Վերնագրում այն հարցն է, որը հուզում է շատերիս։ Մենք հաճախ ժամանակը ճիշտ կառավարելու խնդիր ենք ունենում․աշխատանքը, առօրյա հոգսերը, տնային գործերը և տարատեսակ այլ հարցերն այնքան շատ են ժամանակ խլում, որ չենք էլ նկատում՝ ինչպես օրը մթնեց, կամ չենք էլ զգում, որ, կարծես թե, բոլոր գործերը հասցրել ենք, բայց ընտանիքի կամ հարազատների հետ անգամ չհասցրինք շփվել։ Արդյունքում, մեզ գուցե զգանք պատասխանատու աշխատակից, բայց վատ ընկեր կամ ծնող, կամ էլ՝ հակառակը՝ փորձում ենք սիրելիների համար ժամանակ գողանալ՝ «թռցնելով» աշխատանքից։
Այսօր մեր բլոգում ուզում ենք պատմել մի քանի հեշտ, բայց արդյունավետ տարբերակների մասին, որ կօգնեն պլանավորել օրը և արդյունքում ազատ ժամանակ շահել։
Դե, ամենակարևորից սկսենք։ Նախ, ցանկալի է ապրելու ժամերը մի քիչ առաջ տալ՝ սկսել արթնանալ ավելի շուտ։ Սկզբնական շրջանում է դժվար, հետո, երբ օրգանիզմը սովորի, դուք կնկատեք, որ առավոտյան ժամերին շատ էֆեկտիվ եք աշխատում, ու, արդեն ապացուցված փաստ է, առավոտյան մեկ ժամ շուտ արթնանալիս ավելի շատ գործ կհասցնեք անել, քան եթե մեկ ժամ ուշ քնեք, քանի որ երեկոյան մեր ուղեղն արդեն հոգնած է ու վատ է աշխատում։ Իհարկե, առավոտյան ժամերին դժվար թե ստացվի, ասենք, ակտիվ տնային գործերով զբաղվել։ Բայց կարող եք նախաճաշն ավելի շուտ պատրաստել, հետո ստուգել էլփոստը, ավարտել կիսատ թողած աշխատանքը և այլն։
Ժամանակ խնայելու համար թայմ մենեջմենթի մասնագետներն առաջարկում են ուրախ ու տպավորիչ տարբերակ՝ «չորս երգի օրենքը»։ Այս օրենքը հատկապես առավոտյան պատրաստվելիս է լավ աշխատում, քանի որ քնկոտ վիճակում մենք երբեմն ավելի երկար ժամանակ ենք անցկացնում լոգասենյակում ու ցնցուղի տակ, քան պետք էր։ Բոլոր երգերը տևում են մոտ 3-5 րոպե։ Խաղի իմաստը սա է․ նախ, ընտրում եք չորս երգ՝ սիրելի, ուրախ ու ռիթմիկ։ Գնում եք լոգասենյակ, միացնում առաջինը․մինչ այն կավատրվի, պիտի հասցնեք լվացվել, խոնավեցնել մաշկը և այլն։ Հաջորդ երգը պետք է լինի ամենաերկարը․արագ-արագ ցնցուղ եք ընդունում, բայց չեք մոռանում լողանալիս երգելու մասին, սա շատ կարևոր է։ Հենց երրորդ երգը սկսի, պետք է հասցնեք դուրս գալ ցնցուղի տակից, հագնվել՝ իհարկե էլի ռիթմիկ պարելով։
Դե իսկ արդեն չորրորդ երգը իմպրովիզի համար է․կարող եք արագ շպարվել, կամ ընտրել՝ ինչ զարդեր եք կրելու, սա արդեն ըստ նախասիրության։ Թվում է՝ շատ արագ է ու ոչինչ չեք հասցնի, բայց պատկերացրեք՝ շատերը փորձում են ու ստացվում է։ Նախ, արագ եք զարթնում, հետո՝ սիրելի երգերը երգելն ու դրանց տակ պարելը դրական ազդեցություն է թողնում տրամադրության վրա։ Այնպես որ, լավ օր ունենալը երաշխավորվում է, անպայման փորձեք։
Էլի խորհուրդներ կան։ Օրինակ, զարթնելուց անմիջապես հետո կամ աշխատանքի ընթացքում հրաժարվել սոցցանցերից, քանի որ դրանք երկարացնում են և՛ զարթնելու, և՛ աշխատանքային ընթացքը։ Առաջարկում են նաև սմարթֆոններն անջատած պահել, հաճախ «օդափոխել» ուղեղը՝ կարճ զբոսանքների, բաց պատուհանի մոտ սուրճ խմելու, թեթև ֆիզիկական վարժությունների տեսքով․ այս ամենը, թվում է, ուղիղ կապ չունի ժամանակ խնայելու հետ, բայց շնորհիվ սրա ավելի արագ եք սկսում աշխատել ու իհարկե՝ ժամանակ խնայում։ Դե իհարկե չմոռանաք նաև օրը պլանավորելու, բարդ աշխատանքն ամենասկզբում անելու մասին։
Foody-ն ևս կարող է լավ օգնական դառնալ՝ ժամանակ շահելու հարցում։ Մենք մոտավոր հաշվարկել ենք ու հասկացել, որ մեր հաճախորդները, օգտվելով մեր պատրաստի կամ կիսապատրաստի արտադրանքից, օրական խնայում են ամենաքիչը մեկ ժամ, քանի որ հեռու են մնում խոհանոցից։ Քիչ է թվում, բայց շաբաթական յոթ ժամ է դառնում, ամսական՝ քսանութ։ Սա, իրականում, ահռելի թիվ է, ու կարող ենք հստակ օրինակներով ցույց տալ, թե ինչով կարելի է լցնել շաբաթական յոթ ազատ ժամը։
Հիմա անգլերենի կամ այլ օտար լեզուների արագացված դասընթացներ կան։ Հավատացեք, ամեն օր մեկ ժամ տրամադրելով՝ ընդամենը մեկ ամիս անց արդեն հրաշալի արդյունք կտեսնեք։ Շաբաթվա յոթ ազատ ժամը կարելի է բաժանել մասերի։ Օրինակ, դրանից չորս ժամը նվիրել սպորտին, որի համար, ցավոք, գրեթե երբեք ժամանակ չենք գտնում, իսկ մնացած երեքը՝ սիրելի հոբբիներին։ Հիմա շատերը փորձում են handmade զարդեր, օճառներ ու մոմեր պատրաստել, ինչո՞ւ չփորձել։ Համացանցում շատ են սովորեցնող տեսանյութերը, դուք կարող եք շատ արագ հմտանալ նոր հոբբիի մեջ։
Շաբաթական յոթ ժամը լիակատար հերիք կլինի նոր բույսեր աճեցնելու համար։ Գիտեի՞ք, որ ավոկադոյի կորիզը շատ հեշտ է արմատ տալիս ու շատերն արդեն հասցրել են ավոկադոյի ծառ աճեցնել։ Հիմա նաև մոդայիկ են դարձել միկրոկանաչիները, որոնք ևս աճեցման հետաքրքիր ընթացք ունեն։ Գուցե փորձե՞ք։ Հողի ու բույսերի հետ աշխատանքը կտրում է առօրյա հոգսերից, ասես հոգեթերապիա լինի՝ մատների օգնությամբ։
Սրանք ընդամենը մի քանի տարբերակներն են, որոնցով կարող եք լցնել ձեր առօրյան։ Դե էլ չենք ասում, որ այդ ազատ մեկ ժամն ուղղակի կարելի է օգտագործել ընտանիքի հետ շփվելու, հանգիստ սրճելու, լավ հաղորդում դիտելու, գիրք ընթերցելու կամ ուղղակի՝ շոփինգ անելու ու զբոսնելու համար։ Քսանմեկերորդ դարում մարդու կենցաղում օգնությունն ավելացել է, ու մենք այդ օգնությունն առաջարկող ընկերություններից մեկն ենք։ Բավական է ժամանակը ծախսեք կենցաղային հարցերի վրա, դիմեք մեզ, մենք սիրով կպատրաստենք ձեր թարմ ու համեղ ուտեստները, իսկ դուք կվայելեք ավելի թեթև ու ազատ ժամերով լի առօրյան։