Արդյո՞ք գլյուտենը իսկապես վնասակար է: Ինչպե՞ս և ու՞մ կարող է օգտակար լինել,
եկեք բացահայտենք Foody Blog-ում։

Արդյո՞ք գլյուտենը իսկապես վնասակար է: Ինչպե՞ս և ու՞մ կարող է օգտակար լինել, եկեք բացահայտենք Foody Blog-ում։

Գլյուտենը սպիտակուց է, այն պատկանում է բարդ սպիտակուցների խմբին և պարունակում է ցորենի և շատ այլ հացահատիկների մեջ։

Գլյուտեն չպարունակող սննդակարգը համարվում է ցելիակիա կոչվող հիվանդության բուժման բժշկության մեջ միակ ընդունված մեթոդը: Ցելիակիայով հիվանդները ստիպված են ստուգել գնվող յուրաքանչյուր մթերք, այդ պատճառով մթերքներից շատերի փաթեթների վրա այսօր կարելի է հանդիպել «գլյուտեն չի պարունակում» գրառումը: Սակայն հիմա ամբողջ աշխարհում գլյուտենի շուրջ իսկական իրարանցում է
Վերջին տարիներին ավելի մեծ թվով աստղեր եւ ոչ այնքան մեծ թվով դիետոլոգներ գլյուտեն չպարունակող սննդակարգ են խորհուրդ տալիս իբր առողջության ամրապնդման եւ կազմվածքի պահպանման համար:
Թրենդային սննդակարգը, կողմնակիցներից բացի, ունի նաեւ հակառակորդներ, քանի որ գլյուտենից հրաժարվելու դեպքում ոչ մի երկարաժամկետ դրական արդյունքի ապացույցներ չեն հայտնաբերվել:
Այլ նաև Հետազոտության ընթացքում բժիշկները հավաքել են ավելի քան 200 հազար մարդկանց առողջական տվյալները, որոնց մեծ մասը օրական 12 գրամից պակաս գլյուտեն է օգտագործել:

30 տարվա ցուցանիշները ցույց են տվել, որ սննդակարգում , գլյուտենի առավելագույն քանակ պգտագործած մասնակիցների շրջանում տիպ 2 շաքարախտի առաջացման հավանականությունն ավելի փոքր է եղել: Իսկ ահա նրանք, ովքեր սննդակարգում գլյուտենի օգտագործումը նվազեցրել են կամ ընդհանրապես բացառել, այս հիվանդության հետ ավելի հաճախ են բախվել: Վերջին խմբում հավանականությունը միջինում 13 տոկոսով մեծացել է:

Հետազոտողները կարող են միայն ենթադրել, թե այսպիսի էֆեկտի պատճառը որն է: Հավանաբար, բանն այն է, որ սնձան պարունակող մթերքներից հրաժարվելով՝ մարդիկ նաեւ սկսում են քիչ բջջանյութ օգտագործել: Իսկ այս նյութը տիպ 2 շաքարախտի առաջացումից պաշտպանող հայտնի գործոնն է:
«Ցելիակիա չունեցող մարդիկ կարող են վերանայել սնձանի օգտագործման սահմանափակումը՝ քրոնիկական հիվանդությունների կանխարգելման համար, հատկապես շաքարախտի»: հետազոտությամբ պարզվել է, որ գլյուտեն չպարունակող սննդակարգին նույնիսկ միայն մեկ ամիս հետեւելը բավական է, որ աղիներում զգալիորեն պակասեն օգտակար բակտերիաների պոպուլյացիաները: Մեկ այլ հետազոտությամբ հաստատվել է, որ սնձանը բարերար ազդեցություն ունի մարդու իմունային համակարգի աշխատանքի վրա:
Դրանից բացի, գլյուտեն չպարունակող սննդակարգերը տարածում են գտել միայն վերջին մի քանի տարիներին, իսկ հետազոտությունը սկսվել է դրանից շատ ավելի վաղ:

Այնուամենայնիվ գլյուտեն օգտագործել թե ոչ, դա է լենելու ձեր ընտրությունը, և բժշկի խորհուրդը կախված է ձեր օրգանիզմի առանձնահատկություններից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով