Ի՞նչ նվիրել․ 200+ գաղափար սիրելի մարդկանց ժպիտ պարգևելու համար

Սիրելի, կարևոր մարդկանց հանդեպ մեր սերը ցույց տալու, շնորհակալություն հայտնելու, հաճելի զգացողություններ պարգևելու ձևերից մեկը նվեր մատուցելն է։ Բայց շատ հաճախ նվեր գտնելու գործընթացը վերածվում է իսկական գլխացավանքի և չենք կողմնորոշվում՝ ինչ ընտրել։ 

Առաջարկում ենք մինչև վերջ կարդալ մեր հոդվածը, որտեղ կգտնեք նվերի 200+ գաղափար տարբեր տարիքի ու սեռի մարդկանց համար, գնային տարբեր միջակայքերում և մեծ ու փոքր տարբեր առիթների համար։ 

Խնդրում ենք հաշվի առնել, որ նվերի գաղափարները այս կամ այն անձի հետ ասոցացնելը պայմանական բնույթ է կրում․ դա արվել է հոդվածի ընթերցումն ավելի հեշտացնելու համար։ Լիովին բնական կլինի, եթե օրինակ, ձեր սրճասեր եղբորը նվիրեք սուրճ պատրաստող սարք կամ, օրինակ, մեքենա վարող մայրիկին՝ ավտոաքսեսուարներ։

Մայրիկի/կնոջ համար

Այս ցանկի նվերները հարմար կլինեն թե՛ մայրիկների, թե՛ կանանց, թե՛ նաև մորաքույր-հորաքույրների, միգուցե նաև տատիկների համար։ 

What is inside

Խնամքի միջոցներ

-օծանելիք,

-ոտքերի խնամքի հավաքածու (կրեմ, սկրաբ, կրունկների խարտոց, մերսող վաննա ոտքերի համար),

-դեմքի խնամքի հավաքածու (արևապաշտպան, խոնավացնող, լվացող),

-մարմնի խնամքի հավաքածու (լոգանքի գել, լոսյոն, կրեմ)

-մազերի խնամքի հավաքածու (շամպուն, բալզամ, կոնդիցիոներ, դիմակ, սանրերի հավաքածու)

-դիմահարդարման պարագաներ (օրինակ՝ վրձինների հավաքածու, ստվերաներկերի հավաքածու)

-մատնահարդարման պարագաներ (օրինակ՝ բոր մեքենա, լեդ լամպ, աքցան, խարտոց, պուշեռ, կուտիկուլայի մկրատ, եղունգների յուղ)

Խոհանոցային տեխնիկա

-սուրճ պատրաստող սարք,

-սպասք լվացող մեքենա,

-կոկտեյլի պատրաստման հավաքածու,

-վաֆլի և սենդվիչ պատրաստող սարք,

-գրիլ պատրաստող սարք,

-յոգուրտ պատրաստող սարք,

-նրբաբլիթ պատրաստող սարք,

-միկրոալիքային վառարան,

-չիր պատրաստող սարք,

-խոհանոցային կշեռք,

-էլեկտրական թեյնիկ,

-ձեռքի բլենդեր,

-հաց թխող սարք,

-հյութաքամիչ,

-ճարպաջեռոց (фритюрница),

-ջրի աման ֆիլտրով,

-տոստեր,

-հարիչ

Խոհանոցային սպասք

-բաժակների հավաքածու (թեյի, սուրճի, գինու, շամպայնի),

-ափսեների հավաքածու,

-կաթսաների հավաքածու,

-շերեփների և բահիկների հավաքածու,

-համեմունքների տարաների հավաքածու,

-դանակ/պատառաքաղների հավաքածու,

-գինու մատուցման հավաքածու,

-սուր դանակների հավաքածու,

-կտրիչների և քերիչների հավաքածու,

-տախտակների հավաքածու,

-հատիկավոր մթերքների համար տարաների հավաքածու,

-թեյի թրմիչ ֆիլտրով,

-թխվածքի ձևամաններ,

-աղցանամաններ,

-մրգամաններ,

-կոնֆետամաններ,

-թերմոս

Dinnerware, Quebec, Canada

Գեղեցկության և խնամքի տեխնիկա

-օդը մաքրող և խոնավեցնող սարք,

-հագուստի քորք մաքրող սարք,

-վարսահարդարիչ,

-մազի արդուկ,

-մազի գոֆրե,

-մազահանիչ,

-մերսող սարքեր 

Տեսքտիլ

-սեղանի սփռոց,

-թեյի սրբիչների հավաքածու,

-անկողնային հավաքածու,

-անկողնային ծածկոց,

-բազմոցի/բազկաթոռի բարձիկներ,

-խալաթ

Տան և ամառանոցի դեկոր

-ճոճանակ, 

-պուֆիկ,

-ննջասենյակի լուսամփոփ,

-պատի ժամացույց,

-պատի նկարներ,

-դիմանկար,

-ծաղկաման,

-հայելի,

-մոմեր (կարող են լինել տոնական, օրինակ՝ Նոր տարվա կամ Սուրբ Զատկի թեմայով),

-արձանիկներ,

-արհեստական ծաղիկներ,

սենյակային բույսեր,

-ծաղկի զամբյուղներ,

-պլաստմասե կոմոդներ,

-տան բուրավետիչ փայտիկներ

Cozy composition in Scandinavian style with decorative details for the home.

Հայրիկի/ամուսնու համար

Ի տարբերություն մայրիկների՝ հայրիկների կամ ամուսինների օր որպես այդպիսին Հայաստանում չկա։ Եթե հայրիկները կամ ամուսինները ծառայել են բանակում, ապա նրանց երբեմն նվերներ են մատուցում Սովետական բանակի (փետրվարի 23) կամ Հայոց բանակի տոների առթիվ (հունվարի 28): Ահա թե ինչ կարելի է նվիրել նրանց, նույնիսկ եթե նվերի համար հատուկ առիթ չունեք։

Խնամքի միջոցներ

-օծանելիք,

-սափրիչ,

-մազկտրիչ/տրիմեր

-սափրվելու հավաքածու (ածելի, փրփուր, հանգստացնող կրեմ)

-լոգանքի հավաքածու (շամպուն, լոգանքի գել)

Սպորտային պարագաներ

-լողի ակնոց/գլխարկ/լողազգեստ,

-սպորտային պայուսակ,

-սպորտային ջրի շիշ,

-սպորտային ժամացույց-վայրկյանաչափ,

-բռնցքամարտի տանձիկ,

-բռնցքամարտի ձեռնոց,

-դարպասապահի ձեռնոց,

-բիլիարդի գնդակներ,

-գոլֆի խաղափայտ և գնդակ,

-մարմնամարզական պարան,

-մարմնամարզական գորգ,

-մարզման գանտելների հավաքածու,

-ծանրաքար,

-մեծ թենիսի ռակետ ու գնդակներ,

-փոքր թենիսի ռակետ ու գնդակներ

Հագուստի աքսեսուրաներ

-գոտի,

-փողկապ,

-դրամապանակ,

-վերնաշապկի ճարմանդ,

-արևային ակնոց,

-ժամացույց,

-պայուսակ (բարսետկա),

-պայուսակ (դիպլոմատ),

-զարդ (թևնոց, շղթա, կուլոն, մատանի),

-կոշիկի խնամքի հավաքածու

Ավտոմեքենայի աքսեսուարներ

-օդի բուրավետիչ,

-բանալիների պատյան,

մաքրող միջոցների հավաքածու,

-դինամիկ,

-մոնիտոր,

-մեքենայի փոշեկուլ,

-մեքենայի սառնարան,

-սեղանիկ բաժակների բռնիչով,

-վիդեոռեգիստրատոր

Այգեգործական պարագաներ

-բահ,

-ջրացիր գործիք,

-թուփ կտրող գործիք,

-ճյուղ կապող գործիք,

-պատվաստի դանակ,

-համազգեստ (շնչառական դիմակ, ձեռնոց, պաշտպանիչ արտահագուստ)

-ցնցուղ,

-եղան,

-փոցխ,

-մանգաղ,

-էտոց,

-սղոց,

-մկրատ,

-լոմ

Կենցաղային գործիքներ

-գայլիկոնների (сверло) հավաքածու,

-մեխանիկական գործիքների հավաքածու,

-պտուտակահանների հավաքածու,

-գործիքների պայուսակ,

-գործիքների արկղ

Որսորդական/ձկնորսական պարագաներ

-դանակ,

-հեռադիտակ,

-ռացիա,

-ուսապարկ,

-քնապարկ/վրան,

-շշեր/տարաներ,

-լապտեր,

-հանդերձանք (ձեռնոց, գոտի, անձրևապաշտպան)

Եղբոր/ընկերոջ համար 

Այս ենթաբաժիններում կիսվում ենք նվերի գաղափարներով համեմատաբար երիտասարդ տարիքի տղաների համար՝ կլինի նա ձեր եղբայրը, գործընկերը, թե տղա-ընկերը։

Համակարգչային և հեռախոսային աքսեսուաներներ

-համակարգչի/նոթբուքի մկնիկ,

-ստեղնաշար,

-ականջակալ,

-նոթբուքի պայուսակ,

-նոթբուքի հենակ,

-համակարգչային աթոռ,

-Netflix-ի, Udemy-ի, Duolingo-ի բաժանորդագրություն

-տեխնիկա մաքրող միջոցների հավաքածու,

-վիրտուալ իրականության ակնոցներ,

-հեռախոսային եռոտանի (շտատիվ),

-հեռախոսի պատյան/պաշտպանիչ թաղանթ,

-պլանշետ/պլանշետի պատյան,

-տպիչ,

-արտաքին մարտկոց (power bank),

-ջոյսթիք,

-համակարգչային խաղեր

Մորուքի խնամքի միջոցներ

-ոսկ,

-յուղ,

-սանր/խոզանակ,

-քսուք

Գրականության/արվեստի/երաժշտության հետ առնչվող պարագաներ

-գիրք (մասնագիտական, գեղարվեստական, գիտահանրամատչելի),

-սեղանի/պատի գրապահարան,

-մագնիսա-մարկերային գրատախտակ ջնջոցով,

-պրեմիում դասի գրիչների հավաքածու,

-գրասենյակային հավաքածու (թղթապանակ, գրչաման, կարիչ),

-նոթատետր,

-նկարչական մոլբերտ,

-գեղանկարչական ներկեր/վրձիններ/ստվարաթուղթ,

-երաժշտական գործիքի/նոտաների հենակ,

-երաժշտական աքսեսուարներ (խոսափող, պատյան, պայուսակ)

-գրամոֆոն և սկավառակներ,

-կավագործական հավաքածու

Սեղանի խաղեր

-Մոնոպոլիա

-Այլ կերպ

-Հավատում եմ, չեմ հավատում

-Ով ես դու

-Մրոցի

-Ջենգա

-Կտավ

-Մոծակ

Քրոջ/ընկերուհու համար

Ասում են, որ աղջիկների համար նվեր ընտրելն ավելի հեշտ է, քան տղաների։ Եթե այնուամենայնիվ ձեր քույրիկի կամ ընկերուհու համար նվեր ընտրելու հարցում մտքերը սպառվել են, աչքի անցկացրեք մեր տարբերակները։

Ժամանց

-լողավազանի նվեր-քարտ,

-ֆոտոշութի նվեր-քարտ,

-գեղեցկության սրահի նվեր-քարտ,

Հայաստանի ներսում ճամփորդության նվեր-քարտ,

-մերսման ծառայության նվեր-քարտ,

-ատամնաբուժարանի նվեր-քարտ,

-կինոթատրոնի կամ թատրոնի տոմս

Քաղցրավենիք/սնեք

-ձեռագործ շոկոլադների հավաքածու,

-բնական չրերի հավաքածու,

-դոնաթների հավաքածու,

-ֆրանսիական մակարոնների հավաքածու,

-ջեմերի ու մեղրի հավաքածու,

-վաֆլիների/կեքսերի/էկլերների հավաքածու,

-շոկոլադապատ ելակների հավաքածու,

-պանրի հավաքածու,

-թեյերի հավաքածու,

-սուրճերի հավաքածու 

Հագուստ և աքսեսուարներ

-շարֆ,

-ակնոց,

-ձեռնոց,

-հողաթափ (տնային, դրսի),

-մազերի բռոշներ,

-կրծքազարդ,

-զուգագուլպա,

-գուլպա,

-հետաքրքիր տպագրությամբ շապիկ,

-էկո պայուսակ,

-ճամպրուկ,

-անձրևանոց,

-գլխարկ (ամառային, ծովափնյա, ձմեռային)

-լողազգեստ,

-ներքնազգեստ,

-գիշերազգեստ,

-պայուսակ (դասական, սպորտային, ծովափնյա),

-զարդ (ականջօղ, վզնոց, ոտքի շղթա և այլն),

-ժամացույց,

-դրամապանակ,

-զարդատուփ,

-գոտի

Զույգերի համար

Մեր ցանկն ավարտում ենք զույգերի համար նախատեսված նվերների տարբերակներով, որոնց մեջ ներառված են թե՛ համատեղ ժամանցի, թե՛ զույգի համար նախատեսված առարկայական նվերների տարբերակներ։

Աքսեսուարներ և կենցաղային իրեր

-միանման շապիկներ,

-միանման բաժակներ,

-միանման բարձեր,

-միանման ժամացույցներ,

-միանման զարդեր (թևնոց, մատանի, որի վրա կարելի է ավելացնել որևէ փորագրություն՝ անվանատառեր, կարևոր ամսաթիվ),

-օգտակար գիրք-ձեռնարկ (օրինակ՝ սիրո, երեխայի խնամքի մասին),

-համատեղ լուսանկարների ալբոմ,

-լուսանկարի շրջանակների հավաքածու համատեղ լուսանկարներով (նաև՝ պատին ամրացվող),

-սեղանի խաղ մեծահասակների/զույգերի համար,

-մոմերի հավաքածու ռոմանտիկ ընթրիքի համար

Ժամանց

-ռոմանտիկ ընթրիք ռեստորանում,

-ռոմանտիկ ընթրիք տանիքում,

-համատեղ ձիավարություն,

-համատեղ թռիչք օդապարիկով,

-համատեղ մերսում,

-համատեղ ֆոտոշութ,

-համատեղ նավարկություն,

-համատեղ ճամփորդություն,

-համատեղ շոփինգ,

-համատեղ դասընթաց (օրինակ՝ կավագործության, լեզվի ուսուցման)

Հուսով ենք, որ մեր ցանկը ձեզ կօգնի նվեր ընտրել ձեր սիրելի մարդու համար՝ անկախ առիթից և նախատեսած բյուջեից։ Փորձել ենք հնարավորինս զերծ մնալ ոչ կիրառելի, ձևական նվերների տարբերակներից և առաջարկել այնպիսիք, որոնք ստացողն իսկապես կօգտագործի իր առօրյայում։

Իսկ ձեր առիթներն առաջարկում ենք համեղացնել Foody-ի թարմ ու ախորժաբեր ուտեստներով՝ սկսած աղցաններից մինչև խորոված և պիցցա։ Մեր ամբողջական մենյուն աչքի անցկացնելու համար սեղմեք այստեղ, հաստատ չեք փոշմանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով