Ուրախ հավիկներից մինչև սննդի ոլորտի լավագույն ստարտափը․Foody-ն 2 տարեկան է ։)

Foody-ի համահիմնադիրների՝ Արտակի, Վահեի և Գարիկի ընկերությունն ու համեղ սնվելու հանդեպ մեծ սերն արդեն այսօր ամենաստացված ստարտափերից մեկի կայացման պատճառները դարձան։

Գարիկ․ Սկզբում թռչնաբուծարան ստեղծելու գաղափար կար. նախապայմանը օրգանիկ հավերի բուծումն էր՝ խոտ ու բզեզ ուտող ուրախ հավեր էինք ուզում մտցնել շուկա (ծիծաղում է), բայց գաղափարներով փոխանակվելուց ու դաշտն ուսումնասիրելուց հետո կանգ առանք կիսապատրաստի սննդի արտադրության վրա։

Արտակ․ Հա, երևի մոտ մեկ ամիս մտածում էինք, քննարկում ու հասկացանք, որ հիմա մարդիկ ժամանակի ու չհասցնելու խնդիր ունեն․ որոշեցինք ուտելիք պատրաստելու մասով լուծել էդ խնդիրը՝ ներկայացնել կիսապատրաստի թարմ ու որակով պրոդուկտ. ի դեպ, ուղղակի չեմ գովում մեզ (ծիծաղում է), ավելի մանրամասն կնշեմ՝ ինչ հումք ենք օգտագործում։

Վահե․ Ես էլ պատմեմ մեր մենյուի ուտեստներից մի քանիսի պատմությունը։ Սկզբում յուրաքանչուր ուտեստ փորձարկումների երկար փուլ էր անցնում մինչ մարդկանց հասնելը․ մեր բոլոր ընկեր բարեկամներից կարծիքներ էինք հավաքագրում ( հիմա էս գործը մնացել է մեր սթաֆի փխրուն ուսերին․ իրենց ամենասիրելի պարտականություններից է): Հետո որոշեցինք մեր ազգային խոհանոցն ուսումնասիրել ու լավագույն ուտեստները ներառել Foody-ի ճաշացանկում։

Գարիկն ինձ ու Արտակին հրավիրեց Կապան։ Էնտեղ փորձեցինք Կուրկուտ (12 ժամ թոնրի մեջ պատրաստվող տավարի միս, մշակված ցորեն, կարագ) և ժենգյալով հաց։ Էս երկու ազգային կերակուրներն էլ Կապանից մեզ հետ եկան Foody-ի խոհանոց։ Այսօր դրանք մեր բեսթսելերներն են։

Արտակ․ Ես չեմ մոռացել, որ պիտի մեր հումքի մասին հանգամանալից խոսեի (ծիծաղում է)։

Foody-ի ստեղծման առաջին օրից երեքիս համար էլ սկզբունքային է եղել մեր ուտեստներում օգտագործել լավագույնը։

Այսօր սննդի պատրաստման ոլորտում կիրառվող սառեցրած մսամթերքի 90 տոկոսը հակաբիոտիկներ է պարունակում, իսկ օրինակ թռչնամիսը, որ մենք ենք գնում «Սպիտակ»-ի թռչնաֆաբրիկայից, բազմիցս լաբորատոր քննությունների ենք ենթարկել ու նոր միայն համոզվել, որ կարող ենք համագործակցել։ Ցուլիկի ու խոզի թարմ, օրգանիկ միսն էլ ստանում ենք Իջևանից ու Կապանից։

Մարդկանց կյանքի համար ռիսկային, կասկածելի սպրեդների փոխարեն մեր ուտեստներում օգտագործում ենք շուկայում առկա ամենաբարձր որակի «Պրեզիդենտ» կարագը։

Մի խոսքով՝ երբ հարցնում են՝ ինչպիսի՞ սնունդ եք արտադրում, ամենակարճ պատասխանը, որ կարող եմ տալ՝ էնպիսի, որն ուտում են իմ երեխաները։

Հաճախորդների գոհունակությունը նույնպես ամենակարևորներից է Foody-ում․ մեզ հետ չլուծվող խնդիրներ չկան (ժպտում է)։ Ի դեպ, հենց մեր հաճախորդների պահանջով առաջիկայում Երևանում կբացվեն Foody-ի երկու նոր dark kitchen-ները։

Գարիկ․ Էն ամենն, ինչ նշեց Արտակը, հաստատ շատերի համար զարմանալի կլինի, քանի որ հիմա սննդի պատրաստման շուկայում որակով արտադրանք գտնելը բարդ է, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մարդիկ իրենք կհամոզվեն մեր սկզբունքայնության հարցում․ Foody-ն ԴԵՌ 2 տարեկան է։

Մի քանի հարց էլ Foody-ի սթաֆին ։)

-Եթե ամբողջ կյանքում ստիպված լինեիր Foody-ից միայն մի ուտելիք ուտել, այն կլիներ․․․

-Թայ բիֆը, միանշանակ․ դրանից հետո եմ սկսել բրոկոլի ուտել (ծիծաղում է)։

 Լիլի (հաշվապահ)

-Երբ ես քեզ ամենաշատը հպարտ զգացել։

-Երբ Foody-ից դուրս եկա, ուրիշ ընկերությունում չհարմարվեցի, ու երբ ուզեցի վերադառնալ, ինձ սիրով հետ ընդունեցին։

 Գոհար (հաճախորդների սպասարկման մասնագետ)

– Ինչ կա Foody-ում, որ ուրիշ ոչ մի տեղ չես հանդիպել։

-Տնօրեն Արտակը։

Ավետիս (փաթեթավորող)

– Հաճախորդների հետ կապված ամենածիծաղելի դեպքը։

-Իմ ու հաճախորդի հեռախոսազրույցը․

-Կներեք Դուք ուղեղ ունե՞ք։

-Ցավոք սրտի ոչ, հարգելի հաճախորդ ։

Ի դեպ, խոսքը հորթի ուղեղի մասին էր (ծիծաղում է)։

Մարիաննա (հաճախորդների սպասարկման մասնագետ)

-Իսկ ինչն է պակասում Foody-ում։

Ժամանակի մեքենա, որ Foody-ն իր բոլոր նպատակները հասցնի իրագործել։

 Գայանե (հաճախորդների սպասարկման կենտրոնի ղեկավար)

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

9 ուտեստներ, որոնք տարածված են հայտնի զբոսաշրջային քաղաքներում

Մեքսիկան հայտի է իր տակոներով ու բուրիտոներով, Իտալիան՝ պիցցայով ու պաստայով, Ճապոնիան՝ սուշիով։ Իրենց համի շնորհիվ այս ուտեստները տարածվել են աշխարհով մեկ, և հավանաբար դուք էլ ոչ միայն պատվիրում եք դրանք, այլ նաև ինքներդ պատրաստում տանը։  Այս հոդվածում ներկայացնելու ենք 9 նոր ուտեստներ, որոնց միգուցե ծանոթ չեք, բայց որոնք շատ տարածված են այս կամ այն...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։