Աշխատանքը մեր օրվա կարևորագույն մասն է։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի ճիշտ ժամանակին հասցնենք կատարել բոլոր առաջադրանքները։ Հանուն դրա պատրաստ ենք նույնիսկ առողջ սնունդը փոխարինել անառաողջով, քանի որ դա ավելի արագ ու մատչելի է։
Բայց անառողջ սնունդը՝ ֆասթ ֆուդը, խանութից գնված փաթեթավորված մթերքները, ոչ միայն չեն ապահովում մեզ օգտակար բաղադրիչներով, այլ վնասակար են մեր ստամոքսի համար։ Աշխատավայրում մեզ հարկավոր է օգտակար նյութերով սնունդ, որպեսզի այն վերածենք էներգիայի, լինենք առույգ և մեր աշխատաժամանակը բաշխենք ճիշտ ձևով։
Սնունդն ուղղակի ազդեցություն է թողնում մեր կատարողականության ու արդյունավետության վրա։ Առողջ սնվելն օգնում է ավելի կենտրոնացած աշխատել, ավելի ստեղծարար լինել և ավելի լավ հիշողություն ունենալ։ Այն նաև բարձրացնում է տրամադրությունն ու էներգիայի մակարդակը՝ նվազեցնելով անհանգստությունը։ Ավելի լայն առումով՝ ողջ օրվա ընթացքում առողջ սնվելն օգնում է ավելի լավ քնել, ունենալ ավելի բարձր դիմադրողականություն և լինել կենտրոնացած։
Առողջ սնվելը հատկապես դժվար է, եթե նոր եք անցում կատարում այդ ապրելակերպին։ Շատ ավելի բարդ է առողջ սնվել աշխատավայրում, քանի որ ընդմիջումը կարճ է, իսկ անառողջ սնունդը գրավիչ է իր հարմարությամբ ու համով։ Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում ենք հետևել 8 խորհրդի, որոնք կօգնեն սնվել առողջ, հասցնել բոլոր գործերն ու լինել էներգիայով լցված ողջ օրվա ընթացքում։
#1 Պատրաստվեք նախօրոք
Առավոտյան դժվար է ժամանակ գտնել անգամ նախաճաշ պատրաստելու համար, իսկ լանչի համար որևէ բան պատրաստելն ավելի քիչ իրատեսական է։ Բայց պետք չէ յուրաքանչյուր օրվա համար առանձին լանչ պլանավորել։ Օրինակ՝ կարող եք ձեզ հետ վերցնել նախորդ օրվա ընթրիքի մնացած մասը։ Այդպիսով կխնայեք ժամանակ և կխուսափեք սննդի վատնումից։
Եթե նախընտրում եք ուտել թարմ պատրաստված լանչ, բայց աշխատավայրում չկան հարմարություններ ու ժամանակ, կարող եք աչքի անցկացնել Foody-ի լանչի տարբերակները և կազմել առողջ լանչի գրաֆիկ ողջ շաբաթվա համար։ Օրինակ՝
Երկուշաբթի՝ հավ չինական ձևով և բրինձ
Երեքշաբթի՝ ամառային աղցան, հավի թևիկներ, ֆրի
Չորեքշաբթի՝ ուզբեկական փլավ
Հինգշաբթի՝ լանչ տժվժիկ և պյուրե
Ուրբաթ՝ թաբուլե, ֆրի, հավի շնիցել
#2 Ծանոթացեք տարբեր բաղադրիչների սննդային արժեքներին
Ոչ բոլոր մթերքներն են հավասար սննդարարության տեսանկյունից։ Օրինակ՝ խնձորը, բանանը, շագանակագույն բրինձը, ձուն էներգիայի մեծ աղբյուրներ են։
Զերծ մնացեք մեծ քանակի շաքար և ճարպեր պարունակող մթերքներից, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս մեր օրգանիզմին։ Օրինակ՝ չիփսերը, գազավորված հյութերը, կոնֆետները, բուրգերները, կեքսերն ու դոնաթները արժեքավոր տարրեր չեն փոխանցում մեր օրգանիզմին ու չեն ապահովում էներգիայով։
#3 Առաջնորդվեք իդելական ափսեի սկզբունքով
Լանչի ափսեի կեսը պետք է բաղկացած լինի բանջարեղենից (թարմ կտրատած, թթու դրած վիճակում կամ աղցանի տեսքով), մեկ քառորդը՝ ածխաջրերից (կարտոֆիլ, հաց, մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ), մյուս մեկ քառորդը՝ պրոտեինից (տավարի միս, հավի միս, ձուկ, ձու, տոֆու)։
Foody-ն իր հաճախորդներին առաջարկում է լանչերի բազմաթիվ տարբերակներ՝ բաղկացած 2-3 տեսակի սննդից, որոնք պարունակում են մեր օրգանիզմի համար անհրաժեշտ օգտակար բաղադրիչները։ Ահա մի քանի օրինակ՝
Լանչ հավի ռոլլ եւ ճապոնական բրինձ
Արևելյան փլավ, հավ ֆահիտա, բանջարեղենային աղցան
Պյուրե, հավի կոտլետ, գազարով աղցան
#4 Հաճույք ստացեք սնվելու ընթացքից
Որպեսզի սնունդ ընդունելը լինի էլ ավելի հաճելի, ձեռք բերեք լանչի գեղեցիկ տուփեր, որոնք հեշտությամբ կտեղավորվեն ձեր պայուսակում կամ տոպրակում։ Նման տուփերն ունենում են մեծ ու փոքր տարբեր դարակներ, որպեսզի կարողանաք ձեզ հետ վերցնել տարբեր տեսակի սնունդ թե՛ ճաշի, թե՛ միջուտեստի համար։
Նաև զարդարեք ձեր սնունդը սերմերով, ընդեղենով, կանաչիով, հատապտուղներով, որպեսզի առողջ սնունդը ձեզ մոտ ասոցացվի ոչ թե բարդության ու սահմանափակումների, այլ գեղեցկության, առողջության ու լավ տրամադրության հետ։
#5 Մի մոռացեք ջրի մասին
Ջուրը մեր օրգանիզմի համար կենսական տարր է, և ցանկալի է այն խմել ուտելուց 30 րոպե առաջ կամ հետո։ Ձեր աշխատասեղանի վրա մշտապես ունեցեք թարմ ջրով շիշ, որպեսզի չմոռանաք հաճախակի ջուր խմելու մասին։
#6 Մի սնվեք աշխատասեղանի մոտ
Երբ աշխատանքը շատ է, վերջաժամկետներն էլ՝ մոտ, մենք ցանկանում ենք ոչ մի րոպե չկտրվել աշխատանքից ու հենց այդ ընթացքում էլ սնվել։ Իրականում այդպիսով տուժում է թե՛ մեր կատարած աշխատանքի որակը, թե՛ մեր օրգանիզմը։
Ընդմիջման ժամին անպայման հեռացեք ձեր աշխատասեղանի և համակարգչի մոտից, սնվեք հանգիստ միջավայրում, սնունդը ծամեք երկար և դանդաղ։
Աշխատանքային միջավայրից կտրվելն ունի այլ առավելություններ ևս․ այն կօգնի հանգստացնել մտքերը, օրգանիզմն ապահովել սննդարար նյութերով և վերականգնել ուժերը։
#7 Մի մոռացեք առողջ միջուտեսների մասին
Անառողջ միջուտեստ ասելով՝ հասկանում ենք խանութից գնված թխվածքաբլիթներ, կեքսեր, պեչենիներ, որոնք թխվում են շատ մեծ քանակի շաքարով, ձեթով, մարգարինով, հոտային ու համային հավելումներով, բազմաթիվ կոնսերվանտներով, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով։
Այս կամ այն թխվածքաբլիթը կամ խմորեղենը գնելիս ուշադիր կարդացեք բաղադրությունը և համոզվեք, որ այն պատրաստված է կարագով ու չի պարունակում վնասակար քիմիական հավելումներ (մի փոքր բարդ է գտնելը, բայց հաստատ արժե ու հաստատ կգտնեք)։
Թխվածքաբլիթները կարող եք փոխարինել նաև առոողջ միջուտեստներով՝ մրգով, չրերով, ընդեղենով, շոկոլադով, տնային պայմաններում պատրաստված քաղցրավենիքով, որոնք ավելի համեղ են, օգտակար ու սննդարար։
#8 Առողջ սնվելը դարձրեք ընկերական սովորություն
Տեսնելով, որ մեր գործընկերները վատ որակի սնունդ են ընդունում, մենք նույնպես սկսում ենք կրկնօրինակել նրանց, որպեսզի չմեկուսանանք մեր թիմի անդամներից։ Ձեր աշխատավայրում հաճախակի շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ նման առողջ սննդի կողմնակից են։ Մտերմացեք նրանց հետ, կիսեք սնունդը, քննարկեք առողջ սննդի նոր բաղադրատոմսեր ու համադրություններ։ Դա կօգնի, որ լինեք մոտիվացված, չլինեք մեկուսացած ու չփորձեք կրկնօրինակել այլոց վատ սովորությունները։
Որպես վերջաբան
Այսօրվա աշխարհում մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսում աշխատանքի, պարտականությունների և հոգսերի վրա, իսկ մեր անձնական խնամքը՝ առողջ սնվելով հանդերձ, մղվում է երկրորդ պլան։
Այս իրականությունը փոխելու համար Foody-ի խոհարարները պատրաստում են սնունդ տեղական թարմ հումքից և առանց հավելումների, որպեսզի դուք ստիպված չլինեք ընտրել խանութների և սննդի կետերի անառողջ այլընտրանքները։
Ծանոթացեք լանչերի մեր տարբերակներին այստեղ և եղեք առույգ ու արդյունավետ աշխատանքի ողջ ընթացքում։