում։
#2 Պիցցա
Պիցցան արագ ու հեշտ պատրաստվող բաղադրատոմսերից է, որը սիրում են բոլորը՝ առանց բացառության։ Կարող եք փորձել պիցցայի հետևյալ երկու տարբերակները․
Պիցցա Պեպերոնի պատրաստելու համար անհրաժեշտ է խմորը տեղադրել տակդիրի վրա, ավելացնել պիցցայի սոուս, Պեպերոնի երշիկ, պանիր և ջեռոցում թողնել 5-7 րոպե։
Իսկ պիցցա Ասորտի ստանալու համար ձեզ անհրաժեշտ լինի Պեպերոնի երշիկին ավելացնել նաև խոզապուխտ կամ հում ապխտած երշիկ, սունկ, ձիթապտուղ և կրկնել մյուս քայլերը։
#3 Գարեջրի սեթ
Պատահական չէ, որ գարեջրային գործարաններն ու ընկերություններն այդքան շատ են հովանավորում ֆուտբոլային հանդիպումները։ Չէ՞ որ այս թեթև ալկոհոլային ըմպելիքն այնքան սիրված է ֆուտբոլասերների կողմից։ Գարեջուրը կարող եք համադրել նրբերշիկների տեսականու, հավի թևիկների և կարտոֆիլի կամ խոզի կողիկների հետ։ Իսկ հիմնական ուտեստից հետո կարող եք վայելել․
- աղի կրեկերներ, ձողիկներ,
- աղի սիսեռի հատիկներ,
- սև չորահաց սխտորով,
- ապխտած պանիր,
- տապակած սոխի օղակներ,
- խեցգետին,
- ընդեղեն
#4 Գինու սեթ
Այս սեթը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են գոլերը նշել գինու գավաթների չրխկոցով: Կարմիր գինու համային փունջն ամբողջությամբ զգալու համար այն կարող եք համադրել պանրի և մսային տեսականու, բրուսկետաների, աղցանների և մրգի հետ։
#5 Ֆալաֆել
Ֆալաֆելը՝ պատրաստված սիսեռից և բացառապես բուսական հումքից, ամենասպասված ֆուտբոլային ուտեստը կլինի այն երկրպագուների համար, ովքեր հրաժարվել են կենդանական ծագումով սննդից։ Իսկ թահինը, սոխը, սխտորը, կանաչին ու այլ համեմունքները կօգնեն, որպեսզի համը լինի արտահայտված ու ախորժաբեր։
Այս ուտեստը պատրաստելու հարցում ձեզ կրկին օգնության կհասնի Foody-ն՝ առաքելով ֆալաֆելը սառը վիճակում և ձեզ թողնելով միայն այն տապակելու գործը, որը ձեզնից կպահանջի ընդամենը 5 րոպե։
#6 Կեսադիլիա
Կեսադիլիան մեկ այլ հիմնական ուտեստ է, որը հարմար է ուտել ցանկացած միջավայրում։ Այն առաքում ենք պատրաստի վիճակում՝ պատրաստված տեղական հավի մսով և բանջարեղենով։
#7 Սառը ըմպելիքներ
Դժվար է ամառային երեկոները պատկերացնել առանց զովացուցիչ ըմպելիքների։ Ձեզ առաջարկում ենք սառը, հագեցնող ըմպելիքների բաղադրատոմսեր, որոնք կարող եք պատրաստել ինքներդ և հրաժարվել խանութների ոչ այնքան առողջարար տեսականուց (որքան էլ որ հայտնի գովազդները ձեզ ստիպեն ընտրել խանութի տարբերակը)։
Եթե ձեռքի տակ կա բլենդեր և նշված բաղադրատոմսերից մեկի բաղադրիչները, ապա ամենաամառային ըմպելիքները կպատրաստեք հաշված րոպեների ընթացքում։
- Բանանով և ելակով ֆրեշ
Երկու բաժնի համար ձեզ անհրաժեշտ է մեկ միջին կամ մեծ չափի բանան, 10-14 հատ ելակ, մոտ 100 մլ սառը կաթ։ Ելակը կարող եք փոխարինել նաև ազնվամորիով։ Հարել բլենդերով և մատուցել սառույցի կտորներով։ - Կիվիով և սպանախով ֆրեշ
Երկու բաժնի համար ձեզ անհրաժեշտ է մեկ կիվի, մի քանի տերև սպանախ, մոտ 100 մլ ջուր։ Հարել բլենդերով և մատուցել սառույցի կտորներով։ - Պաղպաղակով և լուծվող սուրճով գլյասե
Այս բաղադրատոմսն այնքան օգտակար և սննդարար չէ, որքան մրգային հիմքով ֆրեշները, բայց կրկին պատրաստում եք դուք՝ ձեր ձեռքով ու ձեր ընտրած բաղադիչներով։
Երկու բաժնի համար ձեզ անհրաժեշտ է վանիլային պաղպաղակ (մեկ բրիկետի չափով), երկու թեյի գդալ լուծվող սուրճ, մոտ 100 մլ սառը ջուր և շաքարավազ՝ ըստ ճաշակի։ Հարել բլենդերով և մատուցել սառույցի կտորներով։
#8 Պոպկորն
Պոպկորնը և դիտումներն իրարից անբաժան են՝ կլինի դա ֆիլմի դիտում, թե ֆուտբոլի։ Այդ պատճառով այս աղանդերը չէինք կարող չընդգրկել մեր այսօրվա ցանկում։
Խանութները մեզ առաջարկում են պոպկորնների բազմաթիվ տարբերակներ՝ գունավոր, կարամելապատ և այլն։ Բայց հիշեք, որ դուք նույնպես կարող եք տնային պայմաններում պոպկորն պատրսաստել՝ ծախսելով ընդամենը 10 րոպե։
Ընդամենն անհրաժեշտ է ձեռք բերել եգիպտացորենի հատիկներ, թավան տաքացնել և հատիկները լցնել։ Մի քանի րոպեի ընթացքում հատիկները դեղին գույնից կվերածվեն սպիտակի՝ դառնալով ձեր ընկերները ֆուտոբոլային հանդիպման ընթացքում։
Եվրոպայի առաջնության խաղերը վայելելու հնարավորությունը ոչ միշտ է հասանելի, ինչը նշանակում է, որ երեկոներն ամբողջությամբ կարելի է նվիրել այս ֆուտբոլային տոնին։ Իսկ «ի՞նչ ուտել ֆուտբոլի ժամանակ» հարցին մենք կպատասխանենք հետևյալ կերպ․ պատվիրեք պատրաստի կամ կիսապատրաստի սնունդ Foody-ից, մոռացեք տնային աշխատանքների մասին, և կենտրոնացեք սիրելի հավաքականի խաղի վրա։ Ի դեպ, մենք ֆուտբոլասերների համար հատուկ սեթ ենք պատրաստել, որը հարմար է ուտել նաև դրսում, եթե խաղը այգում եք դիտում։ Ասում են՝ եթե EURO 2020 սեթ ես պատվիրում, քո սիրելի թիմը հաղթում է։