Ինչո՞ւ պատվիրել կիսապատրաստի ուտեստներ Foody-ից

Մեր ժողովրդի մեջ շեշտված բացասական վերաբերմունք կա խանութի կիսապատրաստի ուտեստների նկատմամբ։ Բայց պետք է ընդունել, որ այդ վերաբերմունքն արդարացված է։ Տեղական և արտասահմանյան մսամթերքի գործարանները կիսաֆաբրիկատներ պատրաստելիս օգտագործում են, մեղմ ասած, ոչ լավագույն հումքը։ 

Ցածր գին ապահովելու համար գործարանները հիմնականում օգտագործում են ներկրված սառեցրած միս, իսկ ցանկալի համը, տեսքը, բույրը ապահովելու և պահպանման ժամկետը երկարացնելու համար ավելացնում են բազմաթիվ հավելումներ, շաքար։ Նման ուտեստներն ունեն սննդային շատ ցածր արժեք և վնասակար են ոչ միայն դիաբետիկների, երեխաների, այլ նաև ընդհանրապես ցանկացած տարիքի ու առողջական վիճակի մարդու համար։

Ինչո՞վ են Foody-ի կիսաֆաբրիկատները տարբերվում խանութի տեսականուց և ինչո՞ւ պատվիրել կիսաֆաբրիկատներ հենց Foody-ի խոհանոցից։

Միայն թարմ ու տեղական հումք

Foody-ի թիմը օգտագործում է բացառապես տեղական թարմ միս՝ այդ թվում աղացած մսով ուտեստներ պատրաստելու համար։ Ոչ մի գրամ ժամկետանց, ներկրված միս կամ մսային խառնուրդներ։ Հավի միսը մեզ մատակարարում է բացառապես Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ տավարի և խոզի մսերի հարցում մենք վստահում ենք Վանաձորի և Իջևանի տեղական ագարակատերերին։

Մեր խոհանոցում մենք օգտագործում ենք շուկայում ամենաբարձր որակի President կարագը։ Ոչ մի տեսակի մարգարին կամ սպրեդ։

Ի տարբերություն խանութի կիսաֆաբրիկատների, որոնց պահպանման ժամկետը հասնում է 1 տարվան, Foody-ի կիսաֆաբրիկատները սառցախցիկում կարող եք պահել 7-15 օր (կախված ուտեստից), իսկ սառնարանում՝ 2-3 օր։ Մեր խոհարարները չեն օգտագործում հավելումներ ու շաքար և պատրաստում են այնպիսի սնունդ, որն առանց վարանելու կմատուցեին սեփական երեխաներին ու ընտանիքի անդամներին։

Ժամանակի խնայողություն

Օրական 3 անգամ սնունդ պատրաստելը խլում է մոտ 1,5-2 ժամ՝ կախված այն փաստից, թե ինչ եք պատրաստում և քանի հոգու համար։ Պետք է հաշվի առնել նաև այն ժամանակը, որը ծախսում եք խանութ գնալու և գնումներ կատարելու վրա։ Foody-ի կիսապատրաստի ուտեստները տաքացնելու կամ պատրաստելու համար պահանջվում է առավելագույնը 15-20 րոպե։ 

Այսինքն, եթե Foody-ն ձեզ օգնի օրական խնայել նույնիսկ 1 ժամ, շաբաթական կտրվածքով դա վերածվում է 7 ժամի, ամսական կտրվածքով՝ 30 ժամի։ Հսկայական ժամանակ, որը կարող եք հատկացնել աշխատանքին և վերածել եկամուտի՝ խանութից ապրանք գնելու և խոհանոցում կանգնելու փոխարեն։ Կամ էլ պարզապես ժամանակ անցկացնել ընկերների, ընտանիքի, երեխաների հետ, զբաղվել հոբբիով կամ նվիրել մի գործի, որը վաղուց էիք ուզում անել, բայց միշտ ժամանակ չէիք գտնում։

Ուտեստների բազմազանություն

Որքան էլ փորձառու լինեք խոհանոցում, «Ի՞նչ եփել այսօր» հարցը ժամանակ առ ժամանակ սկսում է զբաղեցնել ձեր միտքը։ Հարցնում եք ընտանիքի անդամներին, բայց սովորաբար նրանք էլ չգիտեն, թե ինչ են ցանկանում և ոչնչով ձեզ չեն օգնում։

Երբ Foody-ի բազմազան կիսաֆաբրիկատներն արդեն ձեր տանն են, բավական է միայն բացել սառցախցիկը և կատարել ընտրություն տվյալ օրվա համար։ Այս պահի դրությամբ պատվիրելու համար հասանելի են հետևյալ կիսապատրաստի ուտեստները՝

Այս ամենին ավելացնում ենք նաև մեր տարատեսակ կիսապատրաստի պիցցաները, ապուրները, աղցանները, իշխանը և ստանում հագեցնող ճաշացանկ ողջ շաբաթվա համար։ Մեր կիսապատրաստիները նախատեսված են թե՛ մսակերների, թե՛ բուսակերների համար, և արդյունքում գոհ կմնան ձեր ընտանիքի բոլոր անդամները։

Շեֆ խոհարարի պատրաստած սնունդ՝ ձեր սեղանին

Ամեն անգամ ուտեստ պատրաստելիս անհանգստանում ենք, որ այն համեղ ստացվի, համեմունքները բավարար չափով ավելացվեն և այլն։ Ձեր ընտանիքին առաջարկելով շեֆ խոհարարի պատրաստած կիսաֆաբրիկատը՝ կարող եք վստահ լինել, որ ուտեստները մշտապես պատրաստվում են նույն փորձված բաղադրատոմսով, պրոֆեսիոնալիզմով և ունենում են նույն համն ու որակը։ 

Նույնիսկ եթե խոհանոցում դեռևս սկսնակ եք, ուղղակի անհնար է, որ վերջնական ուտեստը վատ ստացվի։ Պարզապես անհրաժեշտ է ուտեստները տապակել երկու կողմից մինչև կարմրելը, պիցցաների դեպքում՝ դնել նախապես տաքացված ջեռոցը, պելմենների և իշլի քյուֆթայի դեպքում՝ խաշել եռացող ջրի մեջ։ 

Կիսապատրաստի սնունդ առաքելիս մենք բոլոր փաթեթների վրա նշում ենք, թե տվյալ ուտեստը ինչպես և քանի րոպե պետք է եփել, քանի օր կարելի է պահպանել և ինչ պայմաններում։ Անհրաժեշտ է հետևել մանրամասն ցուցումներին, և ձեր ախորժելի ընթրիքն ապահովված է։

Մեկանգամյա առաքում ողջ շաբաթվա համար

Քանի որ Foody-ի կիսապատրաստի ուտեստներն ունեն մինչև 15 օր պահպանման ժամկետ, դուք կարող եք առաքում պատվիրել ոչ թե յուրաքանչյուր օրվա, այլ ողջ շաբաթվա կամ նույնիսկ 2 շաբաթվա համար։ Այդպիսով նաև ստիպված չեք լինի ամեն օր ժամանակ ծախսել ուտեստները օնլայն զամբյուղի մեջ ավելացնելու և առաքիչին սպասելու վրա։ Կպատվիրեք մեկ անգամ, և սնունդը կբավականացնի մինչև 2 շաբաթ։

Ի դեպ, 5000 դրամից ավելի պատվեր գրանցելու դեպքում առաքումն անվճար է, ինչը ձեզ թույլ կտա նաև խնայել փոքրիկ գումար։

Միանգամից 1-2 շաբաթվա համար առաքում պատվիրելն ունի ևս մեկ առավելություն։ Եթե անակնկալ կերպով ձեզ այցելեն հյուրեր, դուք ստիպված չեք լինի անհանգստանալ և մտածել, թե ինչ հյուրասիրել նրանց։ Ձեր սառցախցիկում արդեն իսկ կլինի բավարար չափով սնունդ նաև հյուրերի համար։

Համեմունքների չափաբաժինների կառավարում

Պատրաստի սնունդ պատվիրելիս այն արդեն նախապես համեմված է լինում, ինչի պատճառով ձեզ, օրինակ, կարող է դուր չգալ որևէ սոուսի կամ համեմունքի չափաբաժինը։ Կիսապատրաստի սնունդ պատվիրելով՝ կարողանում եք կառավարել աղիությունը, կծվությունը, այս կամ այն համենունքն ավելացնել ձեր նախընտրած չափով կամ ընդհարապես չավելացնել։ 

Օրինակ՝ երբ պատվիրում եք Foody-ի Թայ բիֆ կիսապատրաստի աղցանը, մենք բաղադրիչներից առանձին առաքում ենք սոյայի սոուսն ու քունջութի սերմերը։ Աղը և պղպեղը նույնպես կարող եք ավելացնել ըստ ճաշակի։ 

Կարևորը՝ բոլոր բաղադրիչները ստանում եք նախապես լվացված և կտրատված վիճակում։ Ձեզ մնում է տավարի միսը տապակել 2-3 րոպե և խառնել բանջարեղենի հետ։

Տաք, թարմ պատրաստված, գազօջախից մատուցված սնունդ

Բացի այն փաստից, որ ամեն օր պատրաստի սննդի առաքում պատվիրելն ավելի ժամանակատար ու ծախսատար է, առաքման հետևանքով սնունդը ոչ միշտ է պահպանում իր տեսքն ու տաքությունը։

Foody-ի առաքիչները ստեղծում են բոլոր պայմանները, որ առաքման ընթացքում պատրաստի սնունդը մնա տաք և պահպանի իր ձևը։ Բայց, օրինակ, ձմռան ցրտի պայմաններում դա գործնականորեն անհնար է։ Նույնիսկ մոպեդում համապատասխան պայմանները բավարար չեն, քանի որ մոպեդից դուրս՝ բաց տարածքում, սնունդն այնուամենայնիվ ենթարկվում է ջերմաստիճանային փոփոխության։ Նաև հայտնի է, որ չափազանց տաք ուտելիքը մնալով փակ վիճակում՝ պարզապես լխկում է։ 

Հենց այս պատճառով էլ իդեալական է, որ ձեռքի տակ ունենաք կիսապատրաստի ուտեստներ, տվյալ պահին պատրաստեք ձեր կամ ձեր ընտանիքի համար և մատուցեք անմիջապես գազօջախի վրայից՝ պահպանելով բնական տաքությունն ու ախորժելի տեսքը։

Նյարդերի խնայողություն

Նրբաբլիթի շերտեր պատրաստել և լցոնել, պելմենների խմոր պատրաստել և կտրատել․․․ Այս ամենը միապաղաղ, մեխանիկական աշխատանք է, որը պահանջում է ոչ միայն հսկայական ժամանակ, այլ նաև ամուր նյարդեր։ Եթե, օրինակ, միսը համեմելիս կարելի է հաճույք ստանալ և նոր բաղադրիչներ փորձարկել, ապա այս աշխատանքներում ոչ մի ստեղծարարություն չկա, և դա էլ ավելի է հոգնեցնում ուտեստ պատրաստողին։

Իսկ Foody-ն մինչև պելմենները, նրբաբլիթները և բոլոր-բոլոր կիսաֆաբրիկատներն առաքելը ձեր փոխարեն կատարում է այդ միօրինակ աշխատանքն ու ձեզ հնարավորություն տալիս զբաղվել ավելի ստեղծարար գործերով ու սիրելի մարդկանցով։

Եթե 1-2 սերունդ առաջ մեր ծնողները կարող էին հպարտանալ, որ պատրաստում են տնական սնունդ և իրենց ընտանիքի համար օգտագործում լավագույն հումքը, ապա այսօր տանը սնունդ պատրաստելը, կարելի է ասել, ճոխություն է։ Կյանքը դարձել է չափազանց արագընթաց ու բազմազանություններով լինի։ Պետք է այն լցնել սպորտով, սիրելի զբաղմունքներով, մասնագիտական գիտելիքները կատարելագործելով՝ վստահ լինելով, որ սառցախցիկում կա թարմ, բնական հումքից պատրաստված կիսապատրաստի սնունդ։

Կիսապատրաստի ուտեստների ողջ տեսականին տեսնելու համար անցեք այս հղումով և հիշեք, որ ձեր բոլոր պատվերներից կուտակում եք 3,5% բոնուս, որը հետագայում կարող եք օգտագործել պատվեր գրանցելիս։ 

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

7 տեսարժան վայր Հայաստանում, որ արժե այցելել այս ամառ

Եթե մեզ հարցնեն, թե ինչ տեսարժան վայրեր կարելի է այցելել Հայաստանում, մեր մտքում առաջինը կհայտնվեն Սևանա լիճը, Տաթևի վանքը, Գառնին ու Գեղարդը։ Բայց ի՞նչ անել, եթե և՛ դուք, և՛ ձեր օտարերկրյա հյուրերն արդեն հասցրել եք շարժվել այս ուղղություններով և ցանկանում եք թարմություն մտցնել ձեր երթուղու մեջ։ Ներկայացնում ենք 7 գեղատեսիլ վայր Հայաստանում, որոնցից մի քանիսի...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։