Ի՞նչ է մութ խոհանոց (dark kitchen) բիզնես մոդելը և ինչպե՞ս է այն աշխատում

Տարիներ առաջ մարդիկ հազիվ թե պատկերացնեին, որ մի օր կօգտվեն dark kitchen-ներից, բառացիորեն թարգմանած՝ «մութ խոհանոցներից»։ Իրականում այս հասկացության տակ ոչ մի առեղծվածային բան չկա։ Այն ռեստորան է, որտեղ կա ամենաանհրաժեշտը՝ խոհանոցը։ Եվ ոչ թե մատուցողներն են սպասարկում սեղանների շուրջ նստած այցելուներին, այլ առաքիչներն անմիջապես խոհանոցից սնունդը հասցնում են հաճախորդներին։ 

Պարզության համար եկեք «մութ խոհանոց»-ն անվանենք «օնլայն ռեստորան»։ Ավելի արագ հաջողության հասնում են այն օնլայն ռեստորանները, որոնք հիմնադրվում են հայտնի մարդկանց կողմից։ Չէ՞ որ նրանք արդեն ունեն երկպագուների ու հետևորդների մեծ բանակ և վաղուց արժանացել են նրանց վստահությանը։ 

Օրինակ ԱՄՆ-ում պոպուլյար են ռեփեր Վիզ Խալիֆայի, հաղորդավար, գրող ու ռեստորատոր Գայ Ֆիերիի, վիդեոբլոգեր Ջեյմս Դոնալդսոնի օնլայն ռեստորանները։ 

Վիզ Խալիֆայի HotBox-ն առաջարկում է արագ սնունդ՝ հավի թևիկներ, բուրգերներ, սենդվիչներ։ Ռեփերը ճաշացանկի մեջ ներառել է հենց իր սիրելի ուտեստները, և ռեստորանի կայքում իր նկարները տեղադրելն ու թվիթերյան մեկ գրառումը բավական էին, որպեսզի հազարավոր երկրպագուներ օգտվեն իր բիզնեսից։

Գայ Ֆիերիի Flavortown Kitchen-ը նույնպես առաջարկում է ամերիկացիների սիրելի արագ սնունդը՝ բուրգերներ, սենդվիչներ, նախուտեստներ ու աղցաններ։ Ուտեստները հիմնականում պատրաստվում են Ֆիերիի բաղադրատոմսերով, ինչն էլ վստահաբար նրա օնլայն ռեստորանի հաջողության գաղտնիքներից է։

Իսկ ահա Ջեյմս Դոնալդսոնը (մականունը՝ MrBeast) վիդեոբլոգեր է, ով Youtube-ում ունի մոտ 100 միլիոն հետևորդ։ Նա իր MrBeast Burger օնլայն ռեստորանի միջոցով առաջարկում է տարբեր բաղադրիչներով բուրգերներ և նվիրում բրենդային շապիկ 30 դոլարի կամ ավելի գնումներ կատարելու դեպքում։

Երևի արդեն կռահեցիք, որ Foody-ն նույնպես օնլայն ռեստորան է, իսկ մեր հաջողության գաղտնիքը թարմ, տեղական հումքից, բնական սնունդն է և բազմազան ճաշացանկը` բուրգերներից մինչև պիցաններ ու ապուրներ։ 

Ամբողջովին օնլայն գործունեություն ծավալելը բազմաթիվ առավելությունների ունի թե՛ մեր, թե՛ մեր հաճախորդների համար, ինչի մասին էլ ցանկանում ենք պատմել այս հոդվածում։

  1. Ավելի քիչ ծախսեր

Ֆիզիկական ռեստորան ղեկավարելը կապված է հսկայական ծախսերի հետ՝

  • անձնակազմ՝ մատուցողներ, բարմեններ, գանձապահներ
  • տարածքի վարձ,
  • տպագիր մենյու,
  • լուսավորություն,
  • ձևավորում,
  • կահույք,
  • սպասք,
  • տասնյակ այլ մեծ ու փոքր ծախսեր

Բնական է, որ այս ամենն արտացոլվելու է նաև ուտեստների արժեքների մեջ։ Օնլայն ռեստորանները վերը նշված կետերի վրա գումար չեն ծախսում և հնարավորություն են ունենում առաջարկել մրցունակ գներ, իսկ եկամուտների մի մասն ուղղել կայքի, զանգերի կենտրոնի աշխատանքի, առաքման, բաղադրատոմսերի որակի բարելվմանը։

  1. Ավելի բարձր որակ

Ուտեստների ցածր ինքնարժեք ապահովելու համար ֆիզիկական ռեստորանները երբեմն ստիպված են լինում օգտագործել ներկրված էժան հումք, իսկ այդ հումքի ցածր որակը թաքցնելու համար օգտագործում են արհեստական տարբեր հավելումներ։ 

Օնլայն ռեստորանների ընթացիկ ծախսերն անհամեմատ ավելի քիչ են, և խոհարարները ստիպված չեն անորակ սնունդը քողարկել մատչելի արժեքով։ Օնլայն ռեստորանները հնարավորություն ունեն նույն կամ ավելի մատչելի գնով առաջարկել բարձրորակ հումքով պատրաստված սնունդ։ Օրինակ՝ բուսական յուղի փոխարեն օգտագործել կարագ, ներկրվածի փոխարեն օգտագործել տեղական թարմ միս։

Foody-ն, օրինակ, առաջարկում է նաև կիսապատրաստի սնունդ, ինչը հնարավորություն է տալիս պատվիրել թարմ ուտեստները հում վիճակում, պահել սառնարանում ու պատրաստել հարմար պահի։ Կիսապատրաստի սննդի հիմքում նույնպես բնական ու թարմ բաղադրիչներ են, և այն ոչ մի կերպ չի կարող համեմատվել խանութների առաջարկած անառողջ, նույնիսկ՝ վտանգավոր կիսաֆաբրիկատների հետ։

  1. Ավելի անհատականացված կապ հաճախորդների հետ

Օնլայն ռեստորաններն ավելի լավ են ճանաչում իրենց հաճախորդներին և ավելի լավ սպասարկում կարող են առաջարկել, քան ֆիզիկական ռեստորանները։ Վերջիններս չունեն հասանելիություն այցելուների պատվերների պատմությանը, չգիտեն նույնիսկ հաճախորդների անունները և բնականաբար չեն կարող հիշել բոլորի նախասիրությունները։ 

Օնլայն ռեստորանները հետևում են, թե իրենց հաճախորդներն ինչ են սիրում պատվիրել, որքան հաճախ են պատվիրում և այլն։ Այդ տվյալներն օգտագործելով՝ կարելի է հաճախորդներին ուղարկել համապատասխան առաջարկներ, զեղչեր, նվերներ։ 

  1. Ավելի ճկուն ու թափանցիկ ճաշացանկ

Ֆիզիկական ռեստորաններում այցելուները պատվեր գրանցելիս բախվում են տարածված խնդիրների՝

  • ցանկանում ես պատվիրել որևէ ուտեստ, բայց մատուցողը նշում է, որ այն այդ պահին հասանելի չէ,
  • ճաշացանկի լուսանկարները գրեթե միշտ չափազանցված են ու չեն համապասխանում ուտեստի իրական տեսքին ու չափաբաժնին,
  • ուտեստի բաղադրիչները ոչ միշտ են ամբողջությամբ կամ ճշգրտությամբ նշվում,
  • կա սխալ պատվեր գրանցելու հավանականություն, որի պատճառով ստիպված ես կրկին սպասել,
  • առաջարկում են փորձել այնպիսի ուտեստ, որը մենյուում չկա և որի վերջնական տեսքը դժվար է պատկերացնել 

Այս ամենի պատճառով այցելուները կորցնում են ժամանակ, ապրում են հիասթափություն և հայտնվում են անհարմար իրավիճակում։

Օնլայն ռեստորանների ճաշացանկը թափանցիկ է ու ճկուն։ Եթե որևէ ուտեստ հասանելի չէ պատվիրելու համար, ապա այն վայրկյանների ընթացքում հեռացվում է օնլայն ճաշացանկից։ 

Foody-ի թիմը նշում է ուտեստների բոլոր բաղադրիչները, պահպանման պայմանները, իսկ լուսանկարներն իրական են ու արվում են հենց մեր խոհանոցում։ Բացի այդ՝ մինչ պատվերի հաստատումը մեր համակարգը հաճախորդին ցուցադրում է ամբողջական պատվերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում սխալմունքները շտկվեն։ 

  1. Ավելի կայուն ճգնաժամերի նկատմամբ 

Օնլայն ռեստորաններն ավելի կայուն են ճգնաժամերի և սահմանափակումների նկատմամբ։ Համավարակի պատճառով ֆիզիկական ռեստորանները ստիպված էին շաբաթներ շարունակ փակել իրենց դռները այցելուների առջև։ Որոշները արագ արձագանքնեցին իրավիճակին և սկսեցին առաքումներ կատարել, որոշներն էլ ժամանակավորապես կամ մշտապես դադարեցին գործել։ 

Նույնիսկ ռեստորանների վերաբացման պայմաններում շատ հաճախորդներ ամեն դեպքում թերահավատորեն են վերաբերում ֆիզիկական ռեստորանների ապահոված անվտանգությանը և նախընտրում են չայցելել մարդաշատ վայրեր, չօգտվել հանրային օգտագործման սպասքից ու գույքից։

Օնլայն ռեստորանները կարողացան շրջանցնել այս պահանջները, քանի որ աշխատում են բացառապես առաքման սկզբունքով։ Թե՛ ճգնաժամային, թե՛ սովորական ժամանակներում նրանք ի զորու են պահպանել սննդի ու սպասարկման նույն բարձր որակը և հաճախորդներին հետ պահել մարդաշատ վայր այցելելու, օտար առարկաների դիպչելու հարկադրանքից։ 

  1. Ավելի բարձր հարմարավետություն

Ռեստորանների տարածքը սահմանափակ է։ Պիկ ժամերի համար մարդիկ ստիպված են նախապես սեղան ամրագրել, մատուցողները ծանրաբեռնված են, սպասարկումը դանդաղում է։ Իսկ կայանման խնդրի մասին խոսելն ավելորդ է։

Օնլայն ռեստորանները հասցնում են սպասարկել բոլորին։ Որքան շատ պատվերներ, այնքան շատ առաքիչներ, և նույնիսկ ամենաթեժ օրերին ու ժամերին մենք հասցնում ենք 50 րոպեի ընթացքում ուղարկել ստացված պատվերները։ Foody-ի կայքից 5000 դրամի կամ ավելի գնումներ կատարելու դեպքում նույնիսկ առաքման վճար չի գանձվում։ Չկան նաև սպասարկման այլ վճարներ։ 

Բազմաթիվ առավելություններով հանդերձ՝ օնլայն ռեստորան ղեկավարելն իր հետ բերում է նաև որոշ դժվարություններ․ 

  1. Կենդանի շփման բացակայություն 

Օնլայն ռեստորանները հաճախորդների հետ կենդանի շփում են ունենում միայն առաքիչների միջոցով։ Բայց մենք այդ բացը լրացնում ենք էլ․ նամակների, SMS հաղորդագրությունների, հեռախոսազանգերի ու սոց․ ցանցերում ակտիվության շնորհիվ։ 

Յուրաքանչյուր պատվեր ստանալուց հետո զանգարահարում ենք պատվիրատուին, հաստատում պատվերը և անցնում գործի։ 

Սոց․ ցանցերում կիսվում ենք սննդի մասին հետաքրքիր փաստերով և մեր բլոգի նոր հոդվածներով, փորձում ենք օգտակար լինել ոչ միայն սնունդ պատրաստելով ու առաքելով, այլ նաև հետաքրքիր ու որակյալ բովանդակություն ներկայացնելով։

  1. Ֆիզիկական տեսանելիության բացակայություն

Օնլայն ռեստորանները չեն կարող ակնկալել, որ փողոցով քայլող մարդիկ կնկատեն իրենց ռեստորանը, ներս կմտնեն ու պատվեր կգրանցեն։ 

Մեծապես դժվարանում է հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավելու գործը, քանի որ նրանք օգտվում են հիմնականում տեսարժան վայրերին մոտ կամ քաղաքի կենտրոնում տեղակայված սննդի կետերից։ Այդ պատճառով օնլայն ռեստորանները մեծ գումարներ են ներդնում, որպեսզի հիմնականում սոց․ ցանցերի միջոցով ձեռք բերեն ճանաչելիություն։ Բացի այդ՝ օնլայն ռեստորանների համար դժվար է ճանաչում ձեռք բերել այն մարդկանց շրջանում, ովքեր քիչ են օգտվում համացանցից։ 

  1. Սննդի առաքման պայմանների պահպանում 

Որոշ մարդիկ նշում են, որ առաքման ընթացքում ուտեստները սառչում են կամ փաթեթավորումը պատշաճ ձևով արված չի լինում։ Foody-ի խոհարարները հետևում են սննդի առաքման հստակ կանոնների, որոնց արդյունքում մեր հաճախորդները ստանում են ուտեստները տաք վիճակում, իսկ փաթեթավորումը մեզ մոտ ապահով է ու չի ազդում սննդի որակական հատկանիշների վրա։

Ուտեստներն առաքում ենք փայլաթիթեղյա, ապակյա տարաներով, վակուումով՝ կախված ուտեստի տեսակից։ Արդյունքում բոլոր բաղադրիչները մնում են իրենց տեղում. տարաները չեն բացվում, օդ չի ներթափանցում, իսկ սնունդն առաքման ընթացքում մնում է տաք ու թարմ։

Վստահ ենք, որ համավարակի ընթացքում տանը մնալով՝ դուք էլ հասկացաք, թե որքան շատ ժամանակ է տանում սնունդ պատրաստելը։ Բայց ամեն սննդի կետի չէ, որին կվստահեք ձեր ամենօրյա սննդի պատրաստումը։

Foody-ի ճաշացանկը ձեզ առաջարկում է 130+ տեսակի ուտեստներ, որպեսզի յուրաքանչյուր օր վայելեք բազմազան սնունդ, որը միաժամանակ պատրաստված է տեղական հումքից, թարմ է ու առողջ։ Մեր ամբողջական ճաշացանկին ծանոթացեք սեղմելով այստեղ, և ընտրեք պատրաստի կամ կիսապատրաստի ուտեստների բաժինները։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով