4 օգտակար փոխարինիչ՝ որպես այլընտրանք կերակրի աղին
Դժվար է հերքել, որ աղի ուտեստներն ավելի համեղ են, քան անալի ուտեստները, սակայն աղի չարաշահումը կարող է բացասական ազդեցություն ունենալ` ոչ միայն ձեր համային ռեցեպտորների վրա, այլև հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների, ինչպիսիք են. հիպերտոնիան, ինսուլտը, սրտի և երիկամների հիվանդությունները:
Այդ իսկ պատճառով կարևոր է ժամանակ առ ժամանակ օգտագործել այլընտրանքային սնունդ, որպեսզի չգերազանցի բժիշկների կողմից ընդունվող օրական աղի չափաբաժինը: Նատրիումը, անշուշտ, կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմում՝ մկանների կծկման, արյան ճնշման կարգավորման և նյարդային համակարգի ազդանշանների մեջ: Այնուամենայնիվ, մեր օրական սնունդը, ներառյալ ոչ ճիշտ տեղերից սնվելը, հանգեցնում են նատրիումի ավելցուկի: Դրանից խուսափելու համար ուշադրություն դարձրեք այլ համեմունքներին, որոնք կարող են ձեր ուտեստները համեղ դարձնել առանց աղի:
1. Սխտոր`հարուստ համն ու բույրը յուրահատուկ կերպով համային գամմա են հաղորդում ձեր ուտեստներին: Փորձեք բացառել աղը և ավելացնել սխտոր և դուք կզարմանաք արդյունքից։ Բացի այդ, այն ի վիճակի է իջեցնել արյան ճնշումը և բարելավել խոլեստերինը:

3. Քրքում` զարմանալի համեմունք է, որն՝ ունի քաղցրություն և կծություն: Այն ունի հակաբորբոքային հատկություն և բարելավում է օրգանիզմի աշխատանքը: Լայնորեն կիրառվում է իրանական, իսպանական, հնդկական, պակիստանյան խոհանոցներում։


2. Սև պղպեղ` նույնիսկ առանց աղի, այն հիանալի է աշխատում մսի և բանջարեղենի հետ: Սև պղպեղը պարունակում է աղաթթու, որն օգնում է բարելավել մարսողությունը։ Բացի այդ, այն դրական ազդեցություն է ունենում աղիների վրա՝ նվազեցնելով աղեստամոքսային վտանգավոր խանգարումների զարգացման հավանականությունը:

4. Կիտրոնի հյութ`ուտեստների մեջ աղը կարող եք փոխարինել ցիտրուսային երանգներով: Վիտամին C-ն, որով կիտրոնն այնքան հարուստ է, կարևոր դեր է խաղում սրտի հիվանդությունների կանխարգելման, երկաթի լուծման, մաշկի էլաստիկության և իմունիտիտի կայունացման գործում:
Այսպիսով սնվեք առողջ, հետևե’ք մեզ: Foody-ում ամեն ինչ համեղ, մաքուր և սննդարար է։