Եկեք պահպանենք ընտանեկան ընթրիքի ավանդույթը
Ընտանեկան ընթրիքն ամենահին և հաճելի ավանդույթներից մեկն է։ Դա միասնական ընտանիքի խորհրդանիշ է և մտերմանալու հիանալի միջոց:
Այս Foody բլոգում դուք կիմանաք, թե ինչպես կարելի է ընտանեկան ընթրիքը վերածել միավորող ծեսի, որը լավ կանրադառնա ձեր թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության վրա:
Որքանո՞վ է կարևոր համատեղ ընթրիքն ընտանիքի համար.
Այսօր մենք ապրում ենք նոր հասարակարգում, սակայն դեռ հավաքվում ենք նույն սեղանի շուրջ՝ նշում ենք ծննդյան առիթներ, հիշարժան օրեր, տոներ և այլն:
Ընտանեկան ընթրիքը տալիս է հոգեբանական վստահություն, համախմբվածության և անվտանգության զգացում, նվազեցնում է սթրեսի մակարդակը: Եթե այն ճիշտ կազմակերպեք, ապա ընտանեկան ընթրիքը կարող է բարելավել հարաբերությունները և դրական ազդել ընտանիքի բոլոր անդամների հոգեբանության վրա:edited
Ո՞ր ուտեստներն են ավելի լավ ընտանեկան ընթրիքի համար:
Անհրաժեշտ է հրաժարվել արագ սննդից, գազավորված ըմպելիքներից և քաղցրավենիքից ՝ հօգուտ թեթև ուտեստների և բարձրակարգ հումքից պատրաստված։ Հատկապես հարմար են
այն ուտեստները, որոնք պարունակում են բանջարեղեն, մրգեր։ Երեկոյան, մարդու մոտ դանդաղում է նյութափոխանակության գործընթացը, ուստի վատ և ծանր սնունդը ոչ միայն վնասակար է օրգանիզմի համար, այլև վատացնում է քունը:
Իսկ դա բացասաբար կանդրադառնա հոգեբանական ինքնազգացողության վրա ։
Միասին ընթրիք պլանավորելը հետաքրքիր և ոչ ամենահեշտ գործընթացն է ։
Բացի այն, որ պետք է հաշվի առնել ընթրիքի բոլոր մասնակիցների նախասիրությունները, կարևոր է չմոռանալ, որ համատեղ ընթրիքի մեջ գլխավորը հարմարավետությունն ու իրական շփումը։
Ճաշատեսակները և սեղանի պատրաստումը տրամադրվածության և խնամքի վառ դրսևորում են։ Ընտանիքի անդամների ներգրավումը ամրապնդում է հարաբերությունները, և թույլ է տալիս հաղթահարել տարաձայնությունները և բարձրացնել փոխըմբռնումը: Երեխաների մոտ այն զարգացնում է պատասխանատվության և կարեկցանքի զգացում, սովորեցնում է ինքնասպասարկման հմտություններ:
Իսկ մեծահասակներին տալիս է սեփականության և անհրաժեշտության զգացում։
Հաճելի զրույցի հիմնական գաղտնիքը սեղանին մոտենալիս օրվա խնդիրներից ազատվելն է: Եթե դժվարությունները ձեզ չափազանց անհանգստացնում են, թույլատրելի է դրանցով կիսվել: Այնուամենայնիվ, կարևոր է ագրեսիա և նյարդայնություն չցուցաբերել: Հակառակ դեպքում կա հարաբերությունները վատթարացնելու, հարազատների անդորրը խաթարելու վտանգ:
Այսիպիսով, ընտրեք համեղ ուտեստներ, գեղեցիկ դեկորներ, դարձրեք ձեր ընթրիքն ավանդույթ՝ ըտանեկան հարբերություններն ամրապնդելու համար: