Անառողջ սննդի չարաշահումն առաջնային խնդիր է հատկապես ծնողների համար, քանի որ երեխաները, մեկ անգամ ֆասթֆուդ փորձելուց հետո, սկսում են շատ հաճախ ուտել այն՝ հրաժարվելով տնական ուտելիքից, ինչն այս դեպքում բնական է։ Ֆասթֆուդի մեջ շատ են համի ուժեղացուցիչները, շաքարավազն ու սոուսները, հենց սա է պատճառը, որ այդ համն ավելի գրավիչ է մեզ համար ու ավելի ակտիվ է ազդում համային ռեցեպտորների վրա, և որոշ ժամանակ անց բնական ուտելիքները անհամ ու անհետաքրքիր են թվում։
Մեծահասակաները որոշակի չափով կարող են կառավարել իրենց ցանկությունները, բայց ի՞նչ անել երեխաների դեպքում՝ սա հարց է, որը տանջում է ոչ միայն հայ, այլև աշխարհի բոլոր երկրների ծնողներին, քանի որ, հատկապես դպրոցահասակ երեխաների դեպքում, ծնողները միշտ նրանց կողքին չեն ու չեն կարող կառավարել բալիկների սննդային նախապատվությունները։ Այսօր որոշել ենք առաջարկել մի քանի աշխատող տարբերակ, որ կօգնեն երեխաներին հեռու պահել վատ սննդից։
Առհասարակ, որքան ուշ երեխան փորձի անառողջ սնունդ ու քաղցր հյութեր, այնքան ավելի լավ։ Սովորաբար հնարավոր չի լինում երեխային երկար հեռու պահել անառողջ գայթակղությունից, քանի որ այլ բալիկները, արտաքին միջավայրը՝ մանկապարտեզը, կրթարանը, բարեկամների ընտանիքները մեծ ազդեցություն են թողնում․ բալիկն ինչ-որ տեղից լսում է այս կամ այն բրենդի բուրգերի կամ քաղցր հյութի մասին ու ինքն էլ է ուզում փորձել։
Կարևորը չմոռանանք, որ երեխայի համար առաջին օրինակը ծնողներն են ու բնական է, որ եթե դուք երեխայի առաջ դնում եք առողջարար շիլա, բայց ինքներդ ուտում եք անառողջ մի բան, երեխան ենթագիտակցորեն ցանկանալու է նմանակել ձեզ ու հնարավորինս շուտ սկսել ուտել այն, ինչ դուք։ Շատ ցանկալի է, որ հազվադեպ «ուտելիքային չարություն» անելիս երեխաները ներկա չլինեն, իսկ տանը սնվելիս մեծահասակները ևս առողջ ուտեն՝ հրաշալի օրինակ ծառայելով։ Նման դեպքում անգամ եթե հանրույթը ճնշում գործադրի բալիկի վրա, մեկ է, ձեր պահվածքն ու սննդային նախապատվությունը դոմինանտ կլինեն, և նա հնարավորինս ուշ կգայթակղվի։
Եթե բալիկն ավելի մեծ տարիքի է ու արդեն դպրոց է գնում, պետք է նրա հետ խոսել ֆասթֆուդի բացասական կողմի մասին՝ հնարավորինս պատկերավոր։ Լուսանկարներով ցույց տալ՝ ինչ է կատարվում նրա օրգանիզմում վատ ճարպերից, պատմել, թե ինչպես են անառողջ ճարպերն ազդում օրգանիզմի վրա, որ դրանք կարող են հանգեցնել տարատեսակ հիվանդությունների ու, օրինակ, ընկերների հետ զբոսնելու ու խաղալու փոխարեն, նա ստիպված կլինի տանը պառկել, ոչնչով չզբաղվել, ձանձրանալ ու դեղեր խմել, բուժում ստանալ։ Եթե չի ուզում տանը մնալ, պետք է սահմանափակի անառողջ սնունդը։ Սա չի նշանակում, որ երեխան պետք է սարսափի վատ սնունդից, ծայրահեղությունների մեջ ընկնելու կարիք չկա։ Ուղղակի պետք է հասկանա, որ սնվելը ևս գիտակից որոշում է ու պիտի կարողանա ընտրել առողջի ու անառողջի միջև։
Եկեք ռեալ դատենք․ մեր աշխարհում հնարավոր չէ իսպառ զերծ մնալ ֆասթֆուդից, ու կարիք էլ չկա․ ֆասթֆուդը համեղ է, եթե շտապում ենք՝ փրկություն է, ի վերջո ուղղակի հավես է երբեմն քեզ «երես տալը»։ Հատկապես երեխաների դեպքում էլ ճիշտ չի լինի ֆասթֆուդի վրա բացարձակ արգելք լինել, երբ շուրջբոլորը օգտվում են դրանից։ Կարելի է պայմանավորվածության գալ․ միասին որոշել, որ ծնողներն ու բալիկը կարող են ֆասթֆուդ ուտել, օրինակ, ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ։ Երեխան պիտի տեսնի, որ դուք ևս իր թիմից եք ու միասին եք այդ որոշմանը եկել, դուք էլ եք սիրում ֆասթֆուդ, ձեզ էլ է դուր գալիս, բայց քանի որ այն վնասակար է, բալիկի հետ համատեղ կոնկրետ կանոնադրություն եք ստեղծել։ Կարող եք անգամ «չարություն անելու» օրը հենց իրեն հարցնել՝ ի՞նչ ֆասթֆուդ է ուզում ուտեն ծնողները, ցանկալի է անգամ միասին նշել ֆասթֆուդային օրը։ Սա կմտերմացնի ձեզ, կօգնի երեխային վստահել ու չստել։
Հրաշալի տարբերակ է նաև ֆասթֆուդը փոխարինել «տնական ֆասթֆուդով» ՝ ավելի առողջ ու համեղ։ Նույն բուրգերը, որպես այդպիսին, մեծ խնդիր չէ։ Պիցցան ևս համեղ ուտեստ է, իսկ ո՞վ է ասել, որ պետք է այն հավերժ ջնջել սննդացանկից։ Խնդիր է հացը, որի մեջ ֆասթֆուդային հայտնի բրենդները շաքարավազ ու համի ուժեղացուցիչներ են լցնում, որ ավելի համեղ լինի։ Իսկ սովորական հացի փռից գնած հացերում կամ ձեր թխած հացում կամ պիցցայի խմորի մեջ շաքարավազ կամ չկա, կամ անհամեմատ քիչ է։ Կոտլետը ևս խնդիր չէ, խնդիրն էլի համի ուժեղացուցիչներն են ու մսի թարմությունը․մենք չգիտենք՝ ինչ ենք ուտում։ Այս դեպքում դուք ինքներդ կարող եք գնել թարմ միս, աղալ ու տնական համեղ կոտլետներ ստանալ։ Մեծ խնդիր է նաև ձեթը, որի մեջ տապակում են միսը, ֆրին, քանի որ այն հաճախ չեն փոխում, դառնում է վտանգավոր։ Իսկ այստեղ դուք ամեն բան կառավարում եք։ Սոուսներում ևս շաքարավազը շատ է, այս դեպքում նորին մեծություն ինտերնետը կհուշի՝ ինչպես պատրաստել հայտնի սոուսների տնական տարբերակները՝ առանց ավելորդությունների ու վնասի։
Եթե սա ժամանակատար է թվում, օգնության կարող են հասնել մեր նման կազմակերպությունները, այս դեպքում՝ Foody-ն։ Մենք տարբերվում ենք այլ ռեստորաններից կամ արագ սննդի կետերից նրանով, որ նախ՝ բազմազան ենք, կարող եք գտնել և՛ ֆասթֆուդին բնորոշ ուտեստներ, և՛ ավելի թեթև սնունդ, և՛ բուսակերային տարբերակներ, և՛ տարբեր երկրներին պատկանող ուտեստներ։ Մենք ամեն ինչ պատրաստում ենք տեղական մսից ու բանջարեղենից, նույն ֆասթֆուդին բնորոշ ուտեստները մենք պատրաստում ենք շատ ավելի առողջարար, քանի որ օգտագործում ենք միայն լավագույն հումքը և բացարձակ չենք օգագործում սննդային հավելումներ։ Կարճ ասած՝ պատրաստում ենք այնպես, ինչպես դուք կպատրաստեիք ձեր ընտանիքի համար։ Ավելի ճիշտ՝ մեր ցանկացած ուտեստը սարքելիս միշտ մտածում ենք՝ հենց այ այս ուտեստը, որ հիմա ուղարկելու ենք նշած հասցեով, կհյուրասիրեի՞նք մեր ընտանիքի անդամներին ու բալիկներին։ Վստահեցնում ենք, որ պատասխանը միշտ «այո» է։ Այնպես որ, մեզ կարող եք վստահել ու թույլ տալ օգնել ձեզ խոհանոցային հարցերում։ Ու հիշեք, երեխաների՝ առողջ սննդի հետ սերտ կապվածությունը հնարավոր է կոտրել։ Միայն թե պետք է ցուցաբերել մի փոքր համբերություն, ուշադրություն ու ամեն ինչ կստացվի։