Ընթրիքի հետ համատեղելի աղցաններ
Աղցանները սննդակարգի անփոխարինելի մասն են, հատկապես նրանց համար, ովքեր ուշադիր հետևում են իրենց առողջությանը։
Աղցաները հեշտությամբ համատեղելի են հիմնական ուտեստների հետ ինչու՞ չէ նաև առանձին` կախված աղցանի բաղադրությունից:
Եկեք այսօր խոսենք ընթրիքի հետ համատեղելի աղցաների մասին Foody blog-ում:
1. «Կեսար» աղցանը բազմաթիվ բաղադրատոմսեր ունի, որոնք նման չեն միմյանց: Այս աղցանը կարելի պատրաստել հավով, և հատուկ բուսակերների համար: Աղցանի հիմնական բարդությունը սոուսն է, որը պատրաստելու հազարավոր տարբերակներ կան: Առաջարկում ենք «Կեսար» աղցանի ոչ այնքան տարածված, սակայն շատ համեղ բաղադրատոմս:
2.Բազուկով աղցան`
1. Եփած բազուկը քերել խոշոր քերիչով: Սխտորը ճզմել, իսկ կանաչին մանրացնել:
2. Քամել նարնջի հյութը և խառնել ձիթայուղի և բալզամիկ քացախի հետ:
3. Խառնել բազուկը կանաչու և սխտորի հետ, ավելացնել աղ և պղպեղ: Աղցանի վրա լցնել նարնջաքացախային խառնուրդը, նորից խառնել:
3.Կորեական աղցան՝
Գազարը մաքրեք, խոշոր կտորներով կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր ավելացրեք:
Կիտրոնի հյութը քամեք, կանաչին մանր կտրատեք:
Գազարը լցրեք ցանցի վրա՝ քամվի և անմիջապես խառնեք կիտրոնի հյութի, ձիթապտղի ձեթի և համեմունքների հետ:
4.«Մայրաքաղաքային» կամ «Օլիվյե» աղցանն` ամենատարածվածն ու սիրելին է: Այն Ամանորի սեղանի ավանդական զարդն է և մշտապես պահանջված է բոլոր հյուրերի կողմից: Այն բազմաթիվ բաղադրատոմսեր ունի, իսկ մենք ներկայացնում ենք այնպիսի բաղադրատոմս, որը կզարմացնի ձեր մտերիմներին: