Ձուկ` առողջարար և համեղ

Ձուկ` առողջարար և համեղ

Ձկներն ու ծովամթերքը շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Ձուկը համարվում է բարձր սննդային արժեք ունեցող մթերք, ուստի ձկնային ուտեստները լայնորեն օգտագործվում են ամենօրյա սննդակարգում, մանկական և դիետիկ սննդի մեջ:
Եկեք ավելի մանրամասնենք Foody blog-ում

Ձուկն ամենատարածված ու համեղ սննդամթերքի տեսակներից է, որը հարուստ է սպիտակուցներով, օմեգա-3 ճարպաթթուներով, վիտամին D-ով և մի շարք այլ սննդարար նյութերով։ Այս մթերքը առանձնակի դեր է կատարում օրգանիզմում : Ընդ որում՝ առավել առողջարար են համարվում յուղոտ ձկնատեսակները (թյունոս, սաղմոն, իշխան, սարդինա, սկումբրիա և այլն), որոք բժիշկները խորհուրդ են տալիս ուտել շաբաթական 1-2 անգամ։

Բժիշկների խոսքով՝ սննդակարգում ձուկ ներառելը շատ կարևոր է առողջական մի շարք խնդիրների կանխարգելման համար, մինչդեռ ոչ բոլորն են հետևում այս խորհրդին։
Foody-ն ներկայացնում է այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու հինգ պատճառ այն սննդակարգում ներառելու համար։

1. Նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի հավանականությունը

Ձուկը սրտամկանի համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար ձուկ օգտագործելը կօգնի նվազեցնել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի և սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահվան հավանականությունը։ Սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում շաբաթական առնվազն մեկ անգամ ձուկ ներառել։

2. Բարելավում է գլխուղեղի առողջությունը

Տարիքի հետ մարդու գլխուղեղի աշխատանքը վատթարանում է, սակայն գիտնականները պարզել են, որ կանոնավոր ձուկ օգտագործելն օգնում է դանդաղեցնել տարեցների մոտ կոգնիտիվ գործառույթների վատթարացման գործընթացը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն շաբաթ ձուկ օգտագործող մարդկանց մոտ գլխուղեղի՝ հիշողության ու հույզերի կառավարման համար պատասխանատու կենտրոններում գորշ նյութի քանակությունն ավելի շատ է լինում։

3. Պայքարում է ընկճախտի (դեպրեսիա) դեմ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ձկան մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են պայքարել ընկճախտի դեմ։ Բացի այդ, դրանք կարող են բարձրացնել հակադեպրեսանտների արդյունավետությունը։

4. Նվազեցնում է աուտոիմունային հիվանդությունների զարգացման հավանականությունը

Ձկան գործածությունը գիտնականները կապում են նաև առաջին տիպի շաքարային դիաբետի ու մի շարք աուտոիմուն հիվանդությունների, այդ թվում՝ ռևմատոիդ արթրիտի ու ցրված սկլերոզի զարգացման հավանականության նվազման հետ։

5. Բարելավում է քնի որակը

Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական երեք անգամ սաղմոն ուտելը բարելավում է միջին տարիքի տղամարդկանց քնի որակն ու օրգանիզմի այլ գործառույթները։ Գիտնականները կարծում են, որ քնի որակի բարելավման հարցում զգալի դեր կարող է խաղալ վիտամին D-ն, որով հարուստ է այս մթերքը:


Դժվար է չհամաձայնվել ձկան օգտակարությունը մարդու սննդակարգում, ուստի ձկան ուտեստներ պատրաստելու համեղուտեստները պետք է լինեն յուրաքանչյուրի տանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով