Foody Blog` առողջ սնունդն այն սնունդն է, որը տալիս է ձեզ անհրաժեշտ բոլոր սննդանյութերը՝ առողջ մնալու, լավ զգալու և մեծ քանակությամբ էներգիա ունենալու համար: Առողջ սնվելու լավագույն միջոցը յուրաքանչյուր կերակուրի հետ կերեք բանջարեղեն, աղցան կամ միրգ. դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, որոնք օգտակար են ձեր առողջության համար, օգնում են ձեզ լիարժեք զգալ և պաշտպանում ձեզ […]
Category Archives: Բաղադրատոմսեր
Այսօր պիցցան իտալական ամենահայտնի ուտեստներից մեկն է ։ Նույնիսկ եթե մարդը երբեք չի եղել Իտալիայում, Նա, անշուշտ, փորձել է «Պեպերոնի»: Դժվար է գտնել մեկին, ով չի սիրում պիցցան և չի փորձել այն կրկնել տանը ։ Պիցցայի պահանջարկը դարձել է խոհարական նոր ստեղծագործությունների պատճառ: Պիցցաների պատմությունը բաղկացած է շատ հետաքրքիր փաստերից, որոնք կներկայացնենք ստորև` 1․ Պիցցա: տերմինը […]
Կարտոֆիլը ամենապահանջված բանջարեղեն է ամբողջ աշխարհում գիտեք որ կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: կարտոֆիլի օգտակար հատկություններ Քաշի ավելացում Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են […]
Բազմաթիվ խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համային երանգներով: Հայկական խոհանոցը հին է, ինչպես մեր պատմությունը: Հայկական խոհարարական ավանդույթները ավելի քան 2000 տարեկան են: Ավանդական, ուտեստները հնում և նաև ներկա պատրաստվում են կրակի վրա: Մեզ մոտ շատ տարածված էր թոնիրը: Թոնիրում այժմ էլ պատրաստում են հաց, սունկ, ձուկ, մսամթերք և բանջարեղեն: Հայկական խոհանոցի մեկ այլ […]
Բոլորս լսել ենք «բուսակեր» բառը, և շատերը կարծում են, որ բուսակերները լինում են մեկ տեսակի․ նրանք պարզապես միս չեն ուտում։ Իրականում գոյություն ունի բուսակերության՝ վեգետարիանության, մի քանի տեսակ։ Այս հոդվածում կքննարկենք վեգետարիանության տարածված տեսակները, կպատասխանենք այս թեմայով հաճախ տրվող հարցերին և կներկայացնենք ամբողջովին բուսական 2 բաղադրատոմս։ Սկսենք տեսակներից։ #1 Վեգանություն Վեգանությունը վեգետարիանության ամենախիստ ձևն է […]
Սառը ապուր, աղցան կամ սոուս՝ Ձաձիկին հունական խոհանոցի տարածված ուտեստներից է, հունական մեկ այլ հայտնի ուտեստի՝ գիրոսի անբաժան մասնիկը։ Անվանումը ծագում է թուրքերեն “Cacık” բառից կամ պարսկերեն “zhazh” բառից, որ նշանակում է «խոտաբույսերի խառնուրդ»: Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես պատրաստել հունական ամենասիրված սոուսը, ինչ օգտակար հատկություններ այն ունի, որոնք են նմանատիպ տարբերակներն այլ երկրներում և […]
Նախաճաշն օրվա առաջին և ամենակարևոր սննդընդունումն է։ Այն համալրում է օրգանիզմում սննդարար նյութերի պաշարը գիշերային երկարատև քնից հետո, զինում էներգիայով և պատրաստում աշխատանքային օրվան։ Տարբեր երկրներում նախաճաշելու սովորույթները տարբեր են։ Նույնիսկ մեզ մոտ տարբեր շրջաններ և տարբեր ընտանիքներ նախաճաշի տարբեր նախասիրություններ ունեն։ Այս հոդվածի համար առանձնացրել ենք 10 երկիր տարբեր մայրցամաքներից և ուսումնասիրել, թե ինչ […]
Պատահե՞լ է, որ որևէ բանջարեղեն գնել եք մեծ քանակությամբ և հետո չեք կողմնորոշվել՝ ինչ պատրաստել, ինչպես օգտագործել, որ չփչանա։ Կամ եթե տան բակում ունեք բանջարանոց, այս կամ այն մշակաբույսից առատ բերք է հասունացել և անհրաժեշտություն է առաջացել այն արագորեն սպառել։ Կրկին կանգնել եք «Այս բաղադրիչով ի՞նչ կարելի է պատրաստել» հարցի առաջ։ Քանի որ նման իրավիճակներ […]
Որքան էլ բազմազան լինի ձեր՝ որպես տանը սնունդ պատրաստողի ճաշացանկը, ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում նոր բաղադրիչ ներմուծել կամ փորձվածներն օգտագործել լիովին նոր ուտեստի մեջ։ Եթե ձեզ մոտ հասունացել է նոր բաղադրատոմսեր փորձարկելու պահը, առաջարկում ենք գաղափարներ վերցնել խոհարարական 5 գրքերից, որոնցում իրենց ներդրումն են ունեցել շեֆ-խոհարարներ, սննդաբաններ ու բժիշկներ։ Յուրաքանչյուր գրքից մենք կներկայացնենք […]
Ամառն իր հետ բերում է սեզոնային մշակաբույսերի մի ամբողջ փունջ, որոնցով կարելի է պատրաստել ամառային ուտեստների հսկայական ցանկ։ Բայց մյուս կողմից՝ ամռան շոգը չի տրամադրում, որպեսզի երկար ժամանակով վառ պահենք գազօջախը կամ սալօջախը։ Foody թիմը առանձնացրել է ամառային յուրահատուկ ու հագեցնող մի քանի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք պատրաստելու համար բավական է ունենալ միայն ջեռոց։ #1 Գունավոր […]
Զվարճանքի ոլորտում 2023-ի թրենդային նորություններից մեկը «Բարբի» ֆիլմի հայտնվելն էր կինոթատրոնների էկրաններին։ Դե, իսկ վարդագույնն անպակաս է այս տիկնիկի հետ ասոցացվող բոլոր առարկաներից։ Մենք պատկերացրել ենք, որ այս ֆիլմից ոգեշնչված՝ ցանկանում եք Բարբի հավաքույթ կազմակերպել և սեղանը զարդարել բացառապես վարդագույն ուտեստներով, աղանդերներով ու ըմպելիքներով։ Առաջարկում ենք խոհանոցում կիրառել մեր բաղադրատոմսերը, որոնցում միայն բնական բաղադրիչներ են […]
Միգուցե մտածեք, որ հայտնի մարդիկ` այդ թվում արքայական ընտանիքների ներկայացուցիչները, սնվում են միայն շեֆ խոհարարների պատրաստած, թանկարժեք բաղադրիչներ պարունակող ուտեստներով։ Իրականում նրանց սննդակարգում էլ ներառված են բոլորիս համար պարզ ու հասանելի բաղադրիչներ։ Այս հոդվածում կկիսվենք ուտեստների 6 բաղադրատոմսով, որոնք առաջարկում են պատրաստել համաշխարհային աստղերը։ #1 Ջեսիկա Ալբա․ Հնդկահավով կոլոլակներ Ջեսիկա Ալբան այս բաղադրատոմսով կիսվել էր […]
Ամռան շոգից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի քանի կանոնների՝ 1․ կրել բնական կտորից կարված, բաց գույնի, ազատ հագուստ, 2․ օգտագործել արևապաշտպան միջոցներ՝ գլխարկ, հովանոց, ակնոց, արևապաշտպան քսուք, 3․ սահմանափակել տանը էլեկտրականության և գազի օգտագործումը (հնարավորության դեպքում չմիացնել լամպերը, սնունդ պատրաստել բացօթյա տարածքում), 4․ սննդակարգում ներառել թարմ միրգ, բանջարեղեն, 5․ խմել մեծ քանակի […]
Ուրբաթ երեկո է, ընթրիքն արդեն ավարտվել է, և դուք մեկ բաժակ տաք թեյ եք պատրաստում համեղ քաղցրավենիքով վայելելու համար։ Ձեր առջև դրեք նաև թուղթ ու գրիչ կամ տետր և սկսեք մտածել գալիք շաբաթվա սննդի պլանի շուրջ։ Այս հոդվածում ձեզ հետ կկիսվենք պլանավորումը արդյունավետ ձևով կազմակերպելու խորհուրդներով, որպեսզի ամեն օր չկանգնեք «Ի՞նչ եփել այսօր» հարցի առաջ […]
-«Քրիստոս հարյավ ի մեռելոց»… -«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»… Այս բառերով են քրիստոնյաները ողջունում և շնորհավորում միմյանց ամենագարնանային քրիստոնեական տոնին։ Զատիկը կամ Սբ․ Հարության տոնը ազդարարում է ոչ միայն Քրիստոսի հարությունը, այլ նաև մարդկանց ազատումը մեղքերից, գարնանամուտը և բնության զարթոնքը։ Զատկի տոնի անբաժան մասն են կազմում պատարագները և տոնական սեղանը՝ զարդարված խորհրդանշական ուտեստներով։ Այս հոդվածում կխոսենք […]
Սպագետի, Ֆարֆալե, Ֆետուչինի․․․ Տարբեր անվանումներով ու տեսակներով պաստաների փաթեթները ողողել են խանութների դարակները։ Ալյուրից ու ջրից պատրաստված այս պարզ, առաջին հայացքից անհետաքրքիր մակարոններին պարզապես պակասում է կախարդական սոուս, և ձեր խոհանոցը կլցվի իտալական ռեստորանի անուշ բույրով։ Պաստա պատրաստելն իրականում բազմաթիվ նրբություններ ունի։ Օրինակ՝ Սպագետի կամ Լինգվինի տեսակի պաստաներն ավելի հարմար է մատուցել սերուցքի կամ ձեթի […]
Մակարոնները ձեռք են բերել դժվար պատրաստվող թխվածքաբլիթների համբավ։ Եթե փոքր շեղում լինի բաղարիչների չափաբաժնի մեջ կամ ջերմաստիճանն ու խոնավությունը բարենպաստ չլինեն, ապա ողջ ջանքերը ջուրը կընկնեն։ Այս ֆրանսիական թխվածքաբլիթների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում ենք նուշի ալյուրից, որը արժեքով բավականին գերազանցում է ցորենի ալյուրին։ Այդ պատճառով մինչև պատրասմանն անցնելն առաջարկում ենք ուսումնասիրել ոչ միայն […]
Թեև մենք ունենք Սիրահարների տոնի հայկական տարբերակը՝ Սուրբ Սարգսի օրը, շատ զույգեր նշում են Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ը։ Առաջարկում ենք հիմնական ու քաղցր ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ձեզ կօգնեն Սիրահարների տոնն անցկացնել տարբերվող, ավանդականից շեղվող սեղանի շուրջ։ Այս ամենը չի նշանակում, որ ստիպված եք լինելու ծախսել մեծ ժամանակ և մեծ գումարներ։ Բաղադրատոմսերը պարզ են, բայց […]
Հարսանեկան, նշանադրության, ծննդյան արարողություններ և մեծ ու փոքր այլ առիթներ կազմակերպելիս մենք երբեմն ցանկանում ենք շեղվել ավանդական ճոխ ու ծանր ուտեստներով հագեցած սեղաններից և մատուցել ֆուրշետի սեղան։ Այն ենթադրում է փոքր կտորներով ուտեստների տեսականի, որը կարելի է համտեսել ընդամենը մեկ-երկու պատառով։ Կանապեներն էլ ֆուրշետի ժամանակ մատուցվող ուտեստների տեսակ են, որոնց հետ մատուցվում են նաև մինի […]
Ի՞նչ տանել աշխատանքի․․․ Ի՞նչ տանել քաղաքից դուրս․․․ Ի՞նչ պատրաստել նախաճաշին․․․ Այս բոլորը հարցերը կարծես ունեն ունիվերսալ պատասխան՝ սենդվիչ։ Այն պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, կարելի է օգտագործել տարբեր միջուկներ, կարելի է ուտել ոտքի վրա, եթե շտապում եք տնից դուրս գալ, հեշտ է տեղափոխել, եթե գնում ենք աշխատանքի կամ քաղաքից դուրս։ Բայց արի ու տես, որ […]
Խոզի բուդն անպակաս է հայկական ընտանիքների ամանորյա սեղաններից։ Այն համեղ է, անուշաբույր և հաճելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք վիճակում։ Իսկ երբ մնում են վերջին կտորները, շատերը նախընտրում են այն տապակել կարտոֆիլի հետ կամ վրան ավելացնել մայոնեզ/թթվասեր ու քերած պանիր և դնել ջեռոցը։ Իրականում խոզի բուդ պատրաստելն այնքան էլ բարդ աշխատանք չէ։ Ընտրում ենք […]
Պատրաստվում եք սպորտային խա՞ղ դիտել, Ամանորյա ֆի՞լմ կամ պարզապես վայելել երեկո՞ն մտերիմների հետ։ Անկախ առիթից՝ մենք ձեզ համար պատրաստել ենք 10 տնական միջուտեստների (սնեքերի) բաղադրատոմսեր, որոնց մեջ յուրաքանչյուրը կգտնի իր սիրելի տարբերակները։ #1 Աղի և կարամելային ադի բուդի Ադի բուդին արագ ու հեշտ պատրաստվող, ինչպես նաև մատչելի սնեք է։ Տապակի մեջ ավելացնում ենք բուսական յուղ, […]
Ովքեր գոնե մեկ անգամ թխել են հաց, կհամաձայնեն, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Խմորի հետ աշխատելն առհասարակ որոշակի հմտություն ու փորձ է պահանջում, բայց հաց թխելն ունի նրբություններ, որոնց չենք հանդիպում, օրինակ, թեթև կարկանդակներ պատրաստելիս։ Այս հոդվածում կիսվելու ենք հաց թխելու մի քանի գաղտնիքներով, ինչպես նաև ներկայացնելու ենք եգիպտացորենի, ցորենի, վարսակի ալյուրով հաց […]
Գիտե՞ք, որ բոլոր քաղցրակերների սիրելի դարչինով ոլորը, նույնը ինքը՝ սինամոն ռոլը, սկանդինավյան երկրների ավանդական աղանդերն է, սուրճի սեղանների և ընդմիջումների անբաժան մասնիկը։ Այս թխվածքը Շվեդիայում այնքան սիրված է, որ ամեն տարի հոկտեմբերը 4-ը նշվում է որպես Դարչինով ոլորի օր։ Հայերենում այն անվանում են դարչինով կաթնահաց (կաթնահունց), ռուսերենում՝ պլյուշկա, գերմաներենում՝ խխունջ։ Այս թխվածքի թե՛ միջուկը, թե՛ […]
Տավարի միսը սննդարար, օգտակար ու սիրված մթերք է, առանց որի չենք կարող պատկերացնել մեր տոնական սեղաններից անպակաս համեղ ուտեստները։ Բայց սպառողներն ու մասնագետները չեն դադարում քննարկել տավարի միս ուտելու բացասական կողմերը՝ նշելով, որ այն բարձրացնում է բազմաթիվ հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև վնասակար է շրջակա միջավայրի համար։ Այս հոդվածում ներկայացնելու ենք տավարի մսի օգտակար հատկությունները, պատրաստման […]
Ինչո՞վ հագեցնել ծարավը ամռան տապին։ Շատ մարդիկ նախընտրում են դա անել գազավորված որևէ ըմպելիքի միջոցով, որը թվում է՝ համեղ է, հասանելի ու հագեցնող։ Բայց արի ու տես, որ դրանք ոչ թե հագեցնում, այլ ավելի են գրգռում ծարավը և միաժամանակ մեծ վնաս են հասցնում մեր օրգանիզմին։ Գազավորված ըմպելիքների մեջ առկա է չափազանց մեծ քանակի շաքարավազ, որը […]
Երբևէ ցանկացե՞լ եք պատրաստել տնական պաղպաղակ, բայց միևնույն ժամանակ մտածել․ «Ինչպե՞ս, եթե քաղցրեղենն այնքան էլ լավ չի ստացվում, իսկ պաղպաղակ պատրաստող սարք առհասարակ չունեմ»։ Եթե այո, ապա այս բաղադրատոմսերը ձեզ համար են։ Իրականում պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ չէ ոչ հատուկ սարք, ոչ հրուշակագործական գիտելիքներ։ Ընթացքն այնքան պարզ ու հեշտ է, որ գլուխ կհանեն բոլորը։ Իսկ […]
Դիաբետիկների սննդակարգը հիմնականում ասոցացվում է մի շարք սահմանափակումների ու անհետաքրքիր ուտեստների հետ։ Չի կարելի ուտել խանութից գնված կոնֆետներ ու թխվածքներ, գործարանային կիսաֆաբրիկատներ ու մսամթերք, վերամշակված ու արագ սնունդ, խմել զովացուցիչ ըմպելիքներ․․․ Բայց եկեք լինենք անկեղծ։ Այս մթերքի օգտագործումը պետք է խիստ նվազեցնեն կամ բացառեն ոչ միայն դիաբետիկները, այլ նաև առողջ սնվող ու իրենց օրգանիզմի մասին […]
Սուշիի մասին հիմնականում հնչում է երկու կարծիք․ կամ խելագարվում են այս ուտեստի համար ու անվերջ կարող են ուտել կամ ուղղակի տանել չեն կարողանում։ Ոմանց սուշին վանում է, քանի որ, ըստ կարծրատիպի, այն պատրաստում են հում ձկով։ Բայց այսօր լցոնի տարբերակներն այնքան բազմազան են, որ սուշի սիրում են նույնիսկ բուսակերները, իսկ համակիրների թիվը գնալով մեծանում է։ […]
Ամանորյա աղցանների հետաքրքիր ու համեղ գաղափարներ։
Մեծ Հայքի տարածված հին բաղադրատոմսերը բացահայտեք մեզ հետ։
Շատ հեշտ ու արագ պատրաստվող յուրահատուկ բաղադրատոմս։
Այս բաղադրատոմսով անհնար է ձախողել․ անպայման փորձելու համար։
Գրեթե մոռացված հին հայկական բաղադրատոմսեր կրկին կյանքի կոչելու համար։
Լավագույն բաղադրատոմսը, որը հաստատ շատ ես փնտրել։
5 գաղափար, թե ինչ պատրաստել ձեռքի տակ եղած մթերքից։
Տեսանյութ․ համեղ և հետաքրքիր նախաճաշներ մի քանի րոպեում։