Հրաժեշտ ամռանը․ ինչպես վայելել վերջին տաք օրերը և պատրաստվել ձմռանը

Միանգամից լավ լուր նրանց համար, ովքեր տխրել էին ամռան ավարտի պատճառով և հուսահատվել, որ որոշ պլաններ իրենց ուզածով չստացվեցին։ Աստղագիտական տեսանկյունից ամառն ավարտվում է ոչ թե օգոստոսի 31-ին, այլ սեպտեմբերի 21-24-ն ընկած ժամակահատվածում, երբ տեղի է ունենում գիշերահավասար։ 2022 թվականի ամռան վերջին օրը սեպտեմբերի 23-ն է։ 

Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել պարզ, բայց միևնույն ժամանակ կարևոր քայլերի վրա, որոնք կօգնեն ոչ միայն վայելել սեպտեմբերյան ձեր յուրաքանչյուր օրը, այլ նաև հետհայացք նետել անցած երեք ամիսների վրա և հասկանալ՝ դեռ ինչեր կարող եք հասցնել մինչև աշնանամուտ։

Մի՛ կենտրոնացեք պրոդուկտիվության վրա

Ամառվա ամենացավոտ հարցերից մեկը՝ պրոդուկտիվություն։

Եթե ամռան ամիսներին և սեպտեմբերին նկատել եք աշխատունակության անկում, ապա մի հուսահատվեք․ դուք մենակ չեք։ Ըստ բազմաթիվ հետազոտությունների՝ տաք ամիսներին ընկնում է աշխատող մարդկանց պրոդուկտիվությունը, ինչը պայմանավորված է շոգ եղանակով, արձակուրդի և հանգստի մեկնելու ցանկությամբ, ուշադրությունը շեղող սեզոնային զվարճանքներով։

Այս սեզոնին նախընտրելի է կենտրոնանալ սեփական մտքերը կարգավորելու, պլաններ կազմելու, սեփական անձը խնամելու վրա։ Օրինակ՝ եթե համալսարանի վերջին կուրսի ուսանող եք, սկսեք պլանավորել թե ինչպես եք շարունակելու ուսումը, արդյոք աշխատելու եք, թե ոչ։ 

Եթե աշխատող եք, սահմանեք նպատակներ եկող կիսամյակների համար՝ սեպտեմբեր-դեկտեմբեր և փետրվար-մայիս։ Մտածեք այս հարցերի շուրջ՝ արդյոք գոհ եք ձեր աշխատանքից, ինչ նոր հմտություն եք ցանկանում ձեռք բերել, ինչ նոր որակավորում եք ցանկանում ստանալ և այլն։

Կազմե՛ք փոքր անելիքների ցանկ

Եթե կարծում եք, որ ամառն անցավ, և դուք ոչինչ չհասցրիք անել, ձեզ կօգնի փոքր անելիքների ցանկը։ Որպեսզի ձեզ մոտ լինի որևէ գործ ավարտին հասցնելու զգացողություն, կարևոր չէ, թե որքան մեծ կլինի այն։ Կարելի է սկսել փոքրից և կամաց-կամաց մեծացնել։ 

Ձեր ցանկում ներառեք պարզ, հեշտ, բայց միաժամանակ կարևոր կետեր՝

  • կարգի բերել ավտոտնակը,
  • կարդալ որևէ գիրք,
  • ավարտել որևէ դասընթաց,
  • վերանորոգել որևէ իր,
  • հանդիպել կարևոր մարդու հետ,
  • այցելել ատամնաբույժի/բժշկի մոտ տարեկան ստուգման և այլն

Այս ցանկում հիմնականում պետք է ընդգրկել այնպիսի կետեր, որոնք գործնականում հեշտ իրագործելի են, բայց դուք ինչ-ինչ պատճառներով միշտ հետաձգել եք դրանք։ Առաջին գործն անելուց հետո ձեզ համար ավելի հեշտ կլինի հաջորդ կետերն իրագործելը, և արդյունքում ավելի շատ բան կհասցնեք ավելի կարճ ժամանակում։

Վայելե՛ք սեզոնային մրգերն ու բանջարեղենը

Սեպտեմբերին դեռևս ժամանակ ունեք վայելելու սեզոնային համեղագույն մրգերի ու բանջարեղենի հսկայական տեսականին և կուտակել վիտամինների ու հանքանյութերի պաշար ձմեռվա համար։ 

Բոլորիս սիրելի ձմերուկը, սեխը, մոշը, թուզը, ծիրանը, դեղձը, սալորը, հոնը շուտով այլևս հասանելի չեն լինի թարմ վիճակում։ Ինչո՞ւ չպատրաստել վիտամինային ափսե կամ թարմ մրգերով զովացուցիչ ըմպելիքներ և չըմբոշխնել մեր հողի բարիքները սեպտեմբերյան արևի ներքո։ 

Դե իսկ ամառային տաք ուտեսների մասին հիշեցնելն ավելորդ է։ Ո՞վ չի սիրում թարմ սմբուկով, լոլիկով և այլ բանջարեղենով սեզոնային ճաշատեսակները՝ Աջափսանդալից մինչև Ամառային տոլմա ու տապակած կանաչ լոբի։ 

Մրգերով ու բանջարեղենով սնվելը կօգնի զինվել վիտամիններով, բարձրացնել տրամադրությունը և դիմադրողականությունն ու անգնահատելի ծառայություն մատուցել սեփական օրգանիզմին։

Իսկ եթե խոհանցում ցանկանում եք խնայել օրական մինչև 1-2 ժամ, առաջարկում ենք պատվիրել Foody-ի ամենից ամառային ուտեստները ՝

Իմամ բայալդի

Բանջարեղենի գրիլ

Խորոված բանջարեղեն

Ամառային աղցան

Բանջարեղենային բոուլ

Կազմակերպե՛ք մաքրություն

Գարնանային անձրևներից հետո դեռևս չե՞ք հասցրել մաքրել տունն ու բակը։ Քանի որ սեպտեմբերի սկզբին եղանակը դեռևս չոր է, դուք ունեք բարենպաստ պայմաններ հիմնավոր մաքրություն կազմակերպելու համար։ Ձմեռվանից հետո կուտակված ողջ փոշին տանից հեռացնելու ժամանակն է։

Ժամանակ տրամադրեք մաշված, չօգտագործվող իրերից ազատվելուն, անձրևներից կեղտոտված պատուհաններն ու վարագույրները լվանալուն և տունը թարմացնելուն։ Կտեսնեք, թե ինչպիսի թարմություն կտիրի ձեր շուրջը և որքան կբարձրանա ձեր տրամադրությունը։

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես ակտիվ ելումուտի ենթակա հատվածներին՝ դռան շեմ, միջանցքներ, խոհանոց։ Հիմնավորապես մաքրելով այս տարածքները՝ կկանխեք փոշու հետագա մուտքը ձեր տուն և ավելի հեշտ կլինի ապահովել տան իդեալական մաքրությունն ամենօրյա կտրվածքով։

Ուղևորվե՛ք աշնանային-ձմեռային գնումների

Ամառային հագուստ և աքսեսուարներ գնելու լավագույն ժամանակը ձմեռն է, իսկ աշուն-ձմեռ զգեստապահարանը թարմացնելու լավագույն ժամանակը՝ ամառը։ Այս սեզոնին է, որ տաք հագուստը հնարավոր է ձեռք բերել սիրելի խանութներից զեղչված արժեքներով։

Իմպուլսիվ գնումներից խուսափելու համար առաջարկում ենք առանձնացնել իրերի ցանկ, որոնք ցուրտ եղանակին ձեզ անհրաժեշտ կլինեն բազմազան ու հեշտ համադրվող լուքեր ստեղծելու համար։ 

Լավագույն մոտեցումը միագույն, դասական հագուստ ու աքսեսուարներ ընտրելն է, որպեսզի ձեր լուքերից չձանձրանաք, անընդհատ նոր համադրություններ փորձարկեք և ամեն օր մինիմալ ժամանակ ծախսեք հագուստի հետ կապված որոշումներ կայացնելու վրա։ 

Վայելե՛ք պահը

Այսօր մենք դժգոհում ենք այրող արևից ու հեղձուցիչ օդից, բայց շուտով գալու է ցուրտ ձմեռը, և սկսելու ենք դժգոհել ցածր ջերմաստիճանից, ծանր հագուստից ու սառած հատակներից։ 

Եկեք պարզապես փորձենք վայելել պահն ու զգալ սեպտեմբերի իրական հմայքը՝ թեթև, հարմարավետ հագուստ, զովանալու անսպառ հնարավորություններ՝ պաղպաղակից մինչև լողավազան, կարճ ընդմիջում պատշգամբում արևի տակ, որից կարող եք պաշտպանվել ուղղակի գլխարկով, ակնոցով և արևապաշտպան քսուկով։

Օգտվեք զովացուցիչ ըմպելիք ու պաղպաղակ պատրաստելու մեր տնական բաղադրատոմսերից, վայելեք այն բացօթյա տարածքում, և սեպտեմբերի արևը կսկսի ձեզ ավելի շատ ուրախացնել։

Կարդացեք․

9 բաղադրատոմս լավագույն զովացուցիչ ըմպելիքները պատրաստելու համար

Պաղպաղակ տնային պայմաններում․ 5 բաղադրատոմս քաղցրասերների համար

Վերադարձրե՛ք բնությանը

Ֆիզակապես ակտիվ լինելն օգնում է արտադրել էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ։ Իսկ բնությունը խնամելն օգնում է ոչ միայն լինել ֆիզիկապես ակտիվ, այլ նաև ստանալ գոհունակության զգացողություն և ապրել մաքուր միջավայրում։ 

Բնությանը հնարավոր է «վերադարձնել» շատ պարզ գործողություններով, սեպտեմբերն էլ իր եղանակային բարեհաճ պայմաններով օգնում է մեզ բնության պահպանման գործում։ 

Սկսեք աղբը տեսակավորելուց՝ առանձնացնելով թուղթը, ապակին և պլաստիկը։ Եթե ցուրտ եղանակին կդժգոհեիք, որ պատրաստ չեք մի քանի մետր ավելի քայլել և աղբը նետել ըստ տեսակների, ապա սեպտեմբերյան զով երեկոն ձեզ հաստատ կտրամադրի ավելի երկար զբոսանքի։ Այդպիսով մեծ լավություն կանեք բնությանը՝ հումք տրամադրելով աղբի վերամշակման համար։ 

Եղանակային պայմանները մեզ նաև թույլ են տալիս մասնակցել ծառատունկերի, լճերի ու այգիների մաքրման աշխատանքների։ Միացեք որևէ կազմակերպության որպես կամավոր և տարվա մեջ գոնե մի քանի ժամ նվիրեք բնության պահպանման կարևորագույն գործին։ Ձեր խիղճը հանգիստ կլինի բնության առաջ, ձեզ կզգաք միջավայրի օգտակար ու արժեքավոր անդամ և կունենաք ոգևորվածության մեծ զգացում։

Զբաղվե՛ք անձնական խնամքով

Սննդաբանները և բժիշկները խոսում են օրգանիզմի դետոքսիկացիայից (թունազերծումից)։ Սա այն գործընթացն է, երբ օրգանիզմը մաքրում եք թունավոր, անպետք, անառողջ նյութերից՝ փոխարենն ընդունելով թեյեր, մրգային հյութեր, բալանսավորված ու առողջ սնունդ։ Այսինքն հեռացնում ենք բացասականը՝ ընդունելով միայն դրականը։ 

Բայց քչերն են խոսում մտքի ու ապրելակերպի դետոքսիկացիայի մասին, որն անձնական խնամքի անբաժան մասն է։ Չէ՞ որ անձնական խնամքն ավելին է, քան պարզապես հիգիենան կամ մազերի ու մատների խնամքը։ Այն նաև ներառում է 

  • տհաճ մարդկանց հետ չշփվելը, 
  • կեղծ ու բացասական նորությունների չհետևելը, 
  • հեռախոսից օգտվելու ժամանակը սահմանափակելը,
  • նյարդերը հանգիստ պահելը,
  • մերսման ծառայությունից օգտվելը,
  • շատ ջուր խմելը և այլն

Ամառային ամիսներն ու սեպտեմբերը հիանալի ժամանակահատված են թե՛ օրգանիզմը, թե՛ միտքը թունազերծելու համար։ Ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր գեղեցկությանը, դրական ու սիրելի մարդկանց հետ կենդանի շփմանը և առհասարակ relax կոչվածին։ Իսկ պտուղները կքաղեք մի փոքր ավելի ուշ, երբ թարմ ուժերով և մեծ էներգիայով կվերդադառնաք ձեր առօրյային ու հաճույք կստանաք ձեր աշխատանքից։

Մեր ընթերցողներին մաղթում ենք արևոտ սեպտեմբեր և խոստանում ուրախացնել ձեզ նոր բաղադրատոմսերով՝ ինչպես միշտ պատրաստված թարմ, տեղական ու բնական հումքից։ Իսկ ձեր արևոտ օրերը կարող եք համեղացնել մեր թե՛ մսային, թե՛ բուսական ուտեսներով, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Մեղրի առանձնահատկությունները և օգտակար հատկանիշերը

Երևի չկա այնպիսի մարդ, ում համար դպրոցական տարիքում չեն պատրաստել մեղրաջուր և ստիպել առավոտյան խմել կամ էլ ում մեղր չեն առաջարկել ուժեղ հազի ժամանակ։ Այսօր էլ մեղրը շարունակում է մնալ բնական բուժիչ մթերք, որը որոշ հատկություններով գերազանցում է նույնիսկ դեղերին։  Առաջարկում ենք կարդալ մեր հոդվածը և իմանալ ամեն ինչ մեղրի մասին՝ ծագումը, պահպանման պայմանները, օգտակար...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։