Ընթրիքի հետ համատեղելի աղցաններ

Ընթրիքի հետ համատեղելի աղցաններ

Աղցանները սննդակարգի անփոխարինելի մասն են, հատկապես նրանց համար, ովքեր ուշադիր հետևում են իրենց առողջությանը։
Աղցաները հեշտությամբ համատեղելի են հիմնական ուտեստների հետ ինչու՞ չէ նաև առանձին` կախված աղցանի բաղադրությունից:
Եկեք այսօր խոսենք ընթրիքի հետ համատեղելի աղցաների մասին Foody blog-ում:

1. «Կեսար» աղցանը բազմաթիվ բաղադրատոմսեր ունի, որոնք նման չեն միմյանց: Այս աղցանը կարելի պատրաստել հավով, և հատուկ բուսակերների համար: Աղցանի հիմնական բարդությունը սոուսն է, որը պատրաստելու հազարավոր տարբերակներ կան: Առաջարկում ենք «Կեսար» աղցանի ոչ այնքան տարածված, սակայն շատ համեղ բաղադրատոմս:

2.Բազուկով աղցան`
1. Եփած բազուկը քերել խոշոր քերիչով: Սխտորը ճզմել, իսկ կանաչին մանրացնել:
2. Քամել նարնջի հյութը և խառնել ձիթայուղի և բալզամիկ քացախի հետ:
3. Խառնել բազուկը կանաչու և սխտորի հետ, ավելացնել աղ և պղպեղ: Աղցանի վրա լցնել նարնջաքացախային խառնուրդը, նորից խառնել:

3.Կորեական աղցան՝
Գազարը մաքրեք, խոշոր կտորներով կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր ավելացրեք:

Կիտրոնի հյութը քամեք, կանաչին մանր կտրատեք:
Գազարը լցրեք ցանցի վրա՝ քամվի և անմիջապես խառնեք կիտրոնի հյութի, ձիթապտղի ձեթի և համեմունքների հետ:

4.«Մայրաքաղաքային» կամ «Օլիվյե» աղցանն` ամենատարածվածն ու սիրելին է: Այն Ամանորի սեղանի ավանդական զարդն է և մշտապես պահանջված է բոլոր հյուրերի կողմից: Այն բազմաթիվ բաղադրատոմսեր ունի, իսկ մենք ներկայացնում ենք այնպիսի բաղադրատոմս, որը կզարմացնի ձեր մտերիմներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով