Երբ մոտենում է ձմեռը, շատ մարդիկ փխրուն են դառնում մրսածության, գրիպի և տարբեր վարակների նկատմամբ։ Այս իրավիճակը շարունակվում է ընդհուպ մինչև մարտ-ապրիլ, երբ եղանակը դեռ շատ փոփոխական է ու անկանխատեսելի։
Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելը ուղղակիորեն տեղի չի ունենում, և ձևակերպման տակ անհրաժեշտ է հասկանալ օրինակ, մաքրել օրգանիզմը տոքսիններից, ձևավորել արյան սպիտակ գնդիկներ և T բջիջներ, որոնք պայքարում են վարակների դեմ և այլն։
Այդ ամենին հասնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել վիտամիններով (հատկապես С) և հանքանյութերով (հատկապես ցինկ) հարուստ սնունդ։ Մեծ հաշվով բոլոր մթերքներն էլ որոշ չափով պարունակում են վիտամիններ կամ հանքանյութեր։ Սակայն որոշները մյուսներից էլ ավելի օգտակար ու հարուստ բաղադրություն ունեն և օգնում են շատ արագ լրացնել այս կամ այն սնուցիչի օրական պաշարը։
- Նարինջ
Նարինջը վիտամին C-ի պաշարով առաջատար դիրք է զբաղեցնում ցիտրուսային մրգերի շարքում՝ 53,2 մգ 100 գրամում։ Այսպիսով նարինջը հետևում է թողնում ցիտրուսային այլ մրգերին՝ թուրինջ, մանդարինի տեսակներ։
Պետք է հիշել, որ մեր օրգանիզմը վիտամին C չի արտադրում, և պաշարը կարելի է լրացնել միայն սննդի/հաբերի միջոցով։ Այդ պատճառով միրգ ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք նաև ցիտրուսներին, հատկապես՝ նարնջին։ - Բուլղարական պղպեղներ
Բուլղարական պղպեղների տարբեր գույները 100 գրամում պարունակում են տարբեր մգ-ի վիտամին C, բայց բոլորն էլ մոտ 2-3 անգամ գերազանցում են ցիտրուսային մրգերին: Ստացվում է, որ գունավոր պղպեղները վիտամին С-ի պարունակությամբ գերազանցում են նույնիսկ այդքան մեծ համբավ վայելող նարնջին։
Կանանց ու տղամարդկանց համար վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը 75-90 մգ է։ Ուտելով օրական մեկ գունավոր պղպեղ՝ կապահովենք վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 100%-ից ավելին։
Ձեր լանչը կամ ընթրիքը կարող եք լրացնել թարմ բուլղարական պղպեղներով պատրաստված աղցաններով։ Foody-ի խոհարարներն առաջարկում են փորձել ոչ միայն առողջարար ու համեղ աղցաններ, այլ նաև մեր վիտամիններով հարուստ բոուլները։ Տեսե՛ք այստեղ։
- Կիտրոն
Կիտրոնի 100 գրամը, ինչպես նարնջինը, պարունակում է 53 մգ վիտամին C։ Մենք սովոր ենք կիտրոնի հյութ կամ կիտրոնի մի փոքր կտոր ավելացնել թեյերի մեջ՝ ձգտելով ստանալ վիտամին C-ի պաշար։
Բայց պետք է հիշել, որ այս վիտամինը շատ զգայուն է ջերմության նկատմամբ և սկսում է ոչնչանալ 30°C-ի ներքո։ Որքան շատ է մնում ջրի մեջ և որքան բարձրանում է ջերմաստիճանը, այնքան նվազում է օգտակարությունը։
Թեյի մեջ ավելացնելու փոխարեն կարելի է ամբողջական կիտրոնի հյութը լցնել գոլ կամ սառը ջրի վրա, ավելացնել մի գդալ մեղր և խմել։ - Կոճապղպեղ
100 գրամում պարունակում է ընդամենը 5 մգ վիտամին C, բայց արմատները պարունակում են գինգերոլ, որը համարվում է հզոր հակաօքսիդիչ։ Այն թողնում է հակամանրէային, հակավարակային, հակաբորբոքային ազդեցություն։
Դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով կարելի է խմել կոճապղպեղի թեյ կամ կոճապղպեղն անցկացնել քերիչով, ավելացնել մեղր ու կիտրոնի հյութ և ուտել որպես միջուտեստ։ - Հավի արգանակ
Մրսածության ու գրիպի ժամանակ մայրիկներն անմիջապես դիմում են հավի արգանակի օգնությանը։ Դա զուտ տաք, թեթև, հաճելի ուտեստ մատուցելու համար չէ։ Հավի արգանակն օգնում է պայքարել բորբոքումների դեմ և թուլացնում է հիվանդության ախտանշանները։
Արգանակը՝ պատրաստված հավի ոսկորներով, պարունակում է ժելատին, խոնդրոիտին և այլ սնուցիչներ, որոնք անհրաժեշտ են բարձր դիմադրողականության և լավ ինքնազգացողության համար։ Հավի միսը պարունակում է նաև վիտամին B-6, որը պատասխանատու է արյան սպիտակ և T բջիջներ ձևավորելու համար։ - Բրոկոլի
Վերջին տարիներին բրոկոլին ներթափանցել է հայկական շուկա ու ընդգրկվել առողջ ապրելակերպ վարող մարդկանց սննդակարգում։ Այն պարունակում է վիտամիններ A, B, C, E, մանրաթելեր, հանքանյութերից երկաթ, ցինկ, մագնեզիում, կալիում։
Օգտակար հատկությունները պահպանելու համար անհրաժեշտ է բրոկոլին եփել գոլորշու վրա, քանի որ, ինչպես նշեցինք, վիտամին C-ն զգայուն է ջերմության նկատմամբ և արագորեն լուծվում է ջրում։ Եթե ամեն դեպքում նախընտրում եք այն եռացնել, ապա թողեք եռացող ջրի մեջ 1-2 րոպե։ Բացի այդ, կարելի է բրոկոլին ուտել հում վիճակում՝ նախապես ջրի մեջ թողնելով և հոսող ջրի տակ լավ լվանալով։ Մեր բրոկոլիով աղցանի մեջ բրոկոլին հենց հում է և շատ համեղ։
- Նուշ
Նուշը վիտամին E-ով, երկաթով, պրոտեինով, առողջ ճարպերով հարուստ մթերք է։ Օրական խորհուրդ է տրվում ընդունել 15 մգ վիտամին E, որը հզոր հակաօքսիդիչ է և պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասներից: 100 գրամ նուշը պարունակում է այս վիտամինի օրական անհրաժեշտ չափաբաժնի 171%-ը։
- Կանաչ թեյ
Կանաչ թեյը պարունակում է վիտամիններ B, C և հակաօքսիդիչներ` հատկապես էպիգալոկատեխին (EGCG): Կանաչ թեյն օգնում է բարձրացնել դիմադրողականությունն արտաքին հարուցիչների դեմ ու պայքարել ընդդեմ ազատ ռադիկալների, պաշտպանում է մարմնի հյուսվածքներն ու բջիջները թթվեցման գործընթացից, պաշտպանում է բջիջները վաղաժամ ծերացումից։ - Սխտոր
Սխտորը պարունակում է վիտամին C, ցինկ, կալցիում, երկաթ։ Հիմնական ակտիվ բաղադրիչը ալիցինն է, որն արագորեն վերածվում է ծծումբ պարունակող միացությունների։ Վերջիններս էլ պատասխանատու են սխտորի օգտակար հատկությունների համար։ Այս միացություններն ազդում են մարմնում արյան սպիտակ բջիջների որոշ տեսակների վրա և օգնում նրանց արդյունավետ ձևով պայքարել մրսածություն և գրիպ առաջացնող վարակների դեմ։
Սխտորի օգտակար հատկությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր մյուս բլոգում՝ Սխտոր․ որո՞նք են օգտակար հատկությունները և արդյո՞ք այն օգնում է պաշտպանվել վարակներից
- Հապալաս
Հապալասը պարունակում է վիտամիններ C, K1, մագնեզիում։ Անտոցիանինը հապալասի գլխավոր հակաօքսիդիչն է, ֆլավոնոիդի տեսակ, որն օգնում է պաշտպանել բջիջներն ու բարձրացնել դիմադրողականությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆլավոնոիդներով հարուստ սնունդ ընդունող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում շնչառական ուղիների հիվանդություններով։ - Գազար
Գազարը պարունակում է կալիում, վիտամիններ A, K, որոնք շատ արդյունավետ են դիմադրողականության բարձրացման համարԳազարի վիտամինները ճարպալույծ են, ինչը նշանակում է, որ ջերմային մշակումից հետո օգտակար հատկությունները չեն կորչում։ Ավելին՝ ջերմային մշակումը նույնիսկ օգնում է բարձրացնել կալիումի մակարդակը և ընդհանուր առմամբ գազարն ավելի օգտակար դարձնել։
Այս բանջարեղենի օգտակարությունը ստանալու համար կարող եք պատրաստել կաղամբով ու գազարով ամենապարզ աղցանը կամ ընտրել տարբերակներ Foody-ի մենյուից։
- Վիտամին C դեղահաբ
Վիտամին C-ի պաշարը կարելի է լրացնել ոչ միայն սննդի, այլ նաև դեղահաբերի միջոցով։ Որոշ մարդիկ խուսափում են այդ տարբերակից՝ մտածելով, որ այն անօգուտ է։
Իրականում թե՛ լաբորատորիաներում սինթեզված հաբերը, թե՛ բնական մթերքները պարունակում են վիտամին C-ն ասկորբաթթվի տեսքով և չեն տարբերվում իրարից։ Հարցն այստեղ արտադրող ընկերությունների և ամբողջական բաղադրության մեջ է։ Վիտամին C-ի հաբերը, կախված արտադրող ընկերությունից, կարող են պարունակել նաև գունանյութեր, արհեստական համեր ու յուղեր, որոնք վտանգավոր են առողջության համար։
Խորհուրդ է տրվում վիտամին C-ի հավելում ձեռք բերելիս կարդալ բաղադրությունը կամ լավագույն դեպքում ուտել հենց վիտամին C-ով հարուստ մթերք։
Ավելի հեշտ է կանխել հիվանդությունների զարգացումը վիտամինների ու բարձր դիմադրողականության միջոցով, քան ստանալ բուժում տարբեր դեղամիջոցների տեսքով։
Foody-ի թիմը հոգ է տանում, որ դուք հնարավորություն ունենաք պատվիրել թարմ, տեղական հումքից, վիտամիններով հարուստ սնունդ։ Դիմադրողականությունը բարձրացնելու համար հատկապես խորհուրդ ենք տալիս աչքի անցկացնել մեր մենյուի Աղցաններ բաժինը։