4 օգտակար  փոխարինիչ՝ որպես այլընտրանք կերակրի աղին 

4 օգտակար  փոխարինիչ՝ որպես այլընտրանք կերակրի աղին 

Դժվար է հերքել, որ աղի ուտեստներն ավելի համեղ են, քան  անալի  ուտեստները, սակայն աղի չարաշահումը  կարող է բացասական ազդեցություն ունենալ` ոչ միայն ձեր համային ռեցեպտորների վրա, այլև հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների, ինչպիսիք են. հիպերտոնիան, ինսուլտը, սրտի և երիկամների հիվանդությունները: 

Այդ իսկ պատճառով կարևոր է ժամանակ առ ժամանակ օգտագործել այլընտրանքային սնունդ, որպեսզի չգերազանցի բժիշկների կողմից ընդունվող  օրական աղի չափաբաժինը: Նատրիումը, անշուշտ, կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմում՝ մկանների կծկման, արյան ճնշման կարգավորման և նյարդային համակարգի ազդանշանների մեջ: Այնուամենայնիվ,  մեր օրական սնունդը, ներառյալ ոչ ճիշտ տեղերից սնվելը, հանգեցնում են նատրիումի ավելցուկի: Դրանից խուսափելու համար ուշադրություն դարձրեք այլ համեմունքներին, որոնք կարող են ձեր ուտեստները համեղ դարձնել առանց աղի:

1. Սխտոր`հարուստ համն ու բույրը  յուրահատուկ կերպով համային գամմա  են  հաղորդում ձեր ուտեստներին:  Փորձեք բացառել աղը և ավելացնել սխտոր և դուք կզարմանաք արդյունքից։ Բացի այդ, այն ի վիճակի է իջեցնել արյան ճնշումը և բարելավել խոլեստերինը:

3. Քրքում` զարմանալի համեմունք է, որն՝ ունի քաղցրություն և կծություն:  Այն ունի հակաբորբոքային հատկություն և բարելավում է օրգանիզմի աշխատանքը: Լայնորեն կիրառվում է իրանական, իսպանական, հնդկական, պակիստանյան խոհանոցներում։

2. Սև պղպեղ` նույնիսկ առանց աղի, այն հիանալի է աշխատում մսի և բանջարեղենի հետ: Սև պղպեղը պարունակում է աղաթթու, որն օգնում է բարելավել մարսողությունը։ Բացի այդ, այն դրական ազդեցություն է ունենում աղիների վրա՝ նվազեցնելով  աղեստամոքսային վտանգավոր խանգարումների զարգացման հավանականությունը:

4. Կիտրոնի հյութ`ուտեստների մեջ աղը կարող եք փոխարինել ցիտրուսային երանգներով: Վիտամին C-ն, որով կիտրոնն այնքան հարուստ է, կարևոր դեր է խաղում սրտի հիվանդությունների կանխարգելման, երկաթի լուծման, մաշկի էլաստիկության և իմունիտիտի կայունացման գործում:

Այսպիսով  սնվեք առողջ, հետևե’ք մեզ:  Foody-ում ամեն ինչ համեղ, մաքուր և սննդարար է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով